ԵԱՀԿ-ն շարունակելու է համատեղ ակտիվ աշխատանքը ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր իտալացի գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեր համատեղ ջանքերով ԵԱՀԿ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ Մերձդնեստրի եւ ԼՂ հակամարտություննների կարգավորման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում», ասել է Լավրովը: Ալֆանոն, իր հերթին, նշել է, որ ԵԱՀԿ-ն մտադիր է նպաստել ձգձգված հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն: Պարոն Ալֆանոն, ցավոք, չի մանրամասնել, թե ի՞նչ է անելու ԵԱՀԿ-ն, երբ ձգձգված հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են, սակայն հակամարտության կողմերից մեկը Ադրբեջանն է: