Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱՆՆԵՐ, ՄԱՐԴԻԿ ԵՎ ՄԻ ՔԻՉ ԿԵՏՉՈՒՊ ՈՒ ԹԹՈՒ ՎԱՐՈՒՆԳ

09/02/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլոր նրանք, ովքեր երբեւէ տեսել են Նիլսի ճանապարհորդությունը մուլտֆիլմը, գիտեն ու երբեք չեն մոռանա, որ քաղաքում դրված արձաններըՙ գիշերը, երբ բոլոր մարդիկ քնած են ու փողոցներում որեւէ մեկը չկա, կենդանանում են ու սկսում են քայլել: Այսպես, Երեւանումՙ Օպերայի դիմաց նստած Թումանյանն օրինակ, գիշերվա ինչ-որ ժամի ոտքի է կանգնում, իջնում է Ազատության հրապարակ, քայլում դեպի Թումանյան փողոց ու բարձրանում իր տուն, նստում իր գրասեղանի մոտ, գուցե ինչ-որ նոր բան գրում, կամ թեյ խմում… Այս առումով ամենաբարդը Վիլյամ Սարոյանի դրությունն է, քանի որ մարդը Երեւանում չի ծնվել ու այստեղ չի ապրել: Չնայած ասում են, գիշերները Մաշտոցի պողոտայից ինչ-որ մեկը քայլում է դեպի լեռները…

Մի խոսքով, եթե դեռ չեք դիտել Նիլսի ճանապարհորդությունն , ապա անպայման դիտեք: Որից հետո էլ պատասխանեք մեկ հարցի. եթե, ավելի ճիշտՙ երբ Երեւանի հենց կենտրոնում տեղադրվի առաջին Հանրապետության հիմնադիր համարվող Արամ Մանուկյանի արձանը, որի էսքիզի շուրջ, ի դեպ, ֆեյսբուքյան հերոսամարտեր են տեղի ունենում այս օրերին, մարդըՙ Արամ Մանուկյանը, գիշերը, երբ բոլոր արձանները կենդանանան ու սկսեն քայլել, ո՞ւր է գնալու: Տրամաբանում եմՙ տուն: Բայց որտե՞ղ է Արամ Մանուկյանի տունը, ավելի ճիշտՙ ի՞նչ տեսք ունի այն հիմա: Պատկերացնո՞ւմ եք Արամ Մանուկյանի դեմքը, երբ նա տեսնի իր տունը մի երկրում, որտեղ իր անունով երդվողներ կան, որտեղ իր արձանի մասին երազում են, բայց այդ երազողներն այնքան փող չունեն, որ քաղաքապետարանից գնեն Արամի տունն ու տեսքի բերեն, չնայած աշխարհասփյուռ կուսակցություն են, իշխանության մաս: Լավ, Արամի մասին երազել կարելի է, նրա հայացքից վախենալ ո՞չ… Իսկ եթե տունը չգտնելովՙ առաջին Հանրապետության հիմնադիրը որոնի իր կառավարության շենքը, ի՞նչ է գտնելու, խմոր ու կետչո՞ւպ, նրբերշիկներ ու սո՞ւնկ, պանիր ու ձիթապտո՞ւղ, կամ թթու վարո՞ւնգ… Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը վտանգավոր է, քանի որ այն տեղադրողները համոզված են, որ Արամը գիշերները չի քայլելու, բայց Արամը գիշերները քայլելու է…

Արդյունքում, հենց այս տարի, երբ նշում ենք առաջին Հանրապետության 100-ամյակը, մի առավոտ կզարթնենք ու կտեսնենք, որ Արամ Մանուկյանը չկա, արձանի տեղը կա, արձանը չկա: Կորոնենք ու չենք գտնի, որովհետեւ երբեք էլ չենք ունեցել, քանի որ մարդու հիշատակը նրա արձանը չէ, տունն է, խոսքն է, պատգամն է: Ո՞վ է հարցրել Արամ Մանուկյանին, թե կուզենա՞ր նա արդյոք հավերժ կանգնել մի քաղաքում, որտեղ իր տունը աղբանոց է դարձել, իր կառավարության շենքըՙ խոհանոց, ու դեռ այսքանից հետո համարձակվում են կանգնեցնել իր արձանը, որ այս ամենը տեսնի ու չկարողանա ոչինչ անել: Ո՞վ կհամաձայնի կանգնել ու մնալ նման քաղաքում: Այսօր ապրողներից ո՞վ է ուզում, որ իր մահից հետո իր տունը քանդեն, բայց իր արձանը տեղադրենՙ իբր հարգելով, իբր այդպես են հարգում: Իբր քաղաքում արձաններն ավելի կարեւոր են, քան մարդիկ, որքան շատ արձանՙ այնքան գեղեցիկ քաղաք: Մարդու արձանն անցյալի պաշտամունքն է, ուրեմն թքա՛ծ ներկայի վրա:

Ու հարցն այն չէ, թե որքանո՞վ է գեղեցիկ Արամ Մանուկյանի արձանի էսքիզը (Մանուկյանն ինքը գեղեցիկ տղամարդ չի եղել), հարցն այն է, որ ամեն գիշեր, երբ մեր քաղաքի բոլոր մարդիկ քնած են լինում ու փողոցներում որեւէ մեկը չի լինում, Կոնսերվատորիայի դիմացի այգում կենդանանում է Կոմիտասը, նայում շուրջբոլորն ու նորից խելագարվումՙ արձանապաշտությունից, հերոսամոլությունից, արձանինՙ մարդու տեղ չդնելուց եւ մարդունՙ արձանի տեղ դնելուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական