Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան մամուլի վերջին հրապարակումներում կարեւոր տեղ է հատկացվում Մեծամորի ատոմակայանի խնդրին: Այստեղ հիանալի են հասկանում, որ կնքելով պայմանագիր ու պահանջելով ատոմակայանի փակումը, Եվրոմիությունը բնավ էլ իր մտահոգությունը չի արտահայտում Հայաստանի անվտանգության մասին. այս պարագան առհասարակ գոյություն չունի այդ հանրակցության համար: Գլխավոր հեռահար նպատակն է խոչընդոտել Հայաստան-Ռուսաստան («Ռոսատոմ») համագործակցությանը հատկապես ռուսաստանյան կորպորացիան ատոմային էներգիայի համաշխարհային շուկայից դուրս մղելու ագրեսիվ ծրագրի շրջանակում: Ժամանակին նույն Եվրոմիությունը Լիտվայից, Բուլղարիայից ու Սլովենիայից պահանջեց փակել իրենց ատոմակայանները, փոխարենը երաշխավորելով նրանց անդամագրումը այդ երկրախմբին (ի դեպ, այսօր նրանք շատ ավելի թանկ գնով էլեկտրաէներգիա են ներմուծում այլ երկրներից): «Թե ինչքան մեծ է ԵՄ-ի կողմից Հայաստանի շահերի նկատմամբ դրսեւորվող քամահրական վերաբերմունքը, օրերս գրել էր ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը, հիանալի է երեւում Ուկրաինայի օրինակով: Վերջինիս հետ կնքելով համաձայնագիր, նրան պահանջ չներկայացվեց փակել ատոմային էներգաբլոկները, թեեւ Ուկրաինայում քիչ չեն հայկականի տիպի ռեակտորները»:

Ռուս մասնագետների կարծիքով, Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսն ապահովող ատոմակայանի վերացման դեպքում երկրի էկոնոմիկան հետ կշպրտվի մի քանի տասնամյակով: Եվ դա այն դեպքում, երբ ոչ մի արեւմտյան պետություն, նմանապես Ռուսաստանը, 5 միլիարդ դոլար չեն տրամադրի ոչ միայն Հայաստանում, այլեւ առհասարակ ողջ անկայուն տարածաշրջանում որեւէ նոր ատոմակայան կառուցելու համար:

Դժվար է չհամաձայնել ռուս փորձագետների հետ, որոնք գտնում են, որ հայկական «ատոմակայանի սպանության» խնդիրը առաջին հերթին պիտի մտահոգի ոչ թե Եվրոմիությանը, այլ Հայաստանին, առավել եւս, որ իրավիճակը նախադեպ ունի: Ոչ ոք չի մոռացել այդ էլեկտրակենարար օբյեկտի փակումը: Եվ հազիվ թե որեւէ մեկը խղճմտանք ապրի:

Տպավորություն չստեղծվի, թե ռուսները սարսափած են Մեծամորը շարքից հանելու եվրոպական նկրտումներից: Բնավ: Ռուսաստանը ներկայումս աշխարհում առաջին տեղն է գրավում արտասահմանում ատոմակայաններ կառուցելու ասպարեզում: Պաշտոնական տվյալներով, ընթացքի մեջ է 34 էներգաբլոկների կառուցումը 12 երկրներում, սպասարկվում են տասնյակ գործող ատոմակայաններ, հարստացված ուրան է մատակարարվում 16 երկրի, միջուկային վառելիքի համաշխարհային շուկայի 17 տոկոսը ռուսական է եւ այլն:

Այդ դեպքում ինչու են ռուսաստանյան լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ այնուամենայնիվ քննարկում այս թեման: Բանն այն է, որ այստեղ Մեծամորը սոսկ շտրիխ են համարում խոշորագույն արեւմտյան անդրազգային (տրանսնացիոնալ) կորպորացիաների հետ մրցակցային պայքարում: Ոչ մի հայտնագործություն` ինչպես մեծ քաղաքականության մեջ, այնպես էլ մեծ բիզնեսում չկա բարոյականություն, կան միայն շահեր: Աշխարհամասը պարզապես սպասարկում է այդ բնագավառի իր ընկերությունների շահերն ընդդեմ Ռուսաստանի: Ինչպես ասվեց, դատարկ հնչյուն է Եվրոմիության «անհանգստությունը» Մեծամորի անվտանգության հարցում: Ի վերջո եվրոպացիները նույնքան «մտահոգված են» Ռուսաստանի կողմից Բելառուսում, Թուրքիայում, Հնդկաստանում արդեն կառուցվող ատոմակայանների, Եգիպտոսում, Հունգարիայում, Չինաստանում, Ֆինլանդիայում ատոմային ծրագրերի իրագործման կապակցությամբ:

Իրոք ուրիշ հարց է, թե այդ մարտահրավերներին ինչպես կարձագանքեն Հայաստանում, որտեղ որոշ շրջանակների հրահրած հակառուսական տրամադրությունների ֆոնի վրա «անհուն» սեր է բռնկվել Եվրոպայի նկատմամբ: Մնացել է միայն փարատել Թուրքիայի «տագնապները»:

Ռուսական լրատվամիջոցների` Մեծամորին առնչված հրապարակումները պետք է ընդունել որպես նախազգուշացում` հատկապես այս հարցում պետք է լինել սթափ ու առանձնապես չհամակվել ավելորդ եվրոպասիրությամբ: Խորհուրդը մեկն է. «Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հեռանկարները խիստ խաբուսիկ են` անիրական: Գործողը վերացնելու դեպքում Հայաստանը կդառնա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի էներգետիկ պատանդը: Իսկ ի՜նչ է նշանակում դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատանդը, Հայաստանում լավ պիտի հիշեն»:

Խմբ. կողմից.- Չենք կարող չնկատել, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ խիստ միակողմանի մոտեցում ունեն առ Հայաստան: Սակայն նրանք պետք չէ մոռանան, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկկողմանի շահեր են հետապնդում: Ավելի պարզՙ ռուս մեկնաբանները սա հասկանալու համար մի պահ պետք է պատկերացնեն Անդրկովկասը առանց դաշնակից Հայաստանի: Այդ դեպքում Ռուսաստանը պետք է մոռանա իր 200 տարվա քաղաքականությունը այս տարածքներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԿՐԿՆԵՆՔ ՄԵՐ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՔՐԴԵՐԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՆԵՐԿԱՆ

Հաջորդ գրառումը

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ «ՆՈՐ» ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ NAASR-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ «ՆՈՐ» ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՙ NAASR-ՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական