Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՊԱԳՐՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Անվանի գիտնականների «Կասեցնել կեղծ գիտությունը» նամակում («ԱԶԳ» #43, 17-11-2017) հեղինակները իրենց մտահոգությունն են հայտնել Հերունու կեղծ գիտական «արդյունքների» դպրոցական դասագրքեր մտնելուն: Նկատի ունենալով այդ «արդյունքների» ապշեցուցիչ լայն տարածվածությունը, որպես անտենաների բազմամյա փորձով մասնագետ, ուզում եմ ավելացնել իմ նկատառումները: Հերունու «անտենայում», ինչպես նշում են հարգարժան գիտնականները, իրոք խախտված են տարրական տեխնիկական սկզբունքներ, ինչի հետեւանքով այդ «խրտվիլակը», երբեք չէր կարող աշխատել միկրոալիքային տիրույթում:

Բերեմ միայն մի փաստ, որ կարծում եմ կցնցի յուրաքանչյուր ընթերցողի.

հասարակությանը խաբեության աստիճանը Հերունին հասցրել էր այնտեղ, որ ԳԱԱ-ի ժողովում իր ելույթում հայտարարել էր, թե իբր իր անտենայով հերքել է

տիեզերական մնացորդային միկրոալիքային ճառագայթման գոյությունը: Նրան անգամ չէր կանգնեցրել այն, որ այդ ճառագայթման հատնագործության համար շնորհվել է Նոբելյան մրցանակ եւ այն ամբողջ աշխարհում հետազոտվում է ամենամանրակրկիտ ձեւով, տասնամյակների ընթացքում:

Այդ երբեք չաշխատած «անտենայի» արդյունքներով չկա որեւէ գիտական հրատարակում, հետեւաբար դրա մասին եղած գովերգումները եւ դպրոցական դասագրքում հայտնվելը պետք է համարել ուղղակի վիրավորական Հայաստանի գիտության համար:

***

Հրապարակելով «ԿԱՍԵՑՆԵԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» (տես` http://www.archive.azg.am/AM/ 2017111708), «ՓՈԹՈՐԻԿԸ ԲԱԺԱԿՈՒՄ» (տես` http://www.archive.azg.am/AM/2017122215), «ԴԱՐՁՅԱԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (տես` http://www.archive.azg.am/ AM/2018011207) վերաբերյալ արձագանքը, մենք հանրությանը ծանոթացրել ենք այն մտահոգությունների հետ, որոնք ունեն որոշ գիտնականներ:

Լրիվ համաձայնվելով հիմնական սկզբունքային մոտեցումների հետ, այնուամենայնիվ ուզում ենք եւս մտահոգություն հայտնել առ այն, որ Պարիս Հերունու հանդեպ մեղադրանքները շատ խիստ էին եւ կասկածի տակ են դնում ընդհանրապես այդ գիտնականի ամբողջ գործունեությունը:

Իրենց առաջին նամակում վաստակաշատ գիտնականները թույլ էին տվել տարակուսության համար հիմքեր` Պարիս Հերունուն «Քարահունջի» հարցի դեպքում քննադատել են նաեւ պատմութագիտական ոլորտի հետ ոչ մի առնչություն չունեցող գիտնականներ, իսկ Հերունու «ռադիոաստղադիտակի» դեպքում, ըստ էության, քննադատել են նաեւ պատմաբանները:

Տպավորություն է ստեղծվել, որ հիմնական պատճառը կայանում է, այնուամենայնիվ, Պարիս Հերունի մարդու հանդեպ վերաբերմունքի մեջ: Եթե այդպես է, ապա դա շատ վատ է:

Ինչ վերաբերում է մեր վերջին նամակի հեղինակին` տ.գ.թ. Հակոբ Հարությունյանին, ապա ինչքան հասկանում ենք, պրն Հարությունյանը աստղագիտության մասնագետ չէ եւ քննադատում է Պարիս Հերունուն բավական վիրավորական երանգներով, այդ թվում օգտագործելով «խրտվիլակ» բառը: Կարծում ենք, որ կարելի էր ավելի կոռեկտ ձեւով հայտնել սեփական վերաբերմունքը:

Մանավանդ որ պրն Հարությունյանը լինելով տեխնիկական գիտությունների թեկնածու եւ «որպես անտենաների բազմամյա փորձով մասնագետ», կարող էր ուշադրություն դարձնել 2016 թվականին ԱՐԵՍԻԲՈ (http://naic.edu) ռադիոդիտակի գործարկման փաստին: Չէ որ չի կարելի չնկատել, որ ԱՐԵՍԻԲՈ աստղադիտակը աշխատում է ճիշտ նույն սկզբունքներով, որոնք դեռեւս 20-րդ դարի 60-ական թվականներին հայտնագործել է Պարիս Հերունին:

Գիտության պատմության մեջ բազմաթիվ են գիտական այն աշխատանքները, որոնք ունեցել են բացասական արդյունքներ, բայց այդ բացասական արդյունքները դարձել են կարեւորագույն հանգամանքներ ապագա մեծ գիտական արդյունքների համար:

Եվ Պարիս Հերունու ռադիոաստղադիտակը չկարողանալով լինել օգտակար աստղագետներին, այնուամենայնիվ ունեցավ իր ավանդը նոր տեսակի ռադիոաստղադիտակների ստեղծման գործում: Եվ դա պատմակա՛ն փաստ է…

Ինչ վերաբերում է «Քարահունջի» հարցին, ապա երեւի թե կարելի է համաձայնվել, որ գիտնական, բայց ոչ պատմաբան Պարիս Հերունին իրոք զբաղվել է առասպելների ստեղծմամբ եւ տարածմամբ: Դա անշուշտ գիտնականի գործ չէ, սակայն ո՞ր ժողովուրդը չունի առասպելներ: Եթե Հերունին ստեղծել է մի գեղեցիկ առասպել, որը կնպաստի զբոսաշրջիկությանը Հայաստանում, ապա ի՞նչ բացասական բան կա դրա մեջ:

Եվ վերջինը: 4-րդ դասարանի դասագրքում որոշ գիտնականների համար «կեղծ գիտական գիտելիքները» անշուշտ չեն կարող կասկածի տակ դնել դպրոցում գիտության ուսումնասիրման հիմքերը: Առնվազն, բոլոր ճշգրիտ գիտությունների դեպքում գործում են խիստ ժամանակակից գիտական մոտեցումներ: Կասկածել դրա մեջ` նշանակում է ծանոթ չլինել դպրոցական ծրագրերին:

«ԱԶԳ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԵՅՍԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՎԱԳՐԸ

Հաջորդ գրառումը

ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆԻ ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ ԵՎ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆԻ ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆԵՐԸ ԿԱՀԻՐԵՈՒՄ ԵՎ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական