Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵՐԱՐ ԼԻՆԵԼԸ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ Է…

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կրթական համակարգի վրա ներազդող շատ գործոններ կան, դրանցից մեկն էլ կրթական միջավայրն է, որի բարվոք վիճակը ապահովում է սովորողների «ներքին» եւ «արտաքին» գիտելիքները: Դրանք կարեւոր են դպրոցի գիտակրթական տեսադաշտն ու շրջանակները լայնացնելու համար: Այս գիտակցությունից ելնելով էլՙ Մ. Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության անդամներն ու համակիրները միաձուլվեցինՙ Արցախի Քաշաթաղի վարչական շրջանի Բեր Ձորի N-1 Վահան Թեքեյանի անվան անբարեկարգ դպրոցի վերանորոգման հովանավորության գաղափարի շուրջ: Անհրապույր, քարուքանդ դասարանների վերանորոգումը ստանձնեցին բարերարները, որի արդյունքն արդեն իսկ նկատելի է, եւ որ ամենակարեւորն է բարերարները շարունակում են իրենց հայրենանվեր գործը: Առաջին դասարանըՙ հայոց լեզվի եւ գրականության դասարանն էր, որը վերանորոգվեց Մոնրեալի ԹՄՄ Սարօ Արմեն Մանուկյան հիմնադրամի օժանդակությամբ, եւ դասարանի բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին: Երկրորդըՙռազմագիտության դասարանն էր, որը հիմնանորոգվեց Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտի նվիրատվությամբ, որի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին:

Տարեմուտին դպրոցին եւս մեկ ուրախանալու առիթ ընձեռվեց. նոյեմբերի 30-ին դպրոցում բացվեց երրորդՙ Հրանտ Դինքի անունը կրող պատմության դասարանը: Այն վերանորոգվել է Մոնրեալի ԹՄՄ անդամներ Ավետիս եւ Արշալույս Ճիհանյանների հովանավորությամբ:

Դպրոցի երկրորդ հարկում գտնվող վերանորոգված դասարանի մուտքի մոտ փակցվեց ցուցանակՙ հայրենանվեր բարերարների անունների հիշատակմամբ:

Դասարանի բացումը ուրախացրել էր ե՛ւ վարչական շրջանի կրթության վարչության ներկայացուցիչներին, ե՛ւ ուսուցիչներին ու բոլոր ներկաներին, սակայն ամենից ոգեւորվածը հենց աշակերտներն էին:

XI դասարանում սովորող աշակերտները նորոգված դասարան մտան թղթե ճերմակ աղավնիներն ձեռքներին, որն էլ խորհրդանշում էր խաղաղությունն ու անկախությունը: Գեղեցիկ ցերեկույթի շրջանակում, որը կազմակերպվել էր պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանի ջանքերով, դպրոցականներն իրենց երախտիքի խոսքը հղեցին բարերարներին եւ վստահեցրին, որ նրանց համար մեծ պատիվ է ուսանել հենց Հրանտ Դինքի անունը կրող դասարանում. չէ՞ որ մեծ հայն ինքը մի աղավնի էր, որը պայքարեց իր իրավունքների ու ազատությունների համար եւ արժանացավ փառքի: Աշակերտները միաձայն նշեցին, որ այսուհետ ավելի մեծ խանդավառությամբ ու սպասմամբ կգան դպրոց ու էլ ավելի լավ կուսանեն: Դպրոցի ուսուցչական անձնակազմը եւս շնորհակալություն հայտնեց բարերարներին նման հայրենանվեր ձեռնարկի համար եւ նկատեց, որ դպրոցում կրթական միջավայրի բարելավանն ուղղված մեր հայրենակիցների հոգատարությունն անչափելի ու անգհնատահելի է յուրաքանչյուրի համար:

Բարերար լինելը ոչ թե կոչում է, այլՙ կենսակերպ. այս գողափարով էլ տոգորված դպրոցի վերանորոգման գործն իրենց վրա վերցրած բարերարները խոստանալով ամեն ինչ անել, որպեսզի իրենց այս գործը շարունակական լինի, իսկ ներկաներին հորդորեցին չկորցնել հույսն ու հավատալ, որ մի օր նրանք կբացեն լիովին վերանորոգված դպրոցի դուռը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ՓՈԽԱՆՑԵԼ, ԻՆՉՊԷ՞Ս ՓՈԽԱՆՑԵԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏ` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԱՐԵՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏ` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԱՐԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական