Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՈՒՐԻԵԼ ՄԻՐԱՔ-ՎԱՅՍԲԱԽ, Գերմանիա

Ստորեւ թարգմանաբար «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի բեռլինյան թղթակցի հոդվածըՙ կրճատված տարբերակով:

Նոր տարին միշտ էլ լավ ժամանակ է պարտավորվելու, որ կդառնանք ավելի լավը: Քաղաքական ղեկավարների համար դա առիթ է խորհրդածելու անցած տարվա մասին եւ ծրագրեր մշակելուՙ մոտ ապագայի վերաբերյալ: Այդ իմաստով Թուրքիան բացառություն չէր: Նոր տարվա իր ելույթի ժամանակ նախագահ Էրդողանն ասաց, որ դժվարին մի տարի անցկացնելուց հետո նա ակնկալում է բարեկամական հարաբերությունները վերահաստատել Եվրոպայի հետ, նվազեցնել իր թշնամիների քանակը եւ ավելացնել բարեկամ երկրների քանակը: «Իրականում լուրջ խնդիրներ չկան եվրոպական երկրների (ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան եւ Հոլանդիան) հետ: Նրանք վաղեմի բարեկամներ են», ավելացրեց նա:

Նախագահի արտասանած խոսքերը պաշտպանեց արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն «Funke» մեդիա խմբակցությանը տրամադրելով մի խմբագրական, որտեղ նշում էր, որ Գերմանիան եւ Թուրքիան հարաբերությունների նոր փուլ պետք է սկսեն: «Դրանք բարեկամության եւ համագործակցության 300 տարվա վաղեմություն ունեն, եւ մենք պետք է փորձենք հաղթահարել ներկա ճգնաժամը», գրել էր նա մատնանշելով չորս նախապայման: Երկու կողմերը պետք է հանդես գան որպես հավասար գործընկերների, Գերմանիան պետք է ճանաչի, որ վերջին 15 տարում Թուրքիան առաջընթաց է արձանագրել, քաղաքական երկխոսությունները պետք է տեղի ունենան ամենաբարձր մակարդակով, վստահության մթնոլորտում եւ եթե անհրաժեշտ է` ոչ պաշտոնական ուղիներով, խուսափելու համար ամպագոռգոռ դիվանագիտությունից եւ պոպուլիստական, եսակենտրոն նպատակներից:

Երկխոսությունը պետք է լինի գործնական: Լեզունՙ կարեկցական: «Գերմանիան հավանաբար լրիվ չի հասկացել 2016 թվի պետական հեղաշրջման արդյունքում Թուրքիայի կրած տրավման: Նա պետք է ավելի վճռական դիրքորոշում ընդունի Գյուլենի շարժման եւ PKK-ի նկատմամբ», գրել էր նա, ավելացնելով, որ եթե Գերմանիան մեկ քայլով ընդառաջ գնար Թուրքիային, ապա Թուրքիան երկու քայլով ընդառաջ կգնար Գերմանիային:

Երկու քաղաքական գործիչները, այնուհետեւ, ճանապարհ ընկան դեպի Եվրոպա բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելու համար Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Հունվարի 6-ին Չավուշօղլուն ուղեւորվեց Գոսլար (Գերմանիա)` հանդիպելու իր գործընկեր Զիգմար Գաբրիելին , որն անցյալ նոյեմբերին Անթալիա էր այցելել: Նախքան հանդիպումը վերջինս հայտարարել էր, որ բարձրացնելու է թուրքական բանտերում դեռեւս որպես քաղաքական բանտարկյալների պատանդ պահված 8 գերմանացի լրագրողների (որոնցից ամենահայտնին Դենիզ Յուչելն է) հարցը, որպեսզի կարելի լինի «նավարկել բնականոն ջրերում» Թուրքիայի հետ: Նա իր տանը ընդունեց Չավուշօղլուին, հյուրասիրեց թուրքական թեյՙ թուրքական սպասքներից: Տոնայնությունը փոխված էր. վերջին շրջանի նրա հայտարարությունների հետ համեմատած: Նա գովաբանեց Թուրքիային հետպատերազմյան շրջանում Գերմանիայի վերակառուցմանը մասնակցելու եւ ներկա ժամանակներում սիրիացի փախստականների հարցում գործադրած ջանքերի համար, բայց նաեւ նշեց, որ «երկու կողմերը ոչ միշտ են միեւնույն կարծիքին»:

Պետք է ասել, որ տարակարծությունները բազմաթիվ են եւ բավականին լուրջ: Դրանցում ամենակարեւորը գերմանացի լրագրողների բանտարկված մնալն է: «Վելթ»ի թղթակից Յուչելն ավելի քան 10 ամիս է ազատազրկման մեջ Թուրքիայում, չնայած առ այսօր որեւէ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել նրան: Հաջորդը բանավոր վիրավորանքներն են («նացիստական մեթոդներ»), որ Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հասցրել էին գերմանացի բարձրաստիճան քաղաքական գործիչներին, որի արդյունքում դադարեցվել էին գերմանակաան զենքերի մատակարարումը Թուրքիային: Այդ պատճառով էլ երբ Չավուշօղլուն ցանկություն հայտնեց վերականգնել մատակարարումը, մամուլի արձագանքները չուշացան: Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբշդորֆը արտգործնախարարին հարցրեց, թե ինչու իր ինքնաթիռով Գերմանիա չէր վերադարձրել բանտարկված լրագրողներին: Իսկ կանաչների կուսակցության առաջնորդ Էոզդեմիրն ավելացրեց, որ «մինչեւ դա տեղի չունենա, հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող»:

Համարյա զուգահեռաբար, հունվարի 5-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փարիզում ընդունեց նախագահ Էրդողանին, որը «Ֆիգարո» թերթում հանդես գալով իր կարծիքն էր հայտնել «դարերի պատմություն ունեցող» հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Էրդողանը հավանաբար Ֆրանսիան դիտարկում էր որպես Եվրոմիության ներկայացուցչի եւ անշուշտ հույսեր փայփայում այդ կառույցին անդամակցելու ուղղությամբ: Սակայն տարածաշրջանային հարցերի (Պաղեստին, Իսրայել, Երուսաղեմ, Սիրիա) համատեղ քննարկումներից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հստակեցրեց, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը հնարավոր չէր ներկա պայմաններում: «Գուցե միայն համագործակցություն կամ գործընկերություն», ասաց նա, խորտակելով Էրդողանի հույսերը: Հուսալքվածՙ Թուրքիայի նախագահը նշեց, որ «անվերջ խնդրողի դերում լինել հնարավոր չէր: 54 տարի է, ինչ մենք սպասում ենք եւ դա հոգնեցուցիչ է», նշեց նա, ավելացնելովՙ «գուցե դա մեզ մղի հստակ որոշումներ ընդունելու»:

Սիրիայի ահաբեկիչ խմբավորումներին զենք մատակարարելու մասին ֆրանսիացի լրագրողի հարցը հունից հանեց Էրդողանին, որ կշտամբանքով ասաց. «Զգուշացեք նման հարցեր տալուց: Ձեր առաջ կանգնած չէ մեկը, ով հեշտությամբ կուլ կտա նման հարցադրումները»:

Մամուլի ասուլիսի ամբողջ ընթացքում բողոքի ցույցերն անպակաս էին: «Amnesty International-ից» բացի փողոց էր դուրս եկել «Femen» կանանց իրավունքների պաշտպան կազմակերպությունը, որի ներկայացուցիչները կիսամերկ, բաց կրծքերով, հավաքվածներին մենյուներ բաժանեցին, որոնցում նշված էին «աղացած մարդու իրավունքներ» եւ «խաշած լրագրողներ» ճաշատեսակները:

Որպես եզրակացություն կարելի է նշել, որ նոր տարին այնքան էլ լավ չի սկսվել Էրդողանի համար: Ասում են, երբեմն, որոշումները չեն ընթանում ըստ ծրագրված կանխատեսումների:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՈՒ ՊԱՏՎԱՐԺԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԱՅԵԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ ՈՒ ՊԱՏՎԱՐԺԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎԱՅԵԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը...

ԿարդալDetails

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական