Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԹԵՆՔՈՒՄ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՌԱԿ-Ի 96-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

17/11/2017
- 17 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 12-ին Հունաստանի մայրաքաղաքի «Ինտերկոնտինենտալ» շքեղ հյուրանոցի դահլիճում կայացավ Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադրման 96-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն, տեղական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ՌԱԿ պատասխանատուների, շարքային անդամների եւ համակիրների հոծ բազմության ներկայութամբ, որոնց մեջ իրենց բացակայությամբ «փայլում» էին Հունաստանում ՀՀ դեսպանը եւ հայ եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդը:

Հանդիսավարն էր ՌԱԿ տեղական մասնաճյուղի ատենադպիր, կուսակցության Հունաստանի պաշտոնաթերթ «Նոր աշխարհ» շաբաթաթերթի նախկին խմբագիր Զավեն Գրիգորյանը , որ ընթացք տալով օրվա ծրագրինՙ բեմ հրավիրեց ՌԱԿ տեղական մասնաճյուղի ատենապետ Հակոբ Ֆեսճյանին : Վերջինիս ելույթը հունարեն էր, ուղղված Հունաստանի կառավարությանն ու ժողովրդին եւ նվիրված հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ծանր փորձությունների միջով անցած նրանց համագործակցությանը, որն այսօր նորՙ միջպետական հարաբերություններով եւ փոխօգնությամբ զարգանում է անընդհատ:

Ապա ամբիոնը տրամադրեց օրվա գլխավոր բանախոսինՙ Լոնդոնից հրավիրված դոկտ. Հրաչ Գույումճյանին, որ ներկայիս ՌԱԿ Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնն է վարում ձեռնհասորեն: Բանախոսը ՌԱԿ-ի պատմությանն ու գաղափարախոսությանը հակիրճ անդրադարձ կատարելուց հետո ներկայացրեց կուսակցության ներկայիս գործունեությունը, նպատակները, բացատրեց հայաստանակենտրոնության էությունը, պատճառները: «Սփյուռքը, ասաց նա, չունի եւ չի կարող ունենալ այլ ուղղությունՙ քան հայաստանյան դիրքորոշումը, Հայաստանի հզորացումը, Հայաստանով վերապրելու եւ հայորեն զարգանալու նպատակաուղղվածությունը»: Դոկտ. Գույումճյանը արժանին մատուցեց ՌԱԿ վետերան ղեկավար եւ «Նոր աշխարհ» թերթի պատասխանատու Սարգիս Խաչատուրյանին , որի ջանքերով է նաեւ, որ հանդիսությունն անցավ գոհացուցիչ մակարդակով, հակառակ արհեստականորեն հարուցված տարբեր խոչընդոտների:

Հանդիսության ավարտին մատուցվեց երաժշտական հայտագիրՙ հայրենասիրական երգերի փնջով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՇԻՆՔՆԵՐ

Հաջորդ գրառումը

135 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՙ «ՄԻՐՈՐԻ» ԳԱԼԱ-ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

135 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՙ «ՄԻՐՈՐԻ» ԳԱԼԱ-ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական