Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ՎԱՂ ԻՍԼԱՄԻ ՄԱՍԻՆ»

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի բիզնես կենտրոնում այսօր, հունվարի 26-ին տեղի է ունենալու դոկտ. Սերջիո լա Պորտայի եւ դոկտ. Ալիսոն Վակայի դասախոսությունը «Հայկական աղբյուրը վաղ իսլամի մասին: Ղեւոնդի պատմությունը» թեմայով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Լեոն Ս. Պիտերզ հիմնադրամի համահովանավորությամբ անցկացվող դասախոսությունը երկրորդն է հայկական ուսումնասիրությունների ծրագրի աշնանային միջոցառումների շարքի: Յոթերորդ դարում արաբական արշավանքների հետեւանքում Դվինի անկումով Հայաստանը դարձել է իսլամական խալիֆայության նահանգներից մեկը: Ավերվել են քաղաքներ, հեռացել են բնակիչները: Մահմեդական կառավարիչներ են նշանակվել եւ հարկային ծանր քաղաքականություն կիրառվել, որոնք է՛լ ավելի են վատթարացրել կացությունը: Մահմեդական ցեղերի բնակեցումով թուլացել են արհեստներն ու առեւտուրը: Մոտավորապես 788 թվին մի հայ վարդապետՙ Ղեւոնդ անունով հիմնականում ականատեսի վկայություններով գրել է խալիֆայական իշխանության հաստատման պատմությունը, սկսած 632-ին Մոհամադ մարգարեի մահից մինչեւ իր ապրած օրերըՙ VIII դար: Նրա «պատմությունը», լինելով եզակի, սկզբնաղբյուր է ծառայում այդ շրջանի Հայաստանի պատմությունը ուսումնասիրողների համար:

Բանախոսները անդրադառնալու են հայ-արաբական եւ քրիստոնյա-մահմեդական հարաբերությունների պատմական փաստերին:

Լա Պորտան Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչն է: Հետաքրքրությունների շրջանակը միջնադարյան Հայաստանի քաղաքական պատմությունն ու գրականությունն է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ գրքերի: Ներկայիս խմբագիրն է «Հայագիտական ուսումնասիրությունների ընկերության հանդեսի»:

Ալիսոն Վական Թենեսի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսորի օգնական է: Հետաքրքրությունների շրջանակում Հայաստանի վրա վաղ իսլամական իշխանության ազդեցությունն է, միջհամայնքային հակասությունները: Հեղինակ է «Non-Muslim Provinces Under Early Islam» (Ոչ-մահմեդական նահանգները վաղ իսլամական իշխանության ներքո) հատորի, հրատարակված 2017 թվին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՐՆ Է ԱՅԺՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԿԱՆԳՆԵՑՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԿԱՆԳՆԵՑՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական