Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՄԵԾ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Արեւմուտքցի հեղինակավոր փորձագետներից մեկըՙ Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Պյոտր Դուտկեվիչը ադրբեջանական Haqqin.az կայքին տված հարցազրույցում հետեւյալ կերպ է ներկայացրել ԱՄՆ-ի քաղաքականությունն Անդրկովկասում. «Թրամփն առհասարակ որեւէ ռազմավարություն չունի այդ տարածաշրջանում, նրան չի հետաքրքրում Կովկասը, ինչպես որ ամբողջ հետխորհրդային տարածքը: Եթե Օբաման արտաքին քաղաքականության մեջ հստակ ռազմավարություն ուներ, ապա Թրամփը դա չունի: Նրան չի հետաքրքրում արտաքին քաղաքականությունը, նա ուզում է զբաղվել ԱՄՆ-ի զուտ ներքին գործերով: Թրամփը չի ուզում աշխարհաքաղաքական խաղ խաղալ, որի համար անհրաժեշտ են համբերություն, հստակ վերլուծություն, որոնք նա չունի: Ուստի նրա օրոք մենք Կովկասում չենք տեսնի ակտիվություն: Փոխարենը Ռուսաստանն ակտիվ կլինի, բայց նրա հաջողությունը կախված կլինի այն բանից, թե ինչպես կկարողանա լեզու գտնել տեղական վարչակազմերի հետ»:

Նախ խոսենք հստակ ռազմավարության մասին: Անդրկովկասում արտաքին խաղացողների ցանկը լավ հայտնի է. Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ԱՄՆ, Եվրոմիություն: ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը զգալիորեն թուլացավ, ինչը լայն հնարավորություններ ստեղծեց մյուս խաղացողների համար: Դեպի տարածաշրջան աճապարեց Թուրքիանՙ ներկայանալով իբրեւ արեւմտամետ աշխարհիկ պետություն, ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ հավանական մասնակից: Սակայն Արեւմուտքին անհանգստացրեց Անկարայի պանթյուրքկան նախագիծը: Բացի դրանից, ակտիվացավ Իրանըՙ վերհիշելով, որ տարածաշրջանը ժամանակին մասամբ եղել է ոչ թե Օսմանյան, այլ Պարսից կայսրության կազմում: Բայց Թեհրանում լրջորեն անհանգստացան, երբ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ էլչիբեյը դրսեւորեց իրանական Ադրբեջանիՙ Ատրպատականի հետ միավորվելու նկրտումներ: Այդ պահից սկսյալ, պաշտոնական Թեհրանը Արցախի հարցում սկսեց աջակցել Երեւանին: ԱՄՆ-ում ու Եվրոպայում սկսեցին մտահոգվել, որ կարող է բռնկվել թուրք-իրանական պատերազմ, ինչը թերեւս հանգեցներ պետությունների մասնատմանը, որպիսին տեղի ունեցավ 1990-ականներին Բալկաններում: Ընդսմին, Անկարան իր հետ դեպի տարածաշրջան էր քաշում ՆԱՏՕ-ին: Ուրիշ բան էլ է եղել: Երբ Բաքուն սկսեց դեպի Թուրքիա էներգետիկ միջանցքներ ստեղծել մինչ Իրանը պատժամիջոցների էր ենթարկվում, Թեհրանը դա գնահատեց որպես Ադրբեջանի կողմից ոչ միայն նախաձեռնությանը տիրելու փորձ, այլեւ Արեւմուտքին տարածաշրջան բերելու ձգտում: Այդ պատճառով Թեհրանը մի շարք միջոցներ ձեռնարկեց, որպեսզի Ռուսաստանին եթե տարածաշրջան չվերադարձնի էլ, ապա գոնե այնտեղ ուժեղացնի նրա ազդեցությունը հանուն ուժերի հավասարակշռության վերականգնման: Դրա նպատակն էր Արեւմուտքին թույլ չտալ Իրան մուտք գործել հյուսիսից: Եվրոմիությունը ընթանում էր ԱՄՆ-ի նավարկուղիովՙ ջանալով ժողովրդավարություն կառուցել տարածաշրջանում: Իսկ Վաշինգտոնի համար Անդրկովկասը ծայրամասային կենտրոն էր, սեփական աշխարհաքաղաքական շահերի հատման վայրՙ ավելի կարեւոր խնդիրների ծագման պայմաններում: Խոսքը «Մեծ Մերձավոր Արեւելքի» ստեղծման մասին է, որը ենթադրում է որոշ պետությունների մասնատում, ինչը դրսեւորվեց «արաբական գարնան» երեւույթի մեջ:

Ուստի տարբեր պատճառներով Անդրկովկասի կայունությամբ շահագրգռություն դրսեւորեցին միայն Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Պատահական չէ, որ ավելի ուշ Սիրիայի ուղղությամբ երեք երկրները սկսեցին համատեղ գործել, քանի Անկարայի եւ Թեհրանի համար գերակայությունը ոչ թե Անդրկովկասն է, այլ մերձավորարեւելյան խնդիրները: Թուրքիան հանձին քրդերի բախվեց սեփական պոտենցիալ «Ղարաբաղին»: Իրանի առջեւ վտանգ ծագեց հարավից, երբ ԱՄՆ-ը իր արաբ դաշնակիցների հետ ձեռնամուխ եղավ հակաիրանական դաշինքի ձեւավորմանը: Այսպիսով, Կասպիական-Սեւծովյան տարածաշրջանում փաստորեն գոյացավ աշխարհաքաղաքական վակուում, որի լցմամբ մեծ չափով պետք է զբաղվի Ռուսաստանը, բայց որով շահագրգռված չեն Ադրբեջանն ու Վրաստանը:

Ռուսաստանցի պատմաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքէջում այն տեսակետն է արտահայտում, որ Վաշինգտոնը կփորձի տարածաշրջանում հաստատել իր պայմանական ներկայությունը, միչդեռ Եվրոմիությունը նույնիսկ տեսականորեն չի նախատեսում իր կազմում ընդգրկել Թուրքիային եւ Անդրկովկասի երեք հանրապետություններին: Տվյալ հեռանկարն ունի կոնկրետ աշխարհաքաղաքական ենթատեքստ, որն առայժմ հստակորեն չի ուրվագծվում:

Տեսանելի ապագայում Անդրկովկասի զարգացման հեռանկարները կախված են մի շարք գործոններից: Սիրիայի պատերազմը մոտենում է ավարտին, դրան զուգընթաց ավարտվում է Մերձավոր Արեւելքում ամերիկացիների հարուցած ճգնաժամի բազմամյա փուլը: Եվ տարածաշրջանում ինչպիսին էլ լինեն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների մտադրությունները, այդ փուլի արդյունքը կարող են դառնալ փոփոխությունները ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Անդրկովկասում: Հանգույցների թվում են Սիրիայի խնդիրը եւ քրդական հարցը, որն առնչվում է Անկարային, Բաղդադին եւ Թեհրանին: Կարեւոր է, թե այս ուղղությամբ երեք պետություններն ինչպիսի հարաբերություններ կունենան Ռուսաստանի հետ: Տեսականորեն Ռուսաստանը կարող է անցնել փոխհարաբերությունների նոր մոդելի զարգացմանը, օրինակՙ Թուրքիայի հետ: Քրդական հարցում եւ Հյուսիսային Կիպրոսի խնդրում Անկարային աջակցելովՙ կարելի է ակնկալել, որ նա կճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան, ինչպես նաեւ կփոխի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ինչ վերաբերում է Անդրկովկասի երկրների վերնախավերի հետ համաձայնության հասնելու Մոսկվայի հնարավորությանը, հետխորհրդային զարգացման տարիներին այդ պետությունները կորցրել են խորհրդային սոցիալ-տնտեսական միատարրությունը, ինչը սկսել է առաջին պլան բերել քաղաքական, պատմական, գաղափարախոսական եւ մտավոր-քաղաքակրթային տարբերությունները: Սակայն նկատի ունենալով, որ ներկա պայմաններում Մերձավոր Արեւելքը եւ Անդրկովկասը հաղորդակից անոթների բնույթ են ստացել, մեծ խաղը դեռ առջեւում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԵԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ ԱԼԵՔ ԵՎ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՖԼԻՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ Է ՄԵԿՆԱԲԱՆՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՖԼԻՆԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԿԵՐՊ Է ՄԵԿՆԱԲԱՆՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

ԿարդալDetails

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական