Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԵԼ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԻՑ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ազգային հերոս, մեծ մտածող, սպարապետ Գարեգին Նժդեհի անվան շուրջ ահագնացող միջազգային հիստերիայի նախաձեռնողն, անկասկած, ադրբեջանական քարոզչամեքենան է, որը ձգտում է Ամերիկայի հրեական համայնքում եւ ողջ հրեական աշխարհում հայի հակասեմական կերպար ձեւավորել: Նույն փորձը, ինչպես տեսանք վերջերս, տեղայնացվում է նաեւ Ռուսաստանում, որոշ ծախու ԶԼՄ-ների եւ վերլուծաբանների միջոցով: Առիթըՙ ժամանակին ազերի հայակուլ երախը վառած մեծն Նժդեհի պաշտանմունքն է Հայաստանում, որի կերպարի նկատմամբ ունեցած ահն ու սարսափը մինչ օրս հանգիստ չի տալիս Սյունիքի, Արցախի պարտությունից մխացող թուրքին: Նժդեհի անձի շուրջ ադրբեջանցիների սանձազերծած մոլեռանդ արշավի հիմնական հարթակը հրեական առցանց անգլալեզու Jerusalem Post-ն է եւ այդ մեդիամիջոցի արբանյակային մանր-մունր կայքերը:

Երեւանում Նժդեհի արձանի տեղադրումից հետո վարձկան լրագրողների հակահայկական ցանցը (network), հավաքագրված Մ. Նահանգներում գործող ադրբեջանական լոբբիինգի կողմից, Նժդեհի մասին փաստերը նենգափոխող բազմաթիվ հոդվածներ հրատարակեց: Տարածք խնայելու համար, չհիշատակելով վերնագրերը, նշեմ Նժդեհինՙ նացիստ, Հոլոքոստի մասնակից, Հայաստանինՙ օկուպանտ, հակասեմական, հայ ահաբեկիչների հովանավոր ներկայացնող որոշ հեղինակների անուններՙ Ջերըմի Շարոն (Jeremy Sharon), Արյե Գաթ (Arye Gut), Յակով Քաթս (Yaakov Katz), Նուրիթ Գրինջեր (Nurit Greenger), Էլմիրա Թարիվերդիեւա (Elmira Tariverdiyeva), Ռաբբի Իսրայել Բարուք (Rabbi Israel Baruk), Ալեքսանդր Մուրինսոն (Alexander Murinson): Ընդ որում, «երեսուն արծաթով» վաճառված սրանցից շատերը հեղինակ են գեներալ Նժդեհի վաստակը այլափոխող մի քանի հոդվածների:

Ն.Գրինջերը վերջին մեկ տարվա ընթացքում գրել է հակահայկական 13 հոդված JPost-ի առցանցՙ «Մտածիր ինձ հետ» խորագրակիր բլոգում: Հայերը կորցրել են իրենց բարոյական կողմնորոշումը, վկանՙ Երեւանի կենտրոնում հառնող Գարեգին Նժդեհի մոնումենտալ արձանն է, գրում է նա, իր զազրախոսության մեջ «քննարկելով» ԱՍԱԼԱ – Վարուժան Կարապետյան – Մոնթե Մելքոնյան անունները: Այս առումով իսկական ռեկորդակիր է հակահայ Արյե Գաթը, ով ներկայանում է որպես քաղաքական վերլուծաբան, Իսրայելի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի Իսրայել -Ադրբեջան, Իսրայել – Թուրքիա առնչությունների փորձագետ: Միայն այս ընթացիկ տարում նա գրել է հակահայկական 20-ից ավելի հոդված, որոնց միայն վերնագրերը կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ռասիզմի, ատելության, քսենոֆոբիայի քարոզչության մեղադրանքով: Այս հուլիսին սկսված Իսրայել – Հայաստան դիվանագիտական մերձեցումների առիթով իր գրածՙ «Հայաստան-Իսրայել հարաբերություններ. մի՞ֆ, թե՞ իրականություն» (Armenian-Israeli relations: myth or reality?) ստահոդ հոդվածից ընթերցողը կիմանա, որ հակասեմականությունը Հայաստանում առաջին տեղն է գրավում հետխորհրդային երկրների շարքում եւ երրորդ տեղըՙ Եվրոպայում, որ Հայաստանում տպագրվում են հակասեմական գրքեր, պատրաստվում հեռուստահաղորդումներ, իսկ հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն իր նկարի տակ կգտնի իրեն վերագրած Ա. Գաթի մոգոնած խոսքերը եւ էլի շատ ու շատ ապակողմնորոշող աղտեղաբանություններ: (*)

Հայ-հրեական հարաբերությունները մասամբ վտանգող Ադրբեջանի սփռած այս քարոզչական աղբը, չունենալով պատշաճ հակազդեցություն, գնալով մեծ ծավալների հասնող գարշահոտություն է տարածում իր շուրջ: Սրան հարկավոր կերպով չի հակազդում Իսրայելի հայ համայնքը եւ Երուսաղեմում Հայոց պատրիարքարանը: Սակայն, ինչի՞ մասին կարող է խոսք լինել, եթե Իսրայելում բացվող ամեն Աստծո օր մի նոր, հանկարծահաս մարտահրավեր է պարտադրում եւ հիմա այնտեղ ծավալվող դեպքերն ամեն հայկականի պահպանության հույժ կարեւոր միջոցառումների է ստիպում: Իսրայելի «մահմեդական հանդուրժող եղբայր»ՙ Ադրբեջանը, երեկ Ստամբուլում հակահրեական որոշում ընդունեց, հռչակելով Արեւելյան Երուսաղեմըՙ Պաղեստինի մայրաքաղաք: Հետաքրքրական է, թե JPost-ը ի՞նչ կգրի Ադրբեջանի այս քայլի մասին, թե՞ մազութի վրա հիմնված բարեկամությունը կդիմանա եւ ա՛յս փորձությանը:

25 տարի չգործող Իսրայել-Հայաստան դիվանագիտական կապերի մերձեցումը առաջին հերթին պետք է սկսել հրեական մեդիա ոլորտը ադրբեջանական զրպատանքից, հայատյացության քարոզներից մաքրելու կամ դրան հայամետ հոդվածներով հակազդելու գործից: Երկու հնագույն ժողովուրդների միջեւ սկսվող նորագույն կապերը պետք է մաքրվեն անհիմն զրպարտանքներից, հարիրՙ հայ եւ հրեա ժողովուրդների իմաստուն, դաժան փորձություններ հաղթահարած դարավոր բարեկամության ոգուն:

Վերոգրյալը կրկին անգամ հավաստում է այս թերթի էջերում քանիցս հնչեցված միտքը, որ անհրաժեշտ է Հայաստանի շահերը պաշտպանող լոբբիստական կառույց ստեղծել Մ. Նահանգներում, սատարելու թուրք-ազերի քարոզարշավի դեմ անհավասար պայքար մղող հայկական ուժերին: Այն պետք է.

ա. Աջակցի ՀՀ եւ Արցախի շահերը սպասարկող քարոզչությանը:

բ. Հակազդի թուրք – ադրբեջանական հակահայ քարոզչամեքենայի հարձակումներին:

Դրա համար պետք է շահավետ օգտագործել Ամերիկայում եւ համայն Սփյուռքում առկա հայկական համայնքի ահռելի ներուժը: Վաղուց ժամանակն է, որպեսզի սփյուռքահայ եկեղեցական, կուսակցական, մշակութային, մեդիա կառույցները դուրս գան տասնյակ տարիների ինքնամփոփության իրենց պատյանից եւ դադարեցնեն միմյանց հակադրող, քայքայիչ անմիաբանությունը: Այսօր այլ մարտահրավերներ են ծառացած հայության առջեւ: Մեզ պարտադրված քարոզչական պատերազմում մենք տանուլ ենք տալիս: Այս փաստի վրա հարկ է բեւեռել պետական եւ համահայկական ուշադրություն:

*) Տիկին Ռիմա Վարժապետյանի հետ «ԱԶԳ»ը իր 10.11.17 համարում «Հայաստանում չի եղել եւ չկա հակասեմականություն» վերնագրով տպել է Ան. Հովսեփյանի հարցազրույցը: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՙ 10 ԱՄՍՈՒՄ ԳՐԵԹԵ ՀԱՍԵԼ ԵՆՔ 2016-Ի ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԻՈՒԹԻՒՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՎ ՄԱՍԱՄԲ ՆՈՑԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՈՒԹԻՒՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՎ ՄԱՍԱՄԲ ՆՈՑԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2025թ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի ներքոնշյալ հոգևորականներս հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողների միջոցով երեկ՝ 24.10.2025թ․ տարբեր ժամերի...

ԿարդալDetails

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական