Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՔՆ ՈՒ ՍԻՐԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԳԱ՞Ն ՔՐԴԵՐԻ ՀԵՏ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Հնարավոր է նոր պատերազմ

Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել իրաքյան շիա կազմավորումների եւ քրդական «փեշմերգա» ջոկատների բախումների մասին: Երկու կողմերից կան զոհեր: Իրաքյան եւ քրդական ուժերի բախումների պայմաններում «Իսլամական պետության» ջոկատները Քիրքուկից հարավ երեք գյուղ են գրավել: Սիրիայում պարտություն կրելովՙ ջիհադիստները սկսել են ակտիվանալ Իրաքի հարավում: Այս կապակցությամբ ԱՄՆ հետախուզության նախկին գործակալ Մայքլ Պրեգենտը հայտարարել. «Ինձ թվում էՙ Բաղդադը ավելի կարեւոր է համարում պայքարը քրդերի, քան Իրաքում մնացած ԻՊ հենակետերի դեմ»:

Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին աշխարհի քրդերին կոչ է արել օգնել Իրաքի հարձակմանը ենթարկվող իրենց հայրենիքին: Նրա խոսքերով, միջազգային ընկերակցությունը մտադիր է մոռանալ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում զոհված քուրդ մարտիկներին: Միեւնույն ժամանակ Բաղդադը կարգադրել է ձերբակալել քրդական ինքնավարության ղեկավարի տեղակալ Կոսրատ Ռասուլ Ալիինՙ սադրիչ համարելով նրա այն հայտարարությունը, ըստ որի իրաքյան բանակը եւ դաշնային ոստիկանությունը օկուպացիոն ուժեր են: Բացի դրանից, Բաղդադը կարգադրել է ձերբակալել երեք բարձրաստիճան քուրդ գործիչների, որոնց մեղադրում է սեպտեմբերի 25-ի հանրաքվեի կազմակերպման համար:

Նման քայլերը սահմանափակում են Էրբիլ-Բաղդադ երկխոսության հնարավորությունը: Ինչպես նշում է Քրդստանի հայրենասիրական ճակատի առաջնորդ Ջալալ Թալաբանին , քրդական եւ իրաքյան ուժերը պատերազմի եզրին են: Դա նշանակում է, որ իրաքյան բարդ ու բազմաքայլ խաղը թեւակոխում է նոր շրջափուլ, որտեղ իրենց առավել ակտիվ կդրսեւորեն արտաքին խաղացողները: Առաջին փուլին կմասնակցեն Իրաքը, Սիրիան, Թուրքիան եւ Իրանը: Ինչպես նշում է թուրքական Hurriyet թերթը, սեպտեմբերի 25-ի հանրաքվեի նախօրեին Անկարան վստահ էր, թե հաղթաթղթերը իր ձեռքին են: Մինչդեռ հիմա, ճիշտ է, ոչ պաշտոնական մակարդակով, Անկարան խոստովանում է, որ հանրաքվեից հետո Իրաքի հյուսիսում ամրապնդվեցին Իրանի դիրքերը:

Թուրքիան սկսում է հայտարարել իրաքցի թուրքոմանների իքնավարության իրավունքի մասին: Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում ճամբարներ ունեցող եւ հենց Թուրքիայում մարտնչող ՔԲԿ-ին մեղադրում է Էրբիլի եւ «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ: Ավելին, Թուրքիան վախենում է Դամասկոսի եւ Բաղդադի դաշինքի պայմաններում շիաների ազդեցության ուժեղացումից: Բայց միեւնույն ժամանակ Թուրքիան, Սիրիան եւ Իրաքը ստիպված են համագործակցել սիրիական ուղղությամբ, որտեղ ունեն ընդհանուր շահեր: Արդյոք սա չի՞ նշանակում, որ քրդերն ամեն կողմից շրջապատված են այսպիսի պետություններով, որոնք չեն ուզում նույնիսկ ինքնավար տեսնել նրանց:

Արտաքին տպավորությունն այդպիսին է: Բայց այսօր խաղի մեջ են մտնում արդեն ծանրքաշայինները: Էրբիլից հարավ քրդերի եւ շիա աշխարհազորայինների բախումների կապակցությամբ արդեն մտահոգություն են հայտնել ամերիկացիները, նշում է «Ռեգնում» գործակալությունը: ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է. «Վիճելի տարածքների վրա դաշնային իշխանության վերականգնումը բնավ չի փոխում դրանց կարգավիճակը: Դրանք վիճելի կմնան այնքան ժամանակ, մինչեւ որ դրանց կարգավիճակը կարգավորվի Իրաքի սահմանադրությանը համապատասխան: Մենք ուշի ուշով հետեւում ենք իրադարձություններին եւ կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից ու բռնարարքներից»:

Չի լռում նաեւ Իսրայելըՙ միակ երկիրը, որը պաշտպանեց իրաքցի քրդերի անկախությունը: Ինչպես հաղորդում է Reuter՛s գործակալությունը, վարչապետ Բենիամին Նաթանյահուն բանակցում է տարբեր տերությունների հետՙ փորձելով կանխել Իրաքի զինված ուժերի հարձակումները Իրաքյան Քրդստանի վրա: Նաթանյահուն այդ հարցը հեռախոսազրույցներում քննարկել է Գերմանիայի կանցլեր Մերկելի, ՌԴ Պուտինի, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձանց եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:

Որոշ տեղեկությունների համաձայն, ՄԱԿ-ի ԱԽ-ն հատուկ բանաձեւ է պատրաստում Իրաքյան Քրդստանի իրադրության վերաբերյալ: Ֆրանսիական Le Monde թերթի կարծիքով, եթե մարտերը նույնիսկ նոր տարածքներ չընդգրկեն էլ, միջազգային ընկերակցությունը պարտավոր է Իրաքին նախազգուշացնել, որ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարի շրջանակներում երկիր կարող են բերվել միջազգային ուժեր: Խնդիրն այն է, որ Դամասկոսը եւ Բաղդադը պետք է համաձայնության գան կամ պատերազմ սկսեն քրդերի դեմ, որոնք նույնպես մարտնչել են ջիադիստների դեմ: Ըստ երեւույթին իրականանում են փորձագետների այն կանխատեսումները, որոնց համաձայն Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» պարտությունը խաղաղություն չի բերի ոչ միայն այդ երկրներին, այլեւ ամբողջ տարածաշրջանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՐԱՆՑ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ

Հաջորդ գրառումը

ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական