Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՈՒՑ ՓԱՍՏ Է ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

17/11/2017
- 17 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Իսկ մյուսների՞

Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կանոնավոր հանդիպումները երկկողմ ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին երկու երկրների մասնակցության վկայություններից են:

Սակայն հորիզոնում ի հայտ է եկել նոր նրբերանգ. նոյեմբերի վերջերին Բրյուսելում սպասվում է Եվրոմիության հետ Հայաստանի շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Ավելին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արել է բարձրագոչ հայտարարություն, որի համաձայն Եվրոմիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումից կախված կլինի ՀՀ ինքնիշխանության մակարդակը: Դա որոշ փորձագետների հիմք տվեց պնդելու, թե Երեւանը վերստին հայտնվել է իր զարգացման ճամփաբաժանում: ԻՆչպես 2013թ. հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , ԵԱՏՄ-ին անդամակցելը խոչընդոտում է Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը: Թե հետո ինչ տեղի ունեցավ 2013-ին, ամենքին հայտնի է: Այնուհետեւ մշակվեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր, որը չի պարունակում խիստ կտրական պայմաններ: Եթե համաձայնագրից հանենք դրա տնտեսական բաղադրիչը, ապա կուրվագծվի մի հետաքրքրական պատկեր, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Դրա առաջին մասը հետեւյալն է: Բանն այն է, որ Եվրոմիության հետ բանակցություններ վարել է նաեւ Բաքուն: Բայց Եվրոմիությունը հրաժարվում է նախաբանում ներառել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում» արտահայտությունը, ինչը միանգամայն ձեռնտու է Հայաստանին, քանի որ դա իրեն ապահովագրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսակետից: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ որոշակի ձեւակերպումներով համաձայնագիր ստորագրելովՙ Եվրոմիությունը չի կարող կամայականորեն այն փոխել Ադրբեջանի դեպքում: «Ենի Ազերբայջան» կուսակցության 25-ամյակի առթիվ օրերս ելույթ ունենալովՙ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր երկիրը մտադիր չէ սկզբունքային փոփոխություն կատարել ԼՂ հարցում իր որդեգրած դիրքորոշման մեջ: Խոսելով Եվրոպայի մասին, նա ընդգծեց, որ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները ապրել են արհեստական ճգնաժամ, եւ եթե այդ ճգնաժամը խորանա, ապա Ադրբեջանն իրավասու կլինի կատարելու իր ընտրությունը: Բայց գլխավորը Ալիեւի այն պնդումն է, թե Ադրբեջանը թույլ չի տա հայկական երկրորդ պետության ստեղծում, թեեւ Արցախի Հանրապետությունը փաստորեն արդեն գոյություն ունի:

Ինտրիգի երկրորդ մասն այն է, որ Ադրբեջանը հասկացնել է տալիս, թե Արեւմուտքն է առաջ մղում հայկական երկրորդ պետության նախագիծը: Եվ եթե նախագահ Սարգսյանը հրաժարվի Եվրոմիության հետ ստորագրել համաձայնագիրը, ապա Հայաստանում որոշակի շրջանակներ նրան կմեղադրեն դավաճանության մեջ, որի պատճառով Հայաստանը «դադարում է լինել ինքնիշխան պետություն»:

Ինտրիգի երրորդ մասն այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են Ռուսաստանի միջոցով առաջ տանել ԼՂ հակամարտության կարգավորման իրենց տարբերակը, որի մանրամասնություները հայտնի չեն: Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցելուց առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ բարձրացրեց այդ հարցըՙ ակնարկելով, որ այդտեղ շատ բան կախված է Ռուսաստանից եւ անձամբ Պուտինից: Տվյալ դատողությունների հիմքը հակաարեւմտյան Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ենթադրյալ դաշինքն է, ինչը, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի կարծիքով, ընկալվում է որպես յուրատեսակ դիվանագտական խաղ, որի հետեւում նկատվում է Արցախի հակամարտությանն ակտիվորեն մասնակցելու եւ Անդրկովկասում սեփական դիրքերն ամրապնդելու Թուրքիայի ձգտումը: Պատահական չեն տեղեկությունների այն արտահոսքերը, որոնց համաձայն Երեւանն իբր պարտավորվում է կարճ ժամկետում Բաքվին վերադարձնել հինգ կամ յոթ շրջաններ: Սակայն Սոչիի Պուտին-Էրդողան բանակցություններում Ղարաբաղի հարցը նշված չէր օրակարգում: Նախ եւ առաջ այն պատճառով, որ դա չի վերաբերում ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններին:

Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բանակցություններին մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ստացված տեղեկությունների համաձայն, կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում ընդունված որոշումների կենսագործմանն առնչվող հարցեր: Համանման բանակցությունների վարման նպատակով Մոսկվա կժամանի նաեւ Ադրբեջանի արգործնախարար Էլմար Մամեդյարովը : Եվ ահա հաղորդվում է այն մասին, որ առաջիկա շաբաթվա սկզբներին Երեւան եւ Բաքու է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Տարբերակներից մեկի համաձայն, Լավրովը մտադիր է համաձայնեցնել Մամեդյարով-Նալբանդյան առաջիկա հանդիպման օրակարգը, որի կենտրոնում կլինեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Մեկ այլ տարբերակի համաձայն, Լավրովը կառաջարկի հակամարտության կարգավորման նոր ծրագիր:

Ըստ երրորդ տարբերակի, Մոսկվան Բաքվին եւ Անկարային թույլ է տվել օգտագործել իրեն, բայց ժամանակն է, որ «դաշտը մաքրվի եւ իրավիճակը սառեցվի մինչեւ ավելի լավ ժամանակներ»: Այնպես որ ՌԴ արտգործնախարարին սպասվում են լարված բանակցություններ, եւ հնարավոր է, որ ամեն ինչ սկսվի նորից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՌԴ-ՉԺՀ-ԻՐԱՆ-ՌԻԱԴ. ԴԱՇԻՆՔ ԸՆԴԴԵՄ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ՉԺՀ-ԻՐԱՆ-ՌԻԱԴ. ԴԱՇԻՆՔ ԸՆԴԴԵՄ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական