Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՄԱՆ ԵՎ ՔԹԱԾԱԿ

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած Աստված բոլորիս պարտադրում է ներել, ոստիկանապետ Վովա Գասպարյանը Հայաստանի բոլոր ոստիկաններին հրամայել է դադարեցնել ներողամտությունը: Հունվարի 19-ին, Ոստիկանության կոլեգիայի նիստում, երբ խոսել են ավտովթարների հետեւանքով զոհերի ու վիրավորների թվի մասին, ինչը որակվել էՙ մտահոգիչ, Վովա Գասպարյանը հայտարարել է. Մենակ էս տարվա մեջ ավելի շատ մեքենա է ներմուծվել Հայաստան եւ այլն, ես ամեն ինչ հասկանում եմ, դա տրամաբանության մեջ մտնում է, էդ ամենը դրեք մի կողմ ու ինձ ներկայացրեք մահվան ելքով ավտովթարների պատճառները: Հրամայում եմ ձեզ, կիրառեք օրենքը ողջ խստությամբ, էն ներողամտությունը դադարեցնում եք, հրամայում եմ :

Ներողամիտ լինենք հարգելի ոստիկանապետի լեզվական անճշտությունների նկատմամբ, սակայն փաստենք, որ հունվարի 19-ից անցել է 14 օր, բայց որեւէ մեկը Վովա Գասպարյանին չի ներկայացրել մահվան ելքով ավտովթարների պատճառները: Հնարավոր է, անշուշտ, որ դրանք գաղտնի են ներկայացվում, կամ ներկայացնելու պահը չի հրապարակայնացվում, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանապետը հրապարակային հրամայում, որ իրեն նման տվյալներ ներկայացնեն, ասենքՙ ոստիկանությունում գաղտնի սենյակ չկա՞, որտեղ պարոն Գասպարյանը կհրավիրի Հայաստանի բոլոր պետավտոտեսուչներին ու կհրամայի իրեն ներկայացնել մահվան ելքով բոլոր վթարների պատճառները: Գուցե հրամայելը պետք է հրապարակային լինի, կատարելըՙ ո՞չ… Ինչեւէ, նույնիսկ սա չէ ամենակարեւորը, ոչ էլ անգամ այն, որ ոստիկանները, կոնկրետՙ պետավտոտեսուչները, այլեւս ներողամիտ չեն լինելու: Կարեւորն այն է, որ Հայաստանում օրենքն իր ողջ խստությամբ կիրառվելու համար էլ համապատասխան հրաման է պետք: Այսինքն մեկը պետք է հրամայի, որ այսուհետ օրենքը խիստ եք կիրառում, մինչդեռ կիրառողներն ինքնուրույնաբար սա չեն հասկանում: Իմիջիայլոց, եթե հանկարծ վաղը անհրաժեշտ լինի ներողամտություն ցուցաբերել, կամ մահվան ելքով վթարի պատճառ լինի այնպիսի մեկը, որին անհնար է չներելը, պարոն ոստիկանապետը հրամայելու է ոստիկաններինՙ ներե՞լ, էլի հրապարակայնորե՞ն… Ամեն դեպքում կան բաներ, ավելի ճիշտՙ պետք է լինեն բաներ, որոնք ոչ թե հրամանի հետ կապ ունեն, այլ… քթածակի: Ներելն այդ բաներից մեկն է, օրինակ սիրելըՙ նույնպես, ամուսնանալըՙ եւս, սիրել-ամուսնանալ-ներելըՙ կրկին հրամանի հետ կապ չունի: Մինչդեռ ստեղծվում է տպավորություն, որ Վովա Գասպարյանն է բոլոր ոստիկաններին հրամայում սիրել, ապա ամուսնանալ, հետոՙ ներել, կամ չներել… Եթե այդպես է, ապա առաջարկում եմ հարգելի պարոն ոստիկանապետին լավ հրամանների շարք, օրինակՙ հրամայում եմ այսուհետ ՀՀ քաղաքացուն մոտենալիս լինել բացառապես ու առավելագույն հարգալից, խոսել բացառապես կիրթ հայերեն, կարդալ նախ գիրքեր, ապա լավ գրականություն, լսել լավ երաժշտություն, հաճախ լինել թատրոնում, ժպտալ,… եւ ամենակարեւորներից մեկըՙ աշխատանքից հեռացնել Գագիկ Շամշյանին: Նա ոստիկանությունում չի՞ աշխատում, այդ դեպքում ինչո՞ւ են լինում բաներ, որոնց մասին իմանում են միայն ոստիկանությունն ու Շամշյանը: Ի դեպ, Շամշյանը չի՞ կարող ներկայացնել մահվան ելքով բոլոր վթարների պատճառները, կամ չի՞ ներկայացնում…

Ամեն դեպքում, եթե ամեն ինչ կարգավորվում է հրամանով, ապա պետք է հրամայելՙ ունենալ քթածակ, եւ ոչ միայն ոստիկաններին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՂ ԹՌՉԵՆ, ԲԱՅՑ ՉՍԻՐԵՆ

Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎ Coca-Cola-Ն

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎ Coca-Cola-Ն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական