Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԶԱՆԻՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՄՆՈՒՄ

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մահմուդ Բարզանին տարածաշրջանային խորհրդարանին հղած նամակում հայտարարել է նախագահի պաշտոնում մնալը չերկարաձգելու մասին: Դեռ հուլիսի 12-ին նա կարգադրություն էր արել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն նախապատրաստելու վերաբերյալ: Ավելի ուշ նախապատրաստությունը կասեցվել էր տեխնիկական խնդիրների, քաղաքական ճգնաժամերի եւ անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառաբանությամբ: Բացի դրանից, ի հայտ չէին եկել նախագահության ուրիշ թեկնածուներ: Հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի խորհրդարանը իր լիազորությունները երկարաձգեց ութ ամսով, որից հետո հաստատեց ինքնավարության ղեկավարի իրավասությունների վերաբաշխումը գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների միջեւ:

Խեվին Խավրամին The Associated Press-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ իր ղեկավարը չի հեռանում քաղաքականությունից եւ մնալու է Իրաքյան Քրդստանի Բարձրագույն քաղաքական խորհրդում: Դրանով իսկ Բարզանին չի ենթարկվում սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքները չեղարկելու Բաղդադի եւ որոշ արտաքին ուժերի վերջնագրին: Բարզանին իր պաշտոնը թողնում է իբրեւ մարտիկ, բայց մնում է քաղաքականության մեջ:

Բարզանին ընդգծում է, որ առաջին, եթե նույնիսկ հանրաքվեն չկայանար, դարձյալ Բաղդադը միեւնույն էՙ ուներ քրդական շրջանների վրա հարձակվելու եւ դրանք ապակայունացնելու ծրագիր:

Երկրորդ, Բարզանին Քիրքուկից քրդական աշխարհազորի դուրսբերումը եւ քաղաքը դաշնային իշխանություններին հանձնելը անվանել է դավաճանություն: Նրա խոսքերով, նրանք, ում ԱՄՆ-ում համարում են ահաբեկիչներ (շիա աշխարհազորայինները), Քիրքուկի եւ քրդական մյուս շրջանների վրա ձեռնարկած հարձակման ընթացքում օգտագործում էին ամերիկյան Abrams տանկեր եւ ամերիկյան այլ զինատեսակներ: Նա հարց է տալիս. Վաշինգտոնում գիտեի՞ն արդյոք Բաղդադի ծրագրերի մասին եւ ինչո՞ւ ոչինչ չարեցին դրանք կանխելու համար:

«Ռեգնում» գործակալությունն այս կապակցությամբ առաջադրում է մի շարք հարցեր. ինչո՞ւ Մերձավոր Արեւելքի առավել փորձառու քաղաքական գործիչներից մեկը հրաժարվեց հաշվի առնել հանրաքվեի հավանական հետեւանքները: Նա Իրաքի ո՞ր ներքին ուժերի եւ ո՞ր արտաքին խաղացողների վրա էր հույս դրել, չէ՞ որ հայտնի էր, որ հանրաքվեն եւ դրա արդյունքները զգալի չափով կապակայունացնեն երկրի իրադրությունը: Դեռ սեպտեմբերի սկզբներին հայտնի էր դարձել, որ իրանցի շիա աշխարհազորայինների հրամանատար Կասիմ Սուլեյմանին Քրդստանի Ժողովրդավարական միությանՙ Բարզանիի հակառակորդ ուժի առաջնորդների հետ համաձայնության էր եկել Քիրքուկից քուրդ աշխարհազորայիններին դուրս բերելու վերաբերյալ:

Բարզանին պետք է հասկանար, որ իր դեմ ակտիվ պայքար է ծավալել Թալաբանիի կլանը: Արդ ինչո՞ւ նա չխառնեց հակառակորդի խաղաքարտերը, ինչո՞ւ էր հույսը դրել Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա, որին ինքը 2015 թվականին օգնել էր զինադադար կնքել ՔԲԿ-ի հետ: Ինչո՞ւ վերջին պահին Բարզանին հրաժարվեց Անկարային տեղեկացնել իր գործողությունների սցենարի մասին: Գուցե հույս ուներ, թե իրադարձությունների ընթացքին կմիջամտի ԱՄՆ-ը, որը կուզենար կանխել Իրաքում Իրանի ներկայության ուժեղացումը: Սակայն վերջին հաշվով Էրբիլի կողմը բռնեց միայն Իսրայելը, մինչդեռ դեմ հանդես եկան Թուրքիան, Իրանը, Սիրիան եւ հենց Իրաքը: Գուցե Բարզանին պատրաստվում էր կանխել Էրբիլում նախապատրաստվող հեղաշրջո՞ւմը:

Թուրքական Ak am թերթը արձանագրում է, որ «Էրբիլում Բարզանին եւ Թալաբանին պարում են կոնկրետ պահին, միչդեռ մեծ տերությունները պարն օգտագործում են միայն իրենց շահագրգռություններին համապատասխան»: Այդպիսին է Արեւելքի ու Արեւմուտքի բնույթը: Այսպես, Ֆրանսիան հանուն իր շահերի օգտագործում էր հայերին, բայց հետո ձեռնունայն թողնելով հեռացավ: Այդ մասին բացեիբաց գրում է Պողոս Նուբար Փաշան: Այժմ Բարզանին դավաճան է համարում նրանց, ովքեր Բաղդադին հանձնեցին Քիրքուկը:

Իսկ Բաղդադը իր հերթին այսուհետեւ չի վստահի որեւէ քուրդ առաջնորդի, եթե նույնիսկ նա չեղարկի հանրաքվեի արդյունքնեը եւ սկսի գործակցել կենտրոնական կառավարության հետ: Ինչպես նշում է արաբական Al Arabiya թերթը, հիմա հայտնի չէ, թե ինչպիսի դեր կխաղան քրդերը Իրաքի պետության մեջ: Քուվեյթյան Al Rai Kuwait թերթը գրում է. «Թեեւ հայտնի չէ Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի քրդերի հետագա վարքագիծը, հայտնի է, որ Իրաքի վերաձեւման դեպքում քրդերը կհետեւեն սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքներին»:

Ինչպես նշում են մերձավորարեւելյան բազմաթիվ փորձագետներ, Իրաքում ճգնաժամն այնքան է խորացել, որ այսուհետեւ հնարավոր չի լինի ապահովել երկրի այն միասնականությունը, որը առկա էր 1920-ականների Օսմանյան կայսրության տրոհումից հետո: ԱՄՆ-ի տարածած տրոհման վարակը դուրս է եկել Իրաքի սահմաններից, եւ Իրաքյան Քրդստանի դեպքերը դժվար է բացատրել զուտ պատահական հանգամանքներով: Այս խաղում շատ բան մնում է անհայտ: Իրաքում ներկայումս ներքաղաքական լարված խաղի պարտիա է սկսվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՄՆ ԻՐԵՆ ԿԱՐԳԻՆ ԿՊԱՀԻ

Հաջորդ գրառումը

ԹԵԼ-ԱՎԻՎԸ ԵՎ ԷՐ-ՌԻԱԴԸ ՎԵՐԱԾՆՈՒՄ ԵՆ ԲԱՂԴԱԴԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵԼ-ԱՎԻՎԸ ԵՎ ԷՐ-ՌԻԱԴԸ ՎԵՐԱԾՆՈՒՄ ԵՆ ԲԱՂԴԱԴԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական