Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԵՐԻՍ ԵԶԱԿԻՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Բանասիրության մասին բնորոշումներն արդեն վկայում են, որ բանասիրությունը` ճշտիվ թարգմանված հայերեն, մարդկային մտավոր գործունեության ամենահոգեպարար ասպարեզներից մեկն է: Որպես կանոն բանասերները իրենց հենց այդ մասնագիտական ու խառնվածքային էությամբ հեռու են քաղաքական-գործարար աշխարհից: Սոցցանցերում փորձեցի հայտնաբերել բանասիրական «ծագումով» պետության ղեկավարներ, սակայն խելքը գլխին բան չգտա: Եվ այս իմաստով հայրենի նորանկախ պետության փորձը իր եզակիությամբ համաշխարհային նշանակություն է ձեռք բերում: Հանաք բան չէ. երեք նախագահներից երկուսը բանասեր են: Թեեւ չար լեզուներն ասում են, թե դրա համար էլ երկիրը «էս օրին է»:

Անշուշտ առաջին նախագահը հիրավի բարձրակարգ մասնագետ է, ինչը ի սկզբանե լիուլի դրսեւորվեց միտինգային թոհուբոհների ժամանակ, երբ նրա գերգրագետ ոգեցունց ելույթները անտարբեր չէին թողնում ոչ մեկին: Անմոռաց ժամանակներ էին, երբ մարդիկ անմնացորդ հավատում էին անկախ, ազատ ու լուսավոր Հայաստան ստեղծելու նրա բոլոր պայծառ խոսքերին ու խոստումներին: Բանասիրական ոչ մի երեւակայություն չէր կարող պատկերացնել… մութ ու ցուրտ օրերը: Զարմանում ես, թե մի քանի նույնպես հումանիտար գործընկերների հետ նրան ինչպես հաջողվեց ստեղծել հակազգային-հակամարդկային կոռուպցիոն-օլիգարխիական պետություն ու այն ժառանգություն թողնել հետնորդներին, որոնք էլ այն զարգացրին ու դարձրին բացարձակ: Միայն բանասե՛րը կարող էր երկրի տնտեսությունը անդամալուծել: Երեւի ճիշտ վարվեց մեր առաջին ղեկավարը, երբ հակաբանասիրական հարկադրական պաշտոնաթողությունից հետո վերադարձավ իր էությանը հարազատ հիմնական մասնագիտությանը եւ սկսեց հրապարակել հիրավի բարձրարժեք բանասիրական երկեր:

Բոլորովին այլ խառնվածք դրսեւորեց մեր երկրորդ բանասերը` թվով երրորդ նախագահը: Մինչ այդ պատվավոր պաշտոնն ստանձնելը նա հասցրեց ղեկավարել երկրի`բանասիրության բնույթին բացարձակապես անհարիր գրեթե բոլոր ուժային կառույցները: Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես է նա իր նախագահական երկրորդ ժամկետն ավարտում, արխիվում ունենալով սոսկ… 7 ընդդիմադիր-ընդդիմախոս: Ընդ որում, բախտի քմահաճույքով, վերջիններիս առաջապահ անձն էլ է բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ:

Սակայն բանասիրական կրթվածությունը լքե՞լ է ներկայիս նախագահին: Իհարկե` ոչ, սակայն, ավա~ղ, միայն մեկ բնագավառում: Խոսքը վերաբերում է նրա աննախադեպ գեղեցկախոս, երբեմն պարզապես պերճախոսության վերածվող ելույթներին ու ճառերին: Սրանք իրոք բանասիրական գլուխ-գործոցներ են` լի պոետիկ վսեմ պատկերներով ու ձեւակերպումներով: Ոչինչ, որ դրանք ոչ մի առնչություն չունեն դժխեմ իրականության հետ: ՈՀեռուն չգնանք, նախագահի Ամանորյա շնորհավորանքից վերցնենք ընդամենը երկու հոգեկոտոր միտք. «Մենք հրաշալի երկիր ունենք եւ պետք է հպարտ լինենք այդպիսի երկրի քաղաքացի լինելու հանգամանքով»: Բայց սա իր գեղեցկությամբ բարոյական ապտակ է հայաստանյաց բնակչության կեսի երեսին, որոնք անկախության տարիներին անամոթաբար ու անշնորհակալորեն լքեցին «հրաշալի երկիրը»: Ա~խր ինչպես կարող է «հրաշալի» լինել այն երկիրը, որից զանգվածաբար հեռանում են: Միթե դժվար կռահելի է, որ գաղջ իրականությունից զզված ու հուսահատված հասարակ մարդկանց մեջ բանասիրական-բանաստեղծական նման պատկերները սոսկ խորացնում են արտագաղթացավը` այս նորահայտ անբուժելի դարձող հիվանդությունը: Լավ, այդ դեպքում աշխարհի երկրների բնակչության երջանկության անցյալ տարվա վարկանիշային ցուցակում ինչու է մեր հրաշալի երկիրը գրավում 121-րդ տեղը, իսկ Իսրայելը` 11-րդ: Միգուցե սա էլ է պետության լիդերների գործունեության արդյունավետության ցուցանիշ:

Երկրորդ անզուգական միտքը վերաբերում է հենց այս վերջին երեւույթին. «Միասին Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին»: Եվ ինչպես նման դեպքերում, կրկին անհայտ է մնում բանասիրական այս լավատեսության հիմքը: Կարո~ղ է արդեն կանգնեցվել է արտագաղթը, հետ են վերադարձել վերջին տասը տարում երկրից հեռացած 370 հազար հայաստանցիները (Լենինականն այդքան բնակչություն չուներ) ու իրական հենարան է ստեղծվել երազելու 4 միլիոնի մասին:

Օրերս հայաստանցի հեռուստալրագրողներից մեկը «Զվարթնոց» օդանավակայանում մի խումբ Ռուսաստան արտագաղթած, արտագաղթող ու խոպանչի ընկերների հարցրեց, թե ինչու են նրանք լքել ու լքում են նշյալ «հրաշալի երկիրը»: Նրանցից եւ ոչ մեկը նույնիսկ ափսոսանք չհայտնեց իր այդ քայլի համար: Նույն բանը կարող եմ հաստատել ես` Մոսկվայում չեմ հանդիպել արտագաղթած որեւէ հայաստանցու, որը զղջացած լիներ Ռուսաստան տեղափոխված լինելու համար: Սա է անողոք իրականությունը: Արդեն արտասահմանում են գտնվում իմ համակուրսեցի բանասերների զգալի մասի եթե ոչ ամբողջ ընտանիքները, ապա գոնե նրանց ժառանգները: Առայժմ, քանի դեռ երկրում ոչինչ չի փոխվում,միֆ է արտագաղթածներին վերադարձնելու գաղափարը, եւ ոչ մի բանասիրական գեղեցկախոսություն չի նպաստի այդ գործընթացին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾԵՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական