Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՀԵՏ

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՆԱ ԱՐԱՄՅԱՆ, Լուսանկար ըՙ Տաթեւ ԵնոքՅանի

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը հյուրընկալել էր բուհի շրջանավարտ, նկարիչ Արթուր Օշականցուն (Սարգսյան):

«95 տարիների ընթացքում Մանկավարժական համալսարանն ունեցել է հարյուր հազարից ավելի շրջանավարտ, որոնց զգալի մասն իր ուրույն դերակատարությունն է ունեցել մեր երկրի կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների զարգացման գործում: Դա շրջանավարտների այն պաշարն է, որով բուհը հպարտացել եւ առ այսօր հպարտանում է. այդպիսին է նաեւ Արթուր Օշականցու պարագան», – նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն ու շնորհակալություն հայտնեց նրան հեռավոր Լոնդոնում հայկական արվեստը բարձր մակարդակով ներկայացնելու համար:

Նկարչին նվիրված հանդիպմանը ներկա էին համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ղեկավարները, բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներ, նկարիչներ, արվեստագետներ, նրա արվեստը գնահատողներ, հյուրեր:

«Արթուր Օշականցին ինձ համար Հայաստանն էՙ հայ ժողովրդի արժանի զավակներից: Նա արթնանում ու ապրում է իր երկրով ու բազում թելերով կապված է հայկական մանրանկարչության եւ հայրենիքի հետ»,-նշեց արվեստաբան Մարտին Միքայելյանն ու ապագա նկարիչներին հորդորեց համախմբվել նրա շուրջՙ նրան նախ պետք է հայրենիքը գնահատի:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը կարեւոր իրադարձություն համարեց նկարչի հյուրընկալվելը բուհում եւ նկատի ունենալով Օշականցունՙ ուսանողներին վստահեցրեց, որ նման բարձունքի հասնելու գլխավոր նախապայմանը աշխատասիրությունն է: «Ոսկեզօծ աշնանը կազմակերպվեց եղանակին համապատասխան գույներով ստեղծագործող նկարչի հետ հանդիպումը»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց, որ 20 տարի զբաղվել է սփյուռքահայ արվեստի ուսումնասիրմամբ ու միշտ ինքն իրեն հարցրելՙ եթե արվեստագետը սովորում, մայրական գուրգուրանքն ստանում է հայրենիքում, իսկ ստեղծագործում արտասահմանում, նրան հա՞յ արվեստագետ է պետք համարել. «Հիմա արդեն ունեմ դրա պատասխանը. եթե արվեստագետն անկեղծ է եւ իր կտավներում երեւում է ազգային նկարագիրը, ուրեմն նա հայ է»:

Նկարչի արվեստի մասին խոսեց բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը ՙ նկատելով, որ նա յուրահատուկ փայլ է հաղորդել հայ գեղանկարչությանը, մի նոր էջ բացել հայ կերպարվեստումՙ գույնի ինքնատիպ զգացողությամբ. «Նա խիստ ազգային արվեստագետ է, ում մեջ արվեստն ու մարդկային արժանիքները համատեղված են»:

Հայկական մշակույթի ներկայիս խնդիրների, արվեստագետներին գնահատելու, արժեւորելու մասին խոսեց նաեւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը ՙ վստահեցնելով, որ հայկական մշակույթի մասին խոսելիս պետք է հիշելՙ մեթոդներով հայի գենի հետ հնարավոր չէ խոսել. գիտությունը պետք է ընդունի, որ կա պարզապես հայկական լեռնաշխարհ: «Արթուր Օշականցին ստեղծագործում է առանց գոռալու, աղաղակելու, նա արվեստագետ է, ով մեր անունից աշխարհի հետ երկխոսության մեջ է»,-նշեց Լեւոն Իգիթյանը եւ հույս հայտնեց, որ նկարիչն առաջիկայում ցուցադրություն կունենա նաեւ հայրենիքում:

Ցերեկույթի ավարտին խոսեց նաեւ Արթուր Օշականցին եւ վստահեցրեց, որ հայրենիքից մեկնելու է բավարարված, հպարտ ու երջանիկ. «27 տարի անց ես նորից իմ տանն եմ: Բազմաթիվ պարգեւներ ու գնահատականներ ունեմ հայրենիքից դուրս, հիմա միայն հասկացա, որ ամենաբարձր գնահատականը ես այսօր ստացա»,- նշեց նկարիչն ու շնորհակալություն հայտնեց հարազատ կրթօջախում ջերմ դիմավորելու համար:

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը Արթուր Օշականցուն նվիրեց Համալսարանի 95 ամյակին նվիրված ալբոմը, իր «1100 հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքերը, գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս եւ «Չորեքշաբթի» գրական ակումբի պատվոգիր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԸ ՀԻՄՆԱԺԱՅՌ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԸՆԿԵՐՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական