Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ, ՀԱՆՐԱՀԱՅՏ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ MDR-Ի ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՈՎ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգ»-ն անդրադարձել է Կենտրոնական Գերմանիայում (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015, 06-22-2017 հրապարակումները)ՙ ավելի ստույգ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին գերմանացի մեր գործընկերների հրապարակումներին: Տեղական MDR հեռուստաալիքը, մամուլը շարունակում են ուշադրության առանցքում պահել հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգի , Լուդվիգ Քենդցիայի (Axel Hemmerling, Ludwig Kendzia) բացահայտումները, որ երկու օր առաջ նոր անուններ առավ լուսարձակի տակ:

Խոսքը 2014- ի սեպտեմբերին Էրֆուրտի կենտրոնում պատահած իրադարձության մասին է. մարդիկ դրսում ուտում- խմում, իրենց հանգիստն են վայելում, երբ ժամը 18:30 պատկերը խաթարվում էՙ երկու տասնյակ երիտասարդներ խուժում են հին քաղաքիՙ զբոսաշրջիկներով հարուստ կենտրոնում գտնվող խաղասրահ- ռեստորաններից մեկը, աթոռ շպրտում իրար վրա, քաշքշում, հետո կրակոց է լսվում, ոստիկանությունն արագ հասնում է, բայց խումբն ավելի ճարպիկ է գտնվումՙ ճողոպրում է:

Թյուրինգիա երկրամասում իրավապահները վաղուց են հետեւում հայկական երկու կլանների անհաշտ պայքարին եւ նշում են, թե հայկական մաֆիան իտալականի նման լավ ճյուղավորված է: Զենքի կիրառմամբ այս ծեծկռտուքի գործը գերմանացի լրագրողների ուշադրությունն է գրավել նաեւ բեռլինաբնակ մեր հայրենակից բռնցքամարտիկների մի շարք անունների հնարավոր ներգրավմամբ: Ոստիկանները կարծում են, թե Ուլի Վեգների շնորհալի սանըՙ բռնցքամարտիկ Կարո Մուրադը 3 տարի առաջ այդ օրը Էրֆուրտում, այդ վայրում է եղել, եւ հայկական մաֆիայի երկու թշնամացած կլանների հետ չի բացառվում, որ առնչություն ունի: Կարո Մուրադը 2014- ի հուլիսի վերջին հարցաքննության ժամանակ հերքել է տեղեկությունըՙ ասելով, թե եղբայրըՙ Կոկոն է նույն օրը Էրֆուրտում եղել: Նա վկայակոչել է իր ընկերուհուն, որի հավաստմամբ, նա հիշյալ օրը Բեռլինում է եղելՙ մարզումների: Իսկ Կոկո Մուրադը հաստատել է եղբոր ասածը:

Ոստիկանությունը սակայն ներկայացնում է, թե Կարոյի ավտոմեքենան եղել է այդ վայրում, դեպքից շատ չանցածՙ ոստիկանությունը գաղտնալսել է այդ վայրում մի շարք բջջային հեռախոսներ, որոնց թվում եղել է նաեւ Կարոյի հեռախոսը, եւ խաղասրահի տեսանկարահանող սարքի գրանցած մարզահագուստով տղամարդը հենց Կարո Մուրադն է, այլ ոչ թե նրաՙ հանրությանն առավել նվազ հայտնի եղբայրըՙ Կոկոն, ինչպես փորձել են ներկայացնել եղբայրները:

Այստեղ իրավապահների ուշադրությունից չի վրիպել, որ Մուրադին ուղեկցած երկու տղամարդկանցից մեկը ամենայն հավանականությամբ հայտնի «օրենքով գող» է, ասել է, թե հայկական մաֆիայիՙ հիերարխիկ այդ կառույցի հեղինակություններից կամ «բոսերից» մեկը: Վերջինս ենթադրաբար Ֆրանսիայից է եկել: Այնտեղ եւ Բելգիայում են ապաստան գտել հայկական մաֆիայի բարձրաստիճան ներկայացուցիչները, գրում են գերմանացի մեր գործընկերները: Կոկո Մուրադի ասելով, ինքը խաղասրահում եղել է, բայց որեւէ մեկին չի ճանաչել, եւ կրակոցներից առաջ լքել է սրահը, ինչը սակայն իրավապահները հերքում ենՙ ներկայացնելով տեսանյութի փաստացի հատվածը, ըստ որի Մուրադը աղմկոտ այդ իրադարձության ժամանակ հենց այնտեղ է եղել:

Դաշնային քրեական վարչության, ոստիկանության տեսադաշտում Կարո Մուրադը հայտնվեց նաեւ այս տարվա ապրիլին, երբ Էրֆուրտում ռինգ դուրս եկան Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Կրասնիքին: Մուրադը հանդիսատեսների շարքում էր: Գերմանական լրատվամիջոցները նույն օրը հաղորդեցին, որ մի խումբ հարձակվել է Մուրադի վրա, մարմնական վնասվածք հասցրել նրան: Վերոհիշյալ հետաքննող լրագրողներն այժմ լուսաբանում ենՙ ծեծն իրականացրած այդ խմբի բոլոր անդամները 2014- ի խաղասրահի կրակոցներն արձանագրած տեսանյութից ծանոթ դեմքեր են, հայկական մաֆիայի ներկայացուցիչներ:

Կարո Մուրադի վրա ապրիլին տեղի ունեցած հարձակումը գերմանացի մեր գործընկերներին «հուշել» է հետեւել նաեւ Արթուր Աբրահամին : Կրասնիքիի հետ մենամարտում իր հզոր հաղթանակից ընդամենը մեկ օր հետո Արթուրն այցելում է Էրֆուրտի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկը: Դռների մոտ նրան հրաժեշտ է տալիս Գեւորգ Հ. , որն իր եղբորՙ Արամի հետ այդ ռեստորանի տերն է: Գեւորգն ու Արամը ներգրավված են Էրֆուրտի խաղասրահում կրակոցների պատմության մեջ, դատարանում լսվում է Արամի հնարավոր ներգրավվածությամբ մի գործ, ըստ որի կասկածյալը հայկական մաֆիայի կեղտոտ փողերը Իտալիայից Էրֆուրտ է բերում: Այս պարագայում կասկածյալների շարքում է նաեւ Արթուր Աբրահամի եղբայր Ալեքսանդրը : MDR- ը նշում է, թե Արթուր Աբրահամը իրենց ո՛չ հեռախոսային, ո՛չ էլ գրավոր հարցումներին է արձագանքում: Խմբագրության հարցերն անպատասխան են թողնում նաեւ հանրահայտ բռնցքամարտիկի փաստաբանները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵԿՈՅԱՆ ՔՆԵՆՔ ԵՎՐԱՍԻԱԲԱՐ, ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱՆՔ ԵՎՐՈՊԱԲԱՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական