Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Մեր ինչին է պետք զիմբաբվեական փորձը

Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ Գալուստ Սահակյանիՙ «Ազգ» թերթում տպագրված հարցազրույցը առինքնում է երկրի ներքաղաքական կյանքի վերաբերյալ նրա անձնական-տեսական կոլորիտային պատկերացումներով: Ով էլ ասեսՙ կարող է դառնալ ԱԺ նախագահ, ասում է նա, հավանաբար չբացառելով նաեւ կիսագրագետ պատգամավոր օլիգարխներին: Նույնիսկ այն պարագայում, որ «Այս Ազգային ժողովում շատ քիչ քաղաքական գործիչներ կան»:

Սակայն սրանք մանրուքներ են. Սահակյանի բոլոր խոսքերը պտտվում են մեկ գլխավոր գաղափարի շուրջՙ ո՞վ պիտի լինի, նրա անհատական կարծիքով, հայոց պետության առաջիկա ղեկավարը: Պարզվում է, որ նա պիտի լինի «մի մարդ, որը մասնակցել է Հայաստանի անկախությանը, մասնակցել է պատերազմին, ունի բավականին մեծ փորձառություն, դրսեւորել է քաղաքական բանիմացություն, համոզմունք երկրի համար քաղաքական տարբեր ճակատագրերում, ճանաչում է աշխարհը»: Սահակյանի խորին համոզմամբ, Հայաստանում «չկան մարդիկ, Սերժ Սարգսյանից բացի, որոնք իմ ասած պայմանների կրողն են»:

Մե՜ղա քեզ, Տեր Աստված, ի՜նչ է ստացվում. այս անկախություն կոչեցյալը հայոց արգանդը չորացրեց ու դարձրեց չբեր այն աստիճան, որ նա անընդունակ դարձավ ծնելու ներկայիս նախագահին համարժեք գոնե մեկ այլ թեկնածու: Սահակյանը ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին հավասարարժեքության իմաստով չի էլ կանգնեցնում Սարգսյանի կողքը, քանզի նա չի համարվում անկախության մարտիկ, ղարաբաղյան պատերազմի հերոս…

Հազիվ թե հայության մեջ գտնվի մեկը, որն արժանին չմատուցի ղարաբաղյան հերոսամարտի մասնակիցներին: Փառք ու պատիվ նրանց: Սակայն, մյուս կողմից, արժե՞ կույր ձեւանալ չտեսնելու համար, որ ծնունդ տալով հայոց մի նոր պետության, այդ նույն ազատամարտի սերունդը, իշխանության գլուխ գալով Հայաստանում, պետությունը իջեցրին ներկայիս ողորմելի վիճակին: Գալուստ Գրիգորեւիչ, դուք չգիտե՞ք, որ երկրի էկոնոմիկան տապալված է, բնակչության կեսն էլ փախել է իր ղեկավարությունիցՙ ինչպես խոլերայից: Եթե դուք տարրական հայրենասիրություն ունենայիք, ապա գործընկերներիդ կոչ կանեիք քվեարկել Կարեն Կարապետյանի օգտին, թեկուզեւ հենց նրա համար, որ նա նոր սերնդի մարդ է, էկոնոմիկայի մասնագետ, վերջիվերջո մարդկանց մեջ հույս է արթնացնում: Ժամանակն է, պարոն Սահակյան, եթե ուշ չէ, որ Հայաստանը ղեկավարեն նոր սերնդի մարդիկ: Եվ առհասարակ, երկրորդական հարցերի շուրջ երկար-բարակ փիլիսոփայելու փոխարեն բավարար կլիներ կատարել իրատեսական սոսկ մեկ քայլՙ դուրս եկեք փողոց, կանգնեցրեք պատահական մեկ տասնյակ մարդու ու հարցրեք, թե գո՞հ են նրանք Հայաստանի ներկա ղեկավարությունից, նրանցից ո՜ր մեկի գլխում չկա արտագաղթի գաղափարը: Կամ, Գալուստ Գրիգորեւիչ, մի տխուր օր մեկնեք ռուսաստանյան Մագադան եւ այնտեղ ձեւավորված նորաթուխ հայ (հայաստանյան) համայնքի անդամների հարցրեք, թե ինչու են նրանք արեւավառ հայրենիքը փոխարինել սառցահամ, խստաշունչ ու օտար Սիբիրով: Նրանք ձեզ ուսանելի պատասխան կտան: Դուք էլ եք «ավանդաբար» անտեսում Հայաստանն ամայացնող այդ հրեշավոր երեւույթի քննարկումը:

Ռուսական մամուլում էլ են գրում, որ Հայաստանի կառավարող կուսակցությունը մտադիր է Սերժ Սարգսյանին դարձնել պետության ցմահ ղեկավար: Բայց չէ՞ որ սա ուղիղ ճանապարհ է դեպի արեւելյան, նույնիսկ նորօրյա աֆրիկյան բռնապետություն (*): Իմաստ ունի՞ Հայաստանում կրկնել զիմբաբվեական փորձը: Ի վերջո Ռոբերտ Գաբրիել Մուգաբեն ոչ միայն Հարավային Ռոդեզիայում ակտիվորեն մասնակցել է ապարտեիդի ու ռասիզմի դեմ պայքարին, այլեւ 10 տարի բանտ է նստել դրա համար: Եվ դառնալով Զիմբաբվե վերանվանված երկրի առաջնորդ ու սեփականազրկելով զարգացած էկոնոմիկա ստեղծած սպիտակամորթներին (նրանք, իհարկե, կոմունիստ չէին), 93-ամյա գերհայրենասեր Մուգաբեն, դրոշ դարձնելով իր հերոսական անցյալը, 37-ամյա գրեթե «ցմահ» կառավարման ընթացքում Զիմբաբվեն դարձրեց աշխարհի ամենահետամնաց երկրներից մեկը, քայքայելով հնարավոր ամեն ինչ: Մտադիր էր եթե ոչ ինքը (դե, մոտենում էր մեկդարյա հոբելյանը), ապա իր կրակոտ կինը կշարունակի ամուսնու «պանծալի» գործը:

Ինչու, պարոն Սահակյան, տեսական դատողությունների հետ մեկտեղ պայծառատեսական կանխատեսում չեք անում կոնկրետ մի հարցի շուրջՙ հնարավո՞ր է, որ անկախ Հայաստանում վերջապես կառավարման ղեկի մոտ հայտնվի մի անձ, որը ոչ թե իշխանավայելչական, այլ հայաստանասիրական նվիրյալ գործունեությամբ արժանանա հայ ժողովրդի հարգանքին, անձնական պատասխանատվություն կրի նրա հանդեպ: Ընդ որում, բնավ էլ ոչ «Ազգի հայր» դառնալու ակնկալիքներով: Հետաքրքրական է, ղեկավարների նկատմամբ ներկա համաժողովրդական խրոնիկ ալերգիան ե՞ւս անկախության ծնունդ է:

Եվ հետո, մեկ անգամ չի ասվելՙ Հայաստանի բարձրագույն ղեկավարներից եւ ոչ մեկը ոչ մի առիթով պուտինյան ոճով երբեք անմիջական հրապարակավ հեռուստահանդիպում չի ունեցել սեփական ժողովրդի ներկայացուցիչների հետՙ բոլորի աչքի առաջ հաշվետվություն տալու իր արած-չարածի համար: Խորհուրդ կտայինք ձեզ, մեծարգո պարոն Սահակյան, որպես կառավարող կուսակցության առաջնորդի տեղակալ, վարչապետական ընտրությունների շեմին ինքներդ կազմակերպեք նման անկեղծ հարցուպատասխանական եզակի զրույց, դե, չասենք ժողովրդի մոտ 1200 պատվիրակների, ապա գոնե մեկ հարյուրի հասնող լրագրողների հետ: Համոզված եղեք, այս վերջինները ձեզ շատ են սիրում:

*) Խմբագրությանս ունեցած տեղեկություններով, ռուսական մամուլում «ցմահ» ղեկավարելու մասին խոսք չկա: Համենայնդեպս, ռուսների համար բնավ զարմանալի պետք չէ թվա, առանց ընկնելու արեւելյան կամ աֆրիկյան բռնապետությունների… բաղերը, նման երեւույթը. վկա՛ Պուտին-Մեդվեդեւ փոխատեղությունները: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԿԱՆԱՅՔ

Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՎԵԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԵՐ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՎԵԿՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԵՐ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական