Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ամերիկացիներն ուզում են Սիրիայի հյուսիսում սահմանապահ ուժեր ստեղծել քուրդ գրոհայիններից: Թուրքիայի նախագահը այն անվանել է «ահաբեկիչների բանակ»: «Էրդողանը վեճի է բռնվել ոչ միայն ամերիկացիների, այլեւ ռուսների հետ», գրում է Neue Zurcher Zeitung շվեյցարական թերթը:

Ամերիկացիները Սիրիայում պատրաստվում են երկարատեւ ռազմական գործողության: Տարածքում «Իսլամական պետության» ծայրահեղականների ջախջախումից հետո Վաշինգտոնը ձգտում է թույլ չտալ ջիհադիստների նոր տարածում, հիշյալ թերթում գրում է հոդվածի հեղինակը: Այստեղ կարեւոր դեր է հատկացվում սահմանների պաշտպանությանը: Հենց թափանցիկ սահմաններն էին, որ երեք տարի առաջ նպաստեցին ջիհադիստների հաղթական առաջխաղացմանը:

Ամերիկացիների ծրագիրը դեռեւս սաղմնային փուլում է: Սակայն ոչ Թուրքիան, ոչ էլ Ռուսաստանը հավանություն չեն տալիս տվյալ մտադրությանը: Դամասկոսն այն անվանել է երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված աղաղակող խախտում: Համանման կերպով արտահայտվել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Նրա կարծիքովՙ սահմանապահ ուժերի ձեւավորումը չի նպաստի իրադրության կայունացմանը: Այդուհանդերձ Լավրովը ձեռնպահ է մնացել հակաամերիկյան կոշտ արտահայտություններից:

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնացել է «արմատից կտրել» ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Ավելի վաղ նա մի քանի անգամ սպառնացել էր ռազմական գործողություն ձեռնարկել տարածաշրջանում, բայց դա այդպես էլ չէր իրականացրելՙ վախենալով ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների խզումից: Հավանաբար նույնը տեղի կունենա նաեւ այս անգամ, սակայն Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում նոր ճգնաժամի խորացումն անխուսափելի է, կարծում է հոդվածագիրը:

Էրդողանը նաեւ սպառնացել է ռազմական հարձակում սկսել Աֆրինի շրջանի վրա: Նման սպառնալիքներով նա հանդես էր եկել անցյալում եւս: Հյուսիս-արեւելքում թուրքերի ճանապարհը փակում էին ռուսները, հյուսիս-արեւմուտքումՙ ամերկացիները: Անցյալ տարի Մոսկվան զորքեր ուղարկեց Աֆրինի մերձակայք: Ռազմական հարձակումը Էրդողանին անխուսափելիորեն կհանգեցներ ռուսների հետ առճակատման եւ կխափաներ ամերիկացիներին ռուսների դեմ տրամադրելու նրա փորձերը:

Միեւնույն ժամանակ, մերթընդմերթ ի հայտ են գալիս լուրեր այն մասին, թե Մոսկվան կարող է հրաժարվել քրդերին աջակցելուց: Սակայն, դատելով երկուշաբթի օրը մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովի ասած խոսքերից, նման զարգացման նշաններ գոյություն չունեն:

«Սպուտնիկ» ռադիոկայանը իր հերթին հաղորդում է, որ Թուրքիայի համար անընդունելի է Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական ինքնավարություն ստեղծելու ամերիկացիների մտադրությունը, քանի որ Իրաքի հյուսիսում արդեն իսկ գոյություն ունի Քրդական ինքնավարություն, իսկ երկրորդի ստեղծումը կարող է հակաթուրքական նոր եւ վտանգավոր զարգացումներ առաջացնել տարածաշրջանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ԹՈՒՐՔԻԱՆ ԿԴԱՐՁՆԵՆ ԹՈՒՅԼ ՕՂԱԿ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾԵՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾԵՆ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական