Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԹՈՒՐՔԱՑՄԱՆԸ»

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

«Eurasia Daily Monitor» պարբերականում ճանաչված միջազգայնագետ Պոլ Գոբլը գրում է, որ Ռուսաստանը դարձյալ իր ուշադրությունը բեւեռել է Ադրբեջանի վրա, մտահոգվելով այդ երկրի ներսում համայնքների թուրքացման գործընթացով, ինչը ըստ Կրեմլի խորհրդականներից մեկի կարծիքի, սպառնալիք կարող է լինել ինչպես տարածաշրջանի կայունությանը, այնպես էլ Ռուսաստանի եւ Իրանի շահերին: Մտահոգությունների պատճառը մի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի կառուցումն է, որը շրջանցելով Ռուսաստանինՙ չինական եւ կենտրոնական ասիական ապրանքները հասցնելու է Եվրոպա, եւ մյուս կողմից Մոսկվայի նշանակած դեսպանի մերժումը Ադրբեջանի կողմից, պատճառաբանելով որ հայամետ է: Որոշ մեկնաբանների կարծիքով Բաքու-Մոսկվա տարակարծությունների հետեւում Թուրքիան եւ Մ. Նահանգներն են, որոնք իրենց շահերն ունեն հակառուսական դիրքորոշում ընդունելու համար:

Այժմ որոշ նշաններ հուշում են այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է հակադարձել վերոնշյալ պատճառները եւ իր գործողություններում ներգրավել նաեւ Թեհրանին: Ավելին, նա մտադիր է պայքարել Ադրբեջանի «թուրքացման» գործընթացի դեմ: Սրա լավագույն ապացույցը կարելի է գտնել «Real Tribune» պորտալին տված Իսմայիլ Շաբանովի հարցազրույցում: Շաբանովը թալիշ է, որ ծառայում է Ռուսաստանի նախագահական խորհրդի միջազգային հարաբերությունների բաժնում:

Հարցազրույցում նա կտրուկ շեշտել է, որ Ադրբեջանի «թուրքացումը», ընդհանրապես սերտ կապերը Թուրքիայի հետ եւ գործադրած ջանքերը Կովկասում Անկարայի դերի բարձրացման առումով «խիստ վտանգավոր զարգացումներ են Ռուսաստանի եւ Իրանի համար» եւ այդ պատճառով այդ երկու պետությունները պետք է համագործակցեն, որպեսզի դրա առաջքը առնեն նախքան որ այն ավելի պայթյունավտանգ դառնա: Ըստ Շաբանովի, Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է «օրինականացնել Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում, որպեսզի նա իրավունք ունենա մասնակցելու կովկասյան հարցերի քննարկումներին»:

Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը հիմնված է ամոթալի «շովինիզմի» վրա, որն ամեն ձախողանքների համար հայերին է մեղադրում եւ խստորեն ճնշում փոքրամասնություններին: Ադրբեջանը ժողովրդավարական պետություն չէ եւ անհանդուրժող էՙ հակառակ իր պնդումներին միջազգային ատյաններում: Բայց վտանգները շատ ավելի մեծ են, քան այդ բոլորը: «Եթե Ադրբեջանը դառնա զենքի կուտակման կենտրոն պանթյուրքական եւ արմատական իսլամի տարրերի համար, ապա ամբողջ Կովկասն է տուժելու», ասել է Շաբանովը, ավելացնելով, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը նման բան չեն թույլատրի: Նրանց պարտքն է զգուշացնել Թուրքիային, որ չափը չանցնի:

Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն պատասխանել Շաբանովի մեկնաբանություններին, բայց հավանաբար հասկանում են, որ Մոսկվան մտադիր է առավել լրջորեն հետեւել եւ խառնվել Ադրբեջանի ներքին գործերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՏԶՀԵՏԵ ԽՐՎՈՒՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱՀՃԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՏԶՀԵՏԵ ԽՐՎՈՒՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱՀՃԻ ՄԵՋ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական