Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՂ ԹՌՉԵՆ, ԲԱՅՑ ՉՍԻՐԵՆ

02/02/2018
- 02 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Գերմանական ավտոարդյունաբերության 3 հսկաՙ կոնկրետ Volkswagen-ը, BMW-ն եվ DAIMLER-ը անմարդկային քայլի են գնացել: Փորձելով ապացուցել, որ մեքենայի ծուխը մարդու համար վնասակար չէ, նրանք լաբորատորիայում մի քանի ժամ շարունակ տասը կապիկի պահել են հերմետիկ փակ սենյակում, որտեղ միացրած են պահել մեքենայի շարժիչը: Կապիկների ճակատագիրը հայտնի չէ, բայց ավտոընկերությունները լուրջ խնդիրներ ունեն, քանի որ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ընդ որում, բացահայտվել է, որ ավտոհսկաները չեն պատրաստվել բավարարվել միայն կապիկներով. դրանք նախատեսել են հերմետիկ փակ սենյակում փակել նաեւ 25 երիտասարդի: Ավտոարդյունաբերության գերմանական կենտրոններից մեկիՙ Ներքին Սաքսոնիայի վարչապետ Ստեֆան Վեյլը ընկերությունների այս քայլը որակել է զազրելի, իսկ Գերմանիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ սա ավտոբիզնեսի PR քայլ է, որին իրենք դեմ են ու ինչն իրենց համար անընդունելի է:

Ուշագրավ է, որ հիշյալ ընկերություններից մեղքը խոստովանել է միայն Volkswagen-ը, մյուս երկուսը դեռ որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Ամեն դեպքում Գերմանիայում նշում են, որ բոլորը պետք է պատասխան տան:

Նույն ընթացքում ճապոնական Nissan-ը պատրաստվում է սկսել առանց վարորդի մեքենաների զանգվածային արտադրություն: Ընկերությունն այժմ հետազոտում է մարդու (վարորդի) հակադարձումներն վթարի կամ խցանումների ժամանակ…

Անկեղծ ասածՙ այս երկու պատմություններն էլ մտահոգիչ են: Ոչ մեկում չկա մարդը. գերմանացիները թքած ունեն, ճապոնացիներն անտեսում ենՙ իբր մեր իսկ հարմարավետությունից կամ առողջությունից ելնելով: Ապագան մի տեսակ մեքենայացվում է, ընդ որում մեքենան այնքան է հզորանում, որ իր անվնասությունն ապացուցելու համար պատրաստ է մարդասպանության եւ իր անկախությունը ցույց տալու համար կարող է ապրել առանց մարդու: Հենց ապրել, քանի որ եթե այսօր ռոբոտ Սոֆյան Սաուդյան Արաբիայի պես երկրում քաղաքացիություն է ստանում, իսկ մեկ այլ ռոբոտի, որի անունը, ցավոք մոռացել եմ, աշխատանքից ազատում են, քանի որ նա չար կատակ է խաղացել իր ղեկավարի հետ, ուրեմն նրանք ապրում են եւ շուտով կսովորեն մեզանից ավել լավ աշխատել, մեզանից ավելի լավ կրակել, մեզանից ավելի լավ կերակուր պատրաստել, օրորոցային երգել, պարել, կարդալ, մտածել, գրել, նկարել, երգել, քանդակել, տաշել, գոլ խփել, ուրախանալ դրա համար… եւ ի տարբերություն մեզՙ թռչել եւ չծխել:

Մեծ հույս ունեմ, որ նրանք, որքան էլ անցնեն ժամանակները, մի բան երբեք չեն սովորիՙ սիրել, ոչ թե որովհետեւ չեն կարող սովորել, այլ քանի որ կարծում եմՙ աշխարհում չի գտնվի մի մարդ, որն այնքան կատի մարդկանց, որ ռոբոտին կսովորեցնի սիրել: Չնայած սա միայն լավատեսություն է. իրականությունն այն է, որ մենք ինքներս սիրելը մոռանում ենք: Ու եթե մարդիկ ծնվում են սիրուց, ռոբոտները շատանում են դրա բացակայությունից:

Դրա համար էլ այսքան շատ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՏԻԵԶԵՐՔԻ ԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԵՎԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՖՐԵԶՆՈՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՐԱՄԱՆ ԵՎ ՔԹԱԾԱԿ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԱՄԱՆ ԵՎ ՔԹԱԾԱԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական