Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲԱՌԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼԸ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾ Է»

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի երաշխավորմամբ հրատարակված «Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան.I-VI» գրքի շնորհանդեսը:

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, աշակերտների եւ մանկավարժական բուհերի դասախոսների համար նախատեսված բառարանի հեղինակային խումբը Մանկավարժականի մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայի աշխատակազմն է:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՊՄՀ-ի մաթեմատիկայի եւ տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բորիս Նահապետյանն է, խմբում ներգրավված են եղել ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտներ Վիկտոր Արզումանյանն ու Հայկունի Հարությունյանը , դոկտոր, պրոֆեսորներ Սամվել Դալալյանն ու Հայկ Ղազարյանը . խմբագիրըՙ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Աբրահամյանն է:

Բառարանում ներկայացված եւ բացատրված են I-VI դասարանների մաթեմատիկայի ծրագրային նյութում ընդգրկված ավելի քան 320 տերմիններ, անուններ. հաշվի են առնված նաեւ համապատասխան դասարանների աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիան իր առջեւ նպատակ էր դրել ստեղծելու մաթեմատիկական տերմինների լիակատար բացատրական բառարան, որը կընդգրկի տարրական մաթեմատիկայի ամբողջ դասընթացի տերմինները. այսպիսով, այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար:

Շնորհանդեսին ներկա էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը , բուհի ղեկավարությունը, դպրոցների ուսուցիչներ, ոլորտի մասնագետներ եւ այլք:

Պրոռեկտոր Սրբուհի Գեւորգյանը պատմական ակնարկով անդրադարձավ բառարանագիտության ստեղծմանն ու զարգացմանը, հայկական առաջին բառարանի տպագրությանը, ինչին հաջորդեց «Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան.I-VI» գրքի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը:

«Ուրախալի է, որ գրքի լուսընծայումը համընկավ բուհի հիմնադրման 95-ամյակին. Մանկավարժականում լավ ավանդույթ է ձեւավորվել եւ այն դարձել է հարթակՙ պրակտիկ մասնագետների եւ ակադեմիական հանրության ներկայացուցիչների միջեւ ակտիվ հաղորդակցման գործընթացի ծավալման, որի արդյունքում շահում են նաեւ հանրակրթական դպրոցները»,-նշեց Սրբուհի Գեւորգյանը:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բորիս Նահապետյանը նկատեցՙ թուղթն ու մատիտն այսօր երկրորդական է. կրթական համակարգը պետք է ընդունի այդ փաստըՙ միաժամանակ հաշվի առնելով մաթեմատիակական հաշվեկանոնների հիմնավորումը. «Որքան ճիշտ եւ ճշգրիտ, այնքան հասկանալի»,- հենց այս սկզբունքով էլ ստեղծվել է բառարանը:

Դոցենտ Վիկտոր Արզումանյանն իր խոսքում ընդգծեց, որ ձեռնարկի ստեղծումն ունի 35 տարվա պատմություն. ՀՊՄՀ-ի մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայում աշխատելու ընթացքում բուհի ղեկավարության հետեւողական աշխատանքի արդյունքում երկու տարի պահանջվեց այն իրագործելու համար.«Բառարանը փոքր-ինչ տարբերվում է նմանատիպ ձեռնարկներից. փորձ է արված պահպանել փնջային կառուցվածքը, ամենայն ճշգրտությամբ ներկայացնել տերմինների բացատրությունը: Մեր նախագիծը մաթեմատիկայի հայերեն տերմինաբանական բառարանի ստեղծման առաջին փորձն է, ուր կան նաեւ թվաբանական եւ չափման հիմնական միավորների հարաբերակցության աղյուսակներ»:

Վիկտոր Արզումանյանը տեղեկացրեց, որ բառարանի երկրորդ մասում կան նաեւ տեղեկություններ նշանավոր մաթեմատիկոսների կյանքի եւ գործունեության մասին, իսկ վերջում տրված է բառարանում բացատրված տերմինների ցանկը, որում ընդգրկված են ոչ միայն գլխաբառերը, այլեւ այն տերմինները, որոնց սահմանումները տրված են որեւէ բառահոդվածում. «Բառարան ստեղծելը գիտական գործ է. այն պահանջում է հավաքագրել փաստեր եւ դրանց հիման վրա կառուցել ներածական շեմ: Սա հենց նմանատիպ աշխատանք է.մենք սպասում ենք դրա վերաբերյալ ուսումնասիրություների, քննարկումների եւ առողջ քննադատությունների»:

«Կրթական ոլորտում առկա ճգնաժամի հաղթահարումը պետք է սկսել դպրոցից. ձեռնարկը դրան ուղղված յուրահատուկ քայլերից է ու չափազանց արժեքավոր»,- գրքի շնորհանդեսին նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Անրի Ներսիսյանը ՙ ընդգծելով, որ բառարանը ստեղծագործական մտքի արգասիք է, որի գաղափարը պետք է ճիշտ օգտագործել եւ կիրառել նաեւ գիտության այլ ոլորտներում:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ռաֆայել Բարխուդարյանն էլ գրքի ծնունդը համարեց գիտակրթական աշխարհի համագործակցության արդյունք, որում ներկայացված նյութը մի կողմից ոլորտին հատուկ խստությամբ է, մյուս կողմիցՙ ճշգրիտ եւ մատչելի ձեւակերպումներով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը եւս ընդգծեց կատարած հսկայական աշխատանքըՙ կարեւորելով, որ նման ձեռնարկներում բուհ-դպրոց համագործակցությունը պետք է լինի. չափորոշչային պահանջների քննարկումը հնարավորություն կտա առավել հստակ սահմանումներ տալ:

Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանի դիտարկմամբՙ գրքում ընդգրկված համակարգը խիստ հստակ է եւ միաբովանդակ.«Գիտական աշխարհում ելակետային հասկացություններն ունենում են բազմաթիվ նշանակություններ. բառարանի արժեքը նաեւ դրանում էՙ այն զերծ է խրթին տերմիններից, հասկանալի այլ մասնագետների եւս: Բառարանը նաեւ յուրատեսակ սեղանի գիրք էՙ մատչելի եւ նկարազարդ»:

ՀՊՄՀ-ն «Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան.I-VI» գրքի մեծ քանակություն նվիրել է ՀՀ եւ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ «ԹԸՐՔԻ» ՕՐ Է

Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ ԾՆՎԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ ԾՆՎԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական