Հաագայի միջազգային դատարանը որոշել է անփոփոխ թողնել խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակի դատավճիռը, որով նա ազատազրկվել էր 20 տարով: Հիշեցնենք, որ գեներալը մեղադրվում է հարավսլավական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների համար: Լսելով, որ դատարանն անփոփոխ է թողել իր դատավճիռըՙ Պրալյակը ոտքի է կանգնել ու դատավորին հայտնելով, որ ինքը հենց հիմա թույն է խմում, հրապարակավ խմել է թույնը: Մի քանի ժամ անց գեներալը մահացել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն Հաագայի դատարանը որոշեց, որ սերբ գեներալ Ռատկո Մլադիչը նույնՙ հարավսլավական պատերազմի ժամանակ մահմեդական բնակչության դեմ ցեղասպանություն է գործել, ինչի համար էլ Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման: Վերջինս թույն չի խմել, բայց հենց դատարանի դահլիճում հայտարարեց. Ինչ որ արել եմ, արել եմ հանուն իմ պետության եւ իմ ժողովրդի: