Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՐՆ ԱՆԻԾԱԾ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունվարի 16-ին մայրաքաղաքի հարավ-արեւմտյան թաղամասում (ՀԱԹ) տրանսպորտային ծառայություններ իրականացնող մի շարք երթուղայիններ մի քիչ բողոքեցին ավտոգազի գնի բարձրացումից: Մի քիչ, ոչ թե բողոքավորների ձայնը հաշվի առնելով կամ բողոքի ակցիայի ժամանակը, այլ ձեւը: Բանն այն է, որ մի շարք գծեր սպասարկող երթուղայիններ փակել էին Րաֆֆիի եռագիծ փողոցի երկու գծերը, թողնելով, որ մի գիծն աշխատի: Ու աշխատում էր: Ճիշտ է, բոլոր երթուղայիններին կանգնած վարորդները հորդորում էին միանալ ու կային, որ միանում էին, բայց ավելի շատերը շարունակում էին իրենց ճանապարհը: Այնպես որ չի կարելի պնդել, թե հունվարի 16-ին ՀԱԹ-ում երթուղային ցանցը կաթվածահար էր եղել, քանի որ այն աշխատում էր ինչպես միշտՙ կաթվածահար: Հիմա, սովորական ուղեւորի համար ի՞նչ տարբերություն, օրինակ 21 համարի երթուղայինի վարորդը կայանատեղիո՞ւմ է ոտքը կախ քցելՙ երկու կարկանդակ ավելի ուտելով, թե՞ բողոքի ակցիայի է միացել ու դրա համար է ուշանում, երբ միեւնույն էՙ ուշանում է:

Ինչեւէ, բողոքող վարորդներին մոտեցան պետավտոտեսուչներն ու իմանալով, թե ինչն ինչոց էՙ թողեցին հեռացան, հավանաբար ողջունելով վարորդների բողոքը: Մեր երթուղայինի վարորդը (75 համար) սկզբում փորձեց կանգնել ու միանալ բողոքին, քանի որ ինչպես ինքն ասացՙ գազի գնի բարձրացումը սաղիս վերաբերվող հարց է ու պետք է հուփ տանքՙ լուծենք , բայց նա միայն փորձեց: Ուղեւորները անմիջապես աղմուկ բարձրացրեցինՙ ասելով, թե գործից ուշանում ենք, վարորդն էլ ստիպված քշեցՙ ճանապարհի միակ բաց գծով ու մեզ հասցրեց աշխատանքի: Ճիշտ է, ամբողջ ճանապարհին վարորդը հեռախոսով խոսում էր իր բողոքավոր գործընկերների հետ ու մենք ուղիղ եթերում հետեւում էինք իրադարձությունների ընթացքին, բայց ամեն դեպքում մեր վարորդը չմիացավ ընկերներին: Ինչպես արդեն նշեցիՙ մեր վարորդի պես շատերը չմիացան բողոքի ակցիային:

Ու հիմա հետաքրքրական է, եթե խնդիրը սեղմված գազի գինը չլիներ, ասենք մի հրաշքովՙ վարորդները բողոքեին կարագի գնի բարձրացման դեմ, կամ Ալիեւի, էլի՞ չէինք թողնելու, որ մեր վարորդը միանա բողոքին, ու մենք եւս չէինք միանալո՞ւ: Հասկանալի է, որ սեղմված գազը խիստ մասնագիտական ապրանք է (չնայած Հայաստանում գրեթե բոլորը դրանով են մեքենա քշում), ու դրա գնի բարձրացումը ոչ բոլորին է հետաքրքրում, քանի որ ոչ բոլորին է վերաբերում, բայց մեր երկրում միայն սեղմված գա՞զն է թանկացել: Օրինակ, եթե սեղմված գազի թանկացման հետեւանքով տրանսպորտի սակագինը բարձրանա, էլի՞ չենք բողոքելու: Ի դեպ այս հարցով Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տրանսպորտի սակագնի բարձրացում չի սպառնում, բայց կներեք, ժամանակին տրանսպորտի նախարարությունն ասում էր, որ Հայաստանում աջ ղեկով մեքենաների որեւէ արգելք չի կարող լինել, հիմա կա, չէ՞: Ռուբեն Հայրապետյանն էլ (Նեմեց) ասում էր, որ եթե ֆուտբոլի ազգային հավաքականը ձախողի աշխարհի առաջնության ավարտված փուլը, ապա ինքը հրաժարական է տալու, ձախողեց ու չտվեց, չէ՞: Սերժ Սարգսյանն էլ ասում էր, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ե՞ւ… Այնպես որ Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ կարեւոր չէ, թե ով ինչ է ասել, կարեւորն այն է, թե ով ինչ է անում եւ կանի:

Հիմա սեղմված գազն է թանկացել, ըստ ՏՄՊՊՀ-իՙ հիմնավորված, վաղը նույն ՏՄՊՊՀ-ն կհիմնավորի տրանսպորտի թանկացումը, մյուս օրըՙ հացը կթանկանա, որպեսզի կարագի հետ սազի… Իսկ ՏՄՊՊՀ-ն, հիշեցնեմ, անկախ կառույց է, ճիշտ է կառավարության անդամների հետ հաճախ են խաշի գնում ու միմյանց կենացներ խմում, բայց դա հո չի՞ նշանակում, որ ՏՄՊՊՀ-ն կախված է կառավարությունից:

Մեծ հաշվով մենք թքած ունենք գների վրա: Գնաճը մեզ փողոց դուրս չի բերում, եթե բերում էլ էՙ ապա միայն մի քանի տասնյակի, այն էլ, երբ եղանակը տաք է ու փողոցում քայլելը կամ կանգնելը հաճելի է: Գնաճը մեզ համար գոյության հարց չէ, մի տեսակ լուրջ չէ, նույնիկ ամոթ է, որ գների բարձրացման դեմ հասուն տղամարդիկ փողոց դուրս գան: Փոխարենը կարելի է Ռուսաստան գնալ, շատ փող աշխատել, ուղարկել տուն, որեսզի ընտանիքի անդամները բանան ու կարագ ուտեն, օրինակ: Որ բողոքեցինք գների բարձրացման դեմ, դրանք իջնելու ե՞ն: Հայաստանում գնաճի դեմ պայքար լինել չի կարող, որքան էլ դրա դեմ պայքարի կոչող «Ելք»-ի անդամները հայրենասեր ու գեղեցիկ լինեն: Մեր ժողովուրդը իր 30 հազարանոց թոշակով կարողանում է սառնարան էլ գնել, դեռ երիտասարդ որդիների հիփոթեքն էլ ամեն ամիս փակել: Որդիներն էլ իրենց հերթին մոտ հարյուր հազար դրամ աշխատավարձով մեքենաներ են գնում, ու ամեն ամառ գնում Բաթումիՙ հանգստանալու: Սրան զուգահեռ երկրում զարգանում է ՏՏ-ն, աճում է ՀՆԱ-ն, բացվում են զիփլայներ, իշխող կուսակցության նոր գրասենյակներ, իրար հետեւից կառուցվում են բնակելի շենքեր, որոնք դեռ պատրաստ չեն, բայց ազատ բնակարան չունեն, ու մի խումբ մարդիկ միշտ պայքարում են ինչ-որ բաների դեմ: Մենք բոլորս հոգով նրանց հետ ենք, բայց իրականում շտապում ենք աշխատանքի, որպեսզի ստանանք ամսական 75 հազար դրամ աշխատավարձը, որ փակենք հիփոթեքը, վարկերը, երեխայի համար թթվասեր ու կարագ գնենք, ուրբաթ ընթրենք ռեստորանում, շաբաթ թատրոն գնանք, կիրակիՙ կինո, իսկ գիշերները հանգիստ ու երջանիկ քնենքՙ մեր շատ ապահով Հայաստանում, որտեղ ոչ ահաբեկիչներ կան, ոչ էլ գներն են անտանելի բարձր:

Ահա՛ Հայաստանը եւ նրա պայքարը գնաճի դեմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

…ՄԻՆՉ ԱՅԴՙ ՓՈՐՁ ԴԻՄԱՆԿԱՐԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

...ՄԻՆՉ ԱՅԴՙ ՓՈՐՁ ԴԻՄԱՆԿԱՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական