Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՄԱ ԷԼ ԹԱՆԴՈՅԱՆ ԵԿԵՂԵՑԻ՞Ն…

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ, Պատմաբան, հայագետ

Կյանքը ցույց է տալիս, որ ռազմավարական նախկին ճակատագրական սխալները շատ թանկ են նստում տվյալ ազգի վրա եւ անընդհատ շոշափում են նրա արժանապատվության եւ վարկանիշի խնդիրները: Այդպիսի մի հիմնահարց է վիրահայության իրավունքների եւ նրա մշակութային ժառանգության հանգամանքը:

Եթե հայկական վերնախավը անցյալ դարի 10-ական թվականներին կարողանար իրական քաղաքականությամբ եւ ռազմավարությամբ քաղաքակրթական տարածքը չզիջել օտարներին, տվյալ դեպքում վրացիներին, իսկ ավելի ստույգՙ մենշեւիկյան մասոնական ժողովարանին, ապա այժմ չէին ծագի Վրաստանում եղած եւ հայերի կառուցած եկեղեցիների պահպանության հարցերը:

Մենք պետք է Հայաստանի առաջին հանրապետությունն ստեղծեինք հին հայկական Տփղիս (այժմՙ Թբիլիսի) կենտրոնով: Այդ պարագայում կունենայինք ուժեղ ու ընդարձակ երկիր, որը ամուր հիմք կլիներ Հայաստանի երրորդ հանրապետության համար: Համոզված ենքՙ այդ դեպքում չէր լինի նաեւ թուրք-ադրբեջանական շրջափակումը: Ավելին, Հայաստանը ելք կունենար դեպի Սեւ ծով, որը կլուծեր աշխարհաքաղաքական, քաղաքական եւ տնտեսական շատ խնդիրներ:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ այժմյան իշխանություններին, ապա նրանք կամազուրկ են, քանի որ չեն զբաղվում վիրահայերի, մահմեդական հայերի եւ այլ հիմնախնդիրներովՙ ընդարձակելով քաղաքական գործունեության տարածքը: Տպավորություն ես ստանում, թե այս իշխանությունները ոչ թե հայկական, այլ «պոլինեզիական» ծագում ունեն. նրանց ազգային ոչ մի հարց չի հուզում եւ չի անհանգստացնում: Նաեւ, օրինակՙ Երուսաղեմի հայկական մշակութային ժառանգությունը: Պարզապես ցավալի եւ աղետալի իրողություն է:

Ասվածի լավագույն վկայությունը Թիֆլիսի Թանդոյան եկեղեցու հարցն է: Այն, պատմական վավերագրերի հավաստմամբ, կառուցվել է 1865թ. եւ նորոգվել 1890-ական թվականների վերջին: Խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո եկեղեցին վերածվել է «Դռնապահների ակումբի», իսկ հետագայում էլՙ «Կոլխիդա» կինոթատրոնի, որը գործել է մինչեւ 1980-ական թվականների վերջը: Ինչպիսի՜ բարեհաճ վերաբերմունք Աստծո տան նկատմամբ, ապշել կարելի է: Սա պարզապես սատանայական պահվածք է:

Տարիների անտարբեր վերաբերմունքի պատճառով այժմ հոգեւոր շինությունը կիսավեր է, խոնարհված. տանիքը փլուզվել է եւ գտնվում է անտեր վիճակումՙ վերածվելով աղբանոցի: Սա է դառն ու ճնշող իրողությունը: Իսկ ներկայումս ինչպիսի՞ն է այս կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը: Ոչ մի բան չի փոխվում:

2017թ. հուլիսին Վրաստանի կառավարությունը, համոզված լինելով, որ հայկական կողմը կմնա անտարբեր եկեղեցու նկատմամբ, Վրաց պատրիարքարանին է փոխանցել Թբիլիսիի Թանդոյան Սբ Աստվածածին բազմաչարչար եկեղեցին: Ասենք, որ այն գտնվում է Աղմաշենեբելի փողոցի (նախկինՙ Միխայլովյան, Պլեխանովի) 38 հասցեում: Ուշագրավ է, որ մինչեւ եկեղեցուն փոխանցելը իշխանությունը չի բարեհաճել ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը, նրա մշակութային եւ դավանանքային հատկանիշները:

Նշենք նաեւ, որ եկեղեցուն կից կառուցվել է եկեղեցական-ծխական դպրոց: Այն 1883թ կառուցել է այրի Կեկել Գրիգորի Թանդոյանը, եղբորՙ Ալեքսանդր Բաբասյանի աջակցությամբ, «եկեղեցին շինողի հոգու փրկության համար»: Իսկ եկեղեցին շինել է քաղաքի պատվարժան բնակիչ Սահակ Թանդոյանը, դրա համար էլ կոչվում է նրա անունով: Թանդոյանները հուղարկավորված են շինության տարածքում, կան 1883թ. գերեզմանաքարեր:

Ըստ հայագետ Լեւոն Մելիքսեթ-Բեկի հետազոտությանՙ Թանդոյան եկեղեցին 1867թ. Թիֆլիսի հատակագծում արդեն նշված է: Մինչեւ այժմ պահպանվել է ուսումնարանի կառուցման վերաբերյալ հայերեն արձանագրությունը: Այս փաստը նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հետազոտության մեջ: Արձանագրված է նաեւ, որ կառույցիՙ Վրաց ուղղափառ եկեղեցուն պատկանելու մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Հավելենք նաեւ, որ XX դարասկզբի Թիֆլիսի 1913թ. եւ 1924թ. քարտեզներում եւս այն վկայված է որպես հայոց եկեղեցի: Էլ չենք ասում այն մասին, որ Վրաստանի ազգային արխիվում կան բազմաթիվ վավերագրեր եկեղեցու հայկական լինելու մասին (1874թ., 1975թ., 1884թ., 1907թ., 1921թ. եւ այլն): Եկեղեցու պատմության մասին բազում փաստաթղթեր են պահվում նաեւ Հայաստանի ազգային արխիվում:

Թանդոյան եկեղեցու փակումը հաստատվում է Թիֆլիսի Ժողգործկոմի նախագահության 1924թ. հրամանով: Իսկ 1927թ. օգոստոսի 12-ին շինությունը փոխանցվել է Թիֆլիսի գործկոմին: Ապա 2015-2016թթ. Վրաստանի իշխանությունները Աղմաշենեբելի պողոտայի վերանորոգման ծրագրով եկեղեցին ճանաչել են որպես հայկական կառույց:

Ելնելով այս հանգամանքիցՙ 2015թ. դեկտեմբերի 27-ին Վիրահայոց թեմը դիմել է Վրաստանի մշակութային ծառանգության պահպանության գործակալությանըՙ խնդրելով Թանդոյան եկեղեցուն շնորհել մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Գործակալությունը խոստացել է վերանորոգման աշխատանքներից հետո արձագանքել այդ դիմումին, բայց մինչեւ այժմ ոչ մի տեղեկություն չի տրվել:

Վրացական իշխանությունները, իրենց սովորության համաձայն, դիմել են խաբեության եւ կեղծիքի: Նրանք պնդում են, որ այդ վայրում իբր թե եղել է վրացական եկեղեցի, որը 1622թ. ոչնչացրել է պարսից Շահ-Աբասը: Ըստ այդ կեղծարարությանՙ եկեղեցին կրել է Սբ Խաչի հայտնության անունը, որը 1814-1816թթ. կառուցվել է հին եկեղեցու փլատակների վրա: Դրա համար աղբյուր է դարձել ոմն Դ.Կարիճաշվիլու «Մենաստաններն ու եկեղեցիները Թիֆլիսում ու նրա շուրջը» աշխատությունը (1837թ.)»: Իսկ արխիվային փաստաթղթերը եւ քարտեզները նրանց համար ոչ մի նշանակություն չունեն: Վրացական բթությունը եւ համառամտությունը սահմաններ չի ճանաչում:

Բյուրոկրատական քաշքշուկներից հետո 2017թ. հուլիսի 10-ին Վրաստանի պետական գույքի ազգային գործակալությունը չեղյալ է համարել պահանջվող գույքի գրանցումը: Հանրային ցուցակագրության ազգային գործակալությունը 2017թ. հուլիսի 26-ին Վրաստանի պատրիարքարանի անունով գրանցել է 4591 քառակուսի մետր հողատարածք եւ այդտեղ առկա վնասված եկեղեցին:

Այն էլ ասենք, որ 2017թ. դեկտեմբերին վնասված Թանդոյան եկեղեցու հիմքերը մասամբ փոխված են, եկեղեցու շրջակայքը մաքրվել է քարերից, եւ տարածքում աշխատանքներ են կատարվում: Այս ընթացքում վնասվում եւ խախտվում են շինության պատմական ու մշակութային յուրահատկությունները եւ գերեզմանները: Մեր խորին համոզմամբՙ այս քայլը կատարվում է ի պատասխան հայկական կողմի պաշտոնապես առաջադրած վիրահայ եկեղեցիների վերադարձի (ռեստիտուցիայի) օրինական պահանջի: Այս թեմայի մասին հանդես է եկել Վրաստանիի համերաշխության եւ բազմազանության ինստիտուտը:

Ելնելով ստեղծված իրավիճակիցՙ Վիրահայոց թեմն արդեն դատական հայց է ներկայացրել: Միայն թե իրավական դաշտում մի անհեթեթություն կա. բանն այն է, որ Վրաստանում 2002թ. եկեղեցու եւ պետության միջեւ կնքված համաձայնագրի մի կետի համաձայնՙ այս երկրում եղած քրիստոնյա բոլոր եկեղեցիները համարվում են Վրաց ուղղափառ եկեղեցու սեփականություն: Ինչ հրաշալի՜ է: Արեւմտյան չափանիշներով ժողովրդավարական պետություն դիտարկվող Վրաստանն իրականացնում է խտրական ազգային եւ հոգեւոր քաղաքականությունՙ արհամարհելով ազգային փոքրամասնություններին եւ անգամ տեղաբնիկ ու պետականաստեղծ հայերին: Սա ազգային բնական իրավունքների կոպտագույն խախտում է, որը բռնապետական իշխանության վկայություն է:

Երբեք չի կարելի մեր հայրենակիցներին անպաշտպան թողնել ազգայնամոլական եւ բռնակալական մի երկրում, ինչպիսին Վրաստանն է: Այժմ անհրաժեշտ է, որ հայ լավագույն փաստաբանները սատար լինեն Վիրահայոց թեմին նրա մղած դժվարին պայքարում: Իսկ ՀՀ իշխանությունների մեջ վերջապես պետք է խոսի ազգային քնած մտածողությունն ու ինքնասիրությունը, որպեսզի աջակցեն եւ զորավիգ լինեն վիրահայերին իրենց արդար պայքարում:

Նկար 1. Թանդոյան եկեղեցի, լուսանկարը` ՀՃՈՒ արխիվից, հեղ. Սամվել Կարապետյան, 2007թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՅՈՒՐՔՅԸԼՄԱԶԸ ԱՅՑԵԼՈՒ ԴԱՍԱԽՈՍՙ ՖՐԵԶՆՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆԻԿԱ ԲԱԲԱՅԱՆԸ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԻԿԱ ԲԱԲԱՅԱՆԸ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական