Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ԹՈՒՐՔԻԱՆ ԿԴԱՐՁՆԵՆ ԹՈՒՅԼ ՕՂԱԿ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

«Իսլամական պետության» թուլացումը եւ գրեթե լիակատար ջախջախումը խաղաղություն չբերեցին Սիրիային: Խորանում են տարաձայնությունները արտաքին խաղացողների միջեւ, որոնց թիկունքին կանգնած են գերտերություններ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ տարածաշրջանային տերություններ Իրանը, Թուրքիան եւ Պարսից ծոցի միապետությունները: Սա զարմանալի չէ, քանի որ ընդհանուր թշնամի գոյություն չունի. եկել է Սիրիայում ազդեցության գոտիների համար պայքարելու ժամանակը: Իրավիճակի սրմանը նպաստեց Սիրիայի հյուսիսում «Սահմանի պաշտպանության ուժեր» ստեղծելու ԱՄՆ-ի որոշումը: Այդ ուժերի հիմքը կդառնան Սիրիայի «ժողովրդավարական» ուժերը, որոնք ներառում են ինչպես արաբական ուժեր, այնպես էլ քրդերի ինքնապաշտպանության ուժեր: Ինչի՞ կարող է հանգեցնել իրադրության ներկայիս սրումը եւ Սիրիայում ո՞վ կարող է հայտնվել խաղից դուրս վիճակում:

ԱՄՆ-ի, Թուրքիայի ղեկավարների եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին հայտարարություններն աչքի են ընկնում կտրուկ տոնայնությամբ: Կողմերից յուրաքանչյուրը մյուս երկուսին մեղադրում է բոլոր մեղքերի մեջ: Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում է շարունակել «Եփրատի վահան» գործողությունը: Դրա առաջին փուլում սկզբնական գործողությունը ձեռնարկեցին Սիրիական ազատ բանակի մարտիկները, որոնց օժանդակեցին թուրքական զորքերը: Այնուհետեւ թուրք զինվորականները մտան Ժողովրդավարական միության վերահսկողությանը ենթակա տարածք: Ընդսմին Էրդողանը չի բացառում, որ իր թիկունքին կարող են հարվածել սիրիացի քրդերին աջակցող ուժերը:

Էրդողանը չի ընդունում Ասադի վարչակարգի օրինականությունը եւ այն անվանում է ահաբեկչական: Սա նշանակում է, որ Էրդողանը հակամարտության մեջ է մտնում թե՛ Ռուսաստանի, եւ թե՛ ԱՄՆ-ի հետ: Նույն ոգով հայտարարություններ է արել նաեւ Սիրիայի կառավարությունը, որը չի ընդունում Սիրիայի ժողովրդավարական ուժերի եւ Թուրքիայի գործողությունները: Ակնհայտ է, որ նման պայմաններում փաստորեն անհնար են ընդհանուր համաձայնության գալը եւ Սիրիայում խաղաղություն հաստատելը: Ավելին, պատերազմը կարող է դեռ եկար շարունակվել, իսկ երկիրըՙ նոր ավերների ենթարկվել:

Հետաքրքրական տեղեկություն է տարածել Al-Masdar հրատարակությունը, ըստ որի ամերիկացիները սիրիացի քրդերին մատակարարել են շարժական զենիթային հրթիռակայանքներ: Եթե այդ տեղեկությունը ստույգ է, ապա ակնհայտ է դառնում, որ տվյալ զենքը նախատեսված է թուրքական ռազմօդանավերի դեմ պայքարելու համար: Նաեւ զարմանալի չի լինի, եթե այդ զենքերի մի մասն անցնի Թուրքիայի տարածք եւ օգտագործվի ՔԲԿ ուժերի կողմից: Ամեն դեպքում Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները չեն արժանանա Մոսկվայի հավանությանը, անպես որ Թուրքիան կարող է խաղից դուրս մղվել միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի հետ իր հակամարտության պատճառով: Թուրքական զորքերը ստիպված կլինեն երկարատեւ մարտեր մղել յուրաքանչյուր բնակավայրի համար, օրինակՙ էլ-Բաբ փոքր բնակավայրի մատույցներում թուրքերը կորցրին Լեոպարդ 2 տիպի տասը տանկ:

Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի ձեռքին եւս մեկ խաղաքարտ է մնումՙ ՔԲԿ-ն: Շարժական զենիթային հրթիռակայանքների եւ հակատանկային հրթիռների խոշոր խմբաքանակների մատակարարումը կարող է Թուրքիայի տարածքում հանգեցնել քաղաքացիական պատերազմի ծավալմանը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ակներեւ է, որ Մերձավոր Արեւելքում Օսմանյան կայսրությունը վերածնելու Էրդողանի փորձերը ձախողվել են: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անդադար վերակողմնորոշվելու քաղաքականությունը եւս շոշափելի արդյունքներ չի տալիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԻԿԱ ԲԱԲԱՅԱՆԸ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական