Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐ. «ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ» ՙ«ԹՇՆԱՄԻՆԵՐԻ» ԴԵՄ

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ՄՕԿ-ը որոշել է արգելել Ռուսաստանին մասնակցելու 2018-ի Ձմեռային օլիմպիական խաղերին: Ճիշտ է ՄՕԿ-ը նաեւ հայտարարել է, որ ռուս մարզիկները կարող են այլ պետությունների թիմերում մասնակցել խաղերին, բայց Ռուսաստանը, հաջորդ տարի Հարավային Կորեայում չի լինի: Միջազգային օլիմպիական կոմիտեն այս որոշումը կայացրել է ՌԴ թիմի անդամների դոպինգ թեստերի արդյունքներն արդեն տեւական ժամանակ ուսումնասիրելուց հետո: Ըստ այդմ, պարզվել է, որ ռուս մարզիկներն իրականում այդքան ուժեղ չեն, պարզապես դոպինգը Ռուսաստանի մարզական աշխարհում լայն կիրառելիություն ունի: Ի դեպ, ՄՕԿ-ը պարտադրել է Ռուսաստանին վճարել 15 միլիոն դոլար ՌԴ մարզիկների դոպինգ թեստերի արդյունքներն ուսումնասիրելու նպատակով ՄՕԿ-ի վատնած միջոցները փոխհատուցելու համար :

Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում ռուսների համար Ձմեռային օլիմպիադային չմասնակցելը, պատկերացրեց, որ աշխարհում անցկացվում է, օրինակ, խորովածի պատրաստման առաջնություն ու Հայաստանին չեն հրավիրում, ավելինՙ արգելում են, որ ՀՀ հավաքականը մասնակցի: Օլիմպիադան, այն էլ ձմեռային, ռուսների համար ազգային արժանապատվության հարց է ու ՄՕԿ-ում սա հրաշալի հասկանում են, հակառակ պարագայում նման որոշում չէր կայացվի: Թե ինչպե՞ս պետք է անցնեն խաղերն առանց ռուսների, օրինակ գեղասահքի առաջնությունը, կամ բիաթլոնի մրցավազքը, դժվար է ասել, ամեն դեպքում որեւէ մեկը, ով երբեւէ հետեւել է Ձմեռային խաղերինՙ չի կարող պատկերացնել դրանք առանց ռուսների:

Սաՙ ինչ վերաբերում է հարցի մարզական կողմին: Իրականում այս պատմությունը սպորտի մասին չէ: Բանն այն է, որ եթե ՄՕԿ-ի որոշումը լիներ զուտ մարզական ու հանուն սպորտի, ապա Օլիմպիական կոմիտեն առհասարակ կարգելեր ռուս մարզիկների մասնակցությունը որեւէ դրոշի ներքո, քանի որ նրանք, ըստ ՄՕԿ-ի, դոպինգի ազդեցության տակ են հաղթում: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ՄՕԿ-ի խնդիրը ռուս մարզիկները չեն, այլ Ռուսաստա՛նը, անունը, երկիրը: Որքանո՞վ է ուրեմն այս որոշումը զուտ մարզական, եւ կամ ՄՕԿ-ըՙ սրանից հետո կարելի՞ է արդյոք համարել մարզական կառույց, նույնիսկ ՄՕԿ-ում դժվար կպատասխանեն: Ամեն դեպքում Ձմեռային օլիմպիական խաղերի մրցավայրի հարեւան Կիմ Չեն Ընը սպառնացել է խաղերին, ի դեպ, հյուսիկորեացի առաջնորդը սպառնալիքներ ուղղելուց առաջ զգուշացնում է, որ դրանք Փհենյանի բարեկամների դեմ ուղղված չեն:

Իմիջիայլոցՙ բարեկամների մասին: Հաշվի առնելով, որ Ձմեռային օլիմպիական խաղերն առանց Ռուսաստանի թիմի հնարավոր է այնքանով, որքանով հնարավոր է աշխարհի ֆուտբոլի առաջնությունն առանց Բրազիլիայի, եւ հիմք ընդունելով ՀՀ-ՌԴ ռազմավարական բարեկամության մասին համաձայնագիրը, որի 20-ամյակն, ի դեպ, այս ամբողջ տարում նշում ենք մենք, առաջարկում են Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին, անձամբ նախագահ Պուտինին, ռուս մարզիկներին ներառել Հայաստանի ձմեռային օլիմպիական հավաքականում: Այդպիսով ռուս մարզիկները հնարավորություն կստանանՙ մասնակցելու խաղերին, Խաղերը չեն զրկվի իրենց գրավչությունից, դե իսկ Հայաստանն էլ կունենա Ձմեռային օլիմպիական խաղերի բազմաթիվ չեմպիոններ ու մեդալակիրներ: Այդպիսովՙ կհաղթի Հայաստանը-կհաղթի Ռուսաստանը, ինչպես միշտ է եղել, ու, ինչպես երեւում էՙ միշտ է լինելու:

Համ էլ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի էֆեկտը կչեզոքացվիՙ հայ ժողովրդի մեջ վերջնականապես արմատավորելով այն գաղափարը, թե ինքն առանց ռուսների հաղթել չի կարող, իսկ դա հենց այն է, ինչն ուզում են ռուսները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂՔԱՏՆԵՐ, ԹԵ՞ ԻՐԵՆՑ ԱՂՔԱՏ ՀԱՄԱՐՈՂՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԵԽԱՆԵՐՙ ՀԱՆՈՒՆ ՎԱՐԿԵՐԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵԽԱՆԵՐՙ ՀԱՆՈՒՆ ՎԱՐԿԵՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական