Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ» ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան «Россия-24» շուրջօրյա լրատվական հեռուստաալիքով ռեպորտաժ ցուցադրվեց Հայաստանի մասին «Հայկական երջանկություն» խորագրով: Ռեպորտաժն իրոք այնքան «երջանիկ» էր, ասես այն նկարահանել էր ոչ թե ռուս, այլ հայաստանցի հեռուստալրագրող: Երբ դիտում ես Հայաստանի հեռուստատեսությունը, տպավորություն ես ստանում, որ մեր հայրենիքը աշխարհի ամենաերջանիկ պետությունն էՙ զերծ երկրակործան խնդիրներից:

Թղթակից Անտոն Բորիսովի հատուկ ռեպորտաժը իրոք վերին աստիճանի բարյացակամ էր հայոց իրողությունների նկատմամբ: Պարզ էր, որ նա խնդիր չէր դրել պարզաբանելու, թե ինչու է անկախության 25 տարում Հայաստանը լքել նրա բնակչության կեսը, ինչպես Հայաստանում եղած ժամանակ վարվել էր իսրայելցի հրապարակախոս-քաղաքականագետ Ավիգդոր Էսկինը : Բորիսովը հիմնականում հետաքրքրվել էր փոքր եւ միջին բիզնեսի աշխատանքով: Իհարկե, երբ քայլում ես Հյուսիսային պողոտայով, չես կարող չհիանալ բազում ամենատարբեր ռեստորաններով ու սրճարաններով, զվարճավայրերով: Կեր, խմիր, քեֆ արա, երջանի՛կ երեւանցի: Ռուս լրագրողը եղել էր նաեւ գյուղերից մեկում, Գառնի-Գեղարդում, Սեւանում: Պանիր, լավաշ, քյուֆթա, խաղող, գինի, կոնյակ, խաչքար… Ամեն ինչ գեղեցիկ է, առինքնող: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն էլ գոհ են ե՛ւ իրենց ստեղծածից, ե՛ւ կյանքից: Իսկական դրախտ: Հասկանալի է, որ Բորիսովը չէր վերծանել, թե կոռուպցիայի պայմաններում նրանք ինչ հարաբերությունների մեջ են, ասենք, հարկայինի հետ:

Ռեպորտաժից այն տպավորությունը կարելի էր ստանալ, որ Հայաստանը, ավա՜ղ, տնայնագործական տնտեսությամբ ագրարային երկիր է: Ոչինչ չի մնացել երբեմնի ինդուստրիալ Խորհրդային Հայաստանից: Ես չգիտեմ, ռուս լրագրողը գիտե՞ր, որ Հայաստանի էկոնոմիկան «շատ ծանր» վիճակում է եւ իմաստ չունի այնտեղ փնտրել խոշոր արդիական գործարաններ, ձեռնարկություններ, արտադրություններ, հոսքագծեր: Գուցե պատահական չէր նա ընտրել փոքր ու միջին բիզնեսի ոլորտը:

Բորիսովը զրուցել էր նաեւ մի քանի նախարարների հետ, որոնք նրան հավաստիացրել էին, որ Հայաստանի էկոնոմիկան աճ է դրսեւորում: Եթե իրոք կա առաջընթաց, վերագրենք դա վարչապետ Կարեն Կարապետյանին. ի վերջո նոր մարդ էՙ պրոֆեսիոնալ:

Ի դեպ, անհասկանալի էր մի հանգամանք: Երկու նախարարներ Բորիսովի հետ զրուցում էին… հայերեն: Նրանց խոսքը թարգմանվում էր: Ինտելեկտուալ թերությու՞ն էր սա, թե թունդ հայրենասիրություն, որ տեսեք, մենք ռուսերենը համարում ենք օտար լեզու: Հավատացեք, ոչ մի ադրբեջանցի նախարար ռուս լրագրողի հետ երբեք չէր խոսի ադրբեջաներեն:

Ստացվեց այնպես, որ ռուս լրագրող Անտոն Բորիսովի հռչակած «Հայկական երջանկությունը» արտացոլվեց հայրենական փոքր ու միջին բիզնեսի մեջ: Դժբա՞խտ կզգար իրեն հայաստանցին, եթե ունենար ինդուստրիալ Էկոնոմիկա: Զգացվում է Բարիսովը չէր էլ հետաքրքրվել, թե հայկական երջանկության մեջ ինչ տեղ է գրավում… արտագաղթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ՀԵՌԱՀԱՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

Հաջորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՎԵՐԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԴԻԼԻՋԱՆԻ ՏԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՎԵՐԸՆՏՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԴԻԼԻՋԱՆԻ ՏԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական