Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ ՀԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կհաջողվի՞ անցնել

2017 թ. նոյեմբերի 24-ը կոչված է լինելու Անկախ Հայաստանի գոյության 26 տարվա պատմության ամենակարեւոր թվականներից մեկը: Թերեւս ավելի կարեւոր , քան 2014 թ. հոկտեմբերի 10-ը, երբ Հայաստանը մաս կազմեց Եվրասիական տնտեսական միությանը ( ԵԱՏՄ ) ոչ թե իր կամքի հակառակ- ինչպես փորձում են ներկայացնել ոմանք – այլՙ ափսոսանքով, որ զուգահեռաբար երկիրը զրկվում է միջազգային համագործակցության մեկ այլ հնարավորությունից, որի շուրջ բանակցություններին ձեռնարկվել էր դեռեւս 1999-ից սկսած եւ որը խոստանում էր ավարտվել Գործընկերության եւ համագործակցության (ավելի շուտ հայտնիՙ Ասոցիացման) պայմանագրի կնքումով: 2013 թ.ին եւ 2014 թ.ին փաստորեն Հայաստանի առջեւ հակադիր երկու կողմերից դրված էր «կամ-կամ», ավելի ճիշտՙ «կամ այո- կամ ոչինչ» տարբերակը, փոխանակՙ մեզ համար նախընտրելի «եւ-եւ» տարբերակի, որը Անկախության առաջին տարիների խարխափումներից հետո դարձել է արտաքին քաղաքականության մեր տեսլականը:

Սակայն մի բան է գեղեցիկ տեսլական ունենալը, մի այլ բանՙ այն իրականացնելը: Այժմ պարզվում է, որ մեր համապատասխան իշխանությունները անցնող տարիներին իրենց համար անսովոր ջանասիրությամբ ու բծախնդրությամբ աշխատանք են տարել եվրոպական համապատասխան կառույցների հետՙ մերժված Ասոցիացման պայմանագրի փոխարեն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր ստորագրելու պահը հասունացնելու ուղղությամբ:

Արդարեւ, պետք է բարձր գնահատել տարված այդ աշխատանքը, մանավանդ եթե նկատի ունենանք դրան ուղեկցած բոլոր բարդությունները: Նկատի ունեմ ոչ միայն Եվրոմիության անդամ 28 պետություններին կամ, առնվազն, դրանց մեկ մասին դրապես տրամադրելը, այլեւ նման նախաձեռնությունների նկատմամբ խիստ խանդոտ Ռուսաստանին վստահություն ներշնչելը, քանի այդ երկիրը նման հարցերին սովոր է վերաբերվել թելադրողի դիրքերից միայն…

Այստեղիցՙ մի կարեւոր եզրակացություն. ԵՄ-Հայաստան համաձայնագիրը պետք էր ոչ միայն մեզ (ցինիկները պիտի ասեինՙ ոչ այնքան մեզ), այլեւ նույնինքն ԵՄ-ին եւ նույնքան Ռուսաստանին: Եվրոմիությանըՙ որին անհրաժեշտ է իր ներսում գոյություն ունեցող կենտրոնախույս ուժերին ցույց տալ, որ Միությունը դեռեւս մնում է կենսունակ ու գրավիչ, միաժամանակ հենման կետ եւ բարեխառն գոտի ստեղծելով այսպես կոչված «հակառակորդ» ճամբարում, այն էլ Կովկասում: Իսկ Ռուսաստանինՙ միջազգային քաղաքական հանրույթին ցույց տալու համար իր հանդուրժողականությունն ու բացվածությունը դիվերսիֆիկացման գործընթացների նկատմամբ, միաժամանակ Հայաստանը օգտագործելու որպես հետադարձ կապի եւ տրամադրություններն ու նպատակները ստուգելու եւ վերստուգելու միջոց, գործիք:

Այս առիթով պետք է հիշել, որ Հայաստանը պատմականորեն թե այլապես ոչ մի բանով պարտական չէ ո՛չ ԵՄ-ին (նկատի ունեմ վերջինիս անդամ գլխավոր երկրներին), ո՛չ էլ Ռուսաստանին, որոնք իրենց շահադիտական քաղաքականությամբ վնասել են, զոհաբերել են մեր երկիրն ու ժողովրդին ոչ մեկ անգամ: Նրանք անմիջական պատճառ են դարձել մեզ համար ստեղծված ներկա վիճակինՙ փոքրիկ, լեռնային, անծով երկիր, կոտորակված եւ աշխարհասփյուռ ժողովուրդ, կենսագործունեության համար խիստ անբավարար պայմաններ, մեծամասամբ թշնամական միջավայր:

Մինչդեռ հայ ժողովուրդը, ինչպես միջին դարերում, այդպես էլ այսօր, իր համաշխարհային առաքելությունը համարում է Արեւելքն ու Արեւմուտքը կամրջելը, քաղաքակրթությունների միջեւ բարեխառնություն, ներդաշնակություն, փոխներգործություն ստեղծելը:

Ինչ վերաբերում է նորաստորագիր պայմանագրին, մեր քաղաքացիների ու երկրի համար դրա խոստումնալից բովանդակությանը, կից սյունակներում եւ հետագա էջերում մեր աշխատակիցները ձեռնհասորեն ներկայացրել են դրանք ու մեկնաբանել խորապես, շեշտելով գլխավորըՙ զարգացման համապարփակ եւ խորը տեսլական ունենալը ոչինչ չի նշանակում, եթե դրան չի հետեւում կամքն ու հետեւողական աշխատանքը դրանք կենսագործելու:

Այսպիսովՙ դարձյալ քննություն է մեր պետության ու ժողովրդի համար. եթե հաջողենքՙ վարձատրությունը կլինի մեր իսկ բարգավաճումը, անվտանգ զարգացումը, ներքին անդորրությունը, ազգային տեսլականների իրականացումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՙ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ. ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ 9 ՆՈՐԱԾՆԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿՎԵԼ

Հաջորդ գրառումը

ԵՐԵԿՈՅԱՆ ՔՆԵՆՔ ԵՎՐԱՍԻԱԲԱՐ, ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱՆՔ ԵՎՐՈՊԱԲԱՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵԿՈՅԱՆ ՔՆԵՆՔ ԵՎՐԱՍԻԱԲԱՐ, ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐԹՆԱՆԱՆՔ ԵՎՐՈՊԱԲԱՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական