Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանը դարձյալ հայտնվել է արեւելք-արեւմուտք պատերազմի թոհուբոհում: 2013-ին, Եվրոմիության հետ երկար բանակցություններից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծակի ընդհատեց երկխոսությունը այդ կառույցի հետ եւ կտրուկ շրջադարձ կատարելով համաձայնագիր ստորագրեց Մոսկվայի ղեկավարությամբ ստեղծված եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:

Մինչ օրս, պաշտոնական ոչ մի բացատրություն չի տրվել, թե ինչու նախագահը անձնական որոշմամբ ընտրեց երկիրն առաջնորդել բոլորովին այլ ուղղությամբ: Բայց պատճառներն ակնհայտ են: Մոսկվան ճնշում էր գործադրել:

Եվրոմիությունը որեւէ հակընդդեմ գործողություն չծավալեց: Փոխարենըՙ շարունակեց աջակցել Հայաստանին եւ շարունակեց նրան ու ռուսական ազդեցության տակ գտնվող մյուս երկրներին սիրաշահելու իր ջանքերը: Մոսկվան, տարված իր տարածաշրջանային եւ գլոբալ շահերով, անհրաժեշտություն չտեսավ հոգալու Հայաստանի տնտեսական կարիքները, բաց թողնելով դուռը Հայաստանի առաջ, որ շարունակի գործակցել արեւմուտքի հետ:

«Eurasia.net» բլոգը կասկածները փարատելու համար նշում է, որ ռուսական լրատվամիջոցները ձայնակցում են Կրեմլի ջանքերին: Պետական ֆինանսավորմամբ գործող «Sputnik» լրատվական ծառայությունը անցյալ շաբաթ Եվրասիական տնտեսական միությունը բնութագրել էր որպես հնարավորություն Հայաստանի համարՙ վերականգնելու խորհրդային ժամանակաշրջանի բարգավաճ վիճակը:

Նման նախաձեռնությունը հնչում է արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցման ջանքերի նախօրեին: Նախագահ Սարգսյանը նոյեմբերին մասնակցելու է Բրյուսելում կայանալիք Եվրոմիության գագաթաժողովին, որին ներկա են գտնվելու նաեւ Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:

Սա Ռուսաստանին մեկուսացնելու արեւմոտքի համապարփակ ծրագրի մի մասն է: Մոսկվան, զիջողականություն դրսեւորելով, կարող է չպատժի Հայաստանին, որը միակը չէ, որ դեպի արեւմուտք է թեքվում:

Հայաստանի խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությունից երկիրը դուրս բերելու մի բանաձեւ ձախողության մատնվեց հենց սկզբից, հավանաբար Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառման վախից դրդված:

Այս անգամվա Հայաստանի մերձեցումը Եվրոմիությանը իր մեջ կոմպրոմիսային մի կետ է ներառում, որը կարող է վանել ռուսական կողմի մտահոգությունները, միաժամանակ Հայաստանին ընձեռելով երկու կողմերի միջեւ նշանակալի դերակատարություն ունենալու հնարավորությունը: Այն ներառում է քաղաքական բարեփոխումների սկզբնական ձեւակերպումները, որոնք երաշխավորում են, որ Եվրոմիությունն ու Հայաստանը միեւնույն ժողովրդավարական արժեքներն են դավանում: Հատուկ մի պարբերություն թույլ է տալիս Հայաստանին համագործակցել Եվրոմիության հետՙ պահպանելով հանդերձ Եվրասիական տնտեսական միության կանոններին հավատարիմ մնալու խոստումը:

Այսպիսով, Ռուսաստանը թուլացրել է սանձերը Հայաստանի նկատմամբՙ հավատ ընծայելով, որ վերջինս շատ հեռու չի գնա: Հայաստանի զգուշավոր հաստատակամությունն, իր հերթին, այլ դիվիդենտներ էլ է տվել. Մոսկվան հավելյալ 100 միլիոն դոլար է վարկ տվել գնելու արդիական զինտեխնիկա:

Բացի եվրասիական միությունից, Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է նաեւ ՀԱՊԿ-ում, որտեղ հատկապես երկու անդամներՙ Բելառուսն ու Ղազախստանը անպատիժ ոտնահարում են Հայաստանի շահերը: Հայաստանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վերջապես կոշտացնելով դիրքորոշումը հանդիմանեց իր բելառուս գործընկերոջըՙ Բոլեսլավ Պիրշտուկինՙ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովում ասելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է միջազգային հարթակներում պաշտպանեն միմյանց, եւ ոչ թե հանդես գան հայտարարություններով, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումից:

Մինչ Ռուսաստանը թույլ չի տալու, որ իր ռազմավարական դաշնակիցները շատ հեռու գնան, նա նաեւ միաժամանակ փորձելու է հմայել մեկ այլ նախկին խորհրդային հանրապետությանՙ Ադրբեջանին միանալու ԵԱՏՄ-ին, որպես արդեն տարածաշրջանային մարտավարություն. վերջերս այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանը միանա ԵԱՏՄ-ին, նախագահ Պուտինի եվրասիական հարցերով խորհրդական Սերգեյ Գլազիեւը նշեց, որ Ադրբեջանի անդամակցության հարցը պետք է որոշեն բոլոր անդամները, «բայց տվյալ դեպքում Հայաստանի որոշումը վճռական կարող է լինել, քանի որ նա կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը»:

Մոսկվան հավատացած է, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը նպաստելու է տարածաշրջանային կայունությանը եւ տնտեսական առաջընթացին: Իհարկե, Հայաստանն օգտվելու է տարածաշրջանի այդ տնտեսական առաջընթացից, բայց հանուն ինչի՞ նա պետք է հրաժարվի վետոյի իր իրավունքից: Այդուհանդերձ այդ կառույցում Ադրբեջանին ներգրավելու Մոսկվայի ձգտումը դրական արձագանք գտավ Հայաստանի խոհրդարանում, երբ իշխող Հանրապետական կուսակցության անդամները նշեցին, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը «կնվազեցնի թշնամանքի վերսկսման հնարավորությունը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վաղուց արդեն հույսը կորցրել է, որ ԵԱՀԿ-ը կարող է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը եւ դրանով հնարավորություն կունենա անդամակցելու Եվրոմիությանը: Բայց կարծես Բաքուն չի էլ շտապում այդ հարցում: Հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը շատ արդյունավետ չէր: Երկու երկրների արտգործնախարարների համատեղ հաղորդագրությունը նշում էր, որ «հանդիպումը տեղի ունեցավ կառուցողական մթնոլորտում: Համանախագահներն իրենց գոհունակությունը արտահայտեցին երկար ընդմիջումից հետո այս անմիջական երկխոսության առթիվ: …Որպես հաջորդ քայլ, համանախագահները աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու նախարարների հետ մոտ ապագայում»:

Միայն նախագահ Սերժ Սարգսյանը հակիրճ եւ զգուշավոր արտահայտություն արեց, մինչ ադրբեջանական կողմը լուռ մնաց: Նրա մարտավարությունը Հայաստանին թուլացնելն է եւ սպասել, որ երկիրը պարպվի իր բնակչությունից:

Հայաստանի վճռական կեցվածքին նպաստում է Չինաստանի գործոնը: Չինաստանը շատ առատաձեռն է եղել Հայաստանի հանդեպ, չնայած վերջինիս փոքրությանը: Այդ առատաձեռնությունը կարող է շատերի զարմանքն առաջացնել, բայց Չինաստանի գլոբալ փառասիրությունների պրիզմայով դիտարկելիս նման հարաբերությունների հարցը շատ ավելի տրամաբանական է թվում:

Միայն արեւմուտքը չէ, որ Ռուսաստանին պարփակելու քաղաքականություն է վարում: Չինաստանը հավասարապես մտահոգ է Ռուսաստանի հետագա քայլերի առնչությամբ, չնայած ներկայիս երկու պետությունները համահունչ են գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերում: Պեկինը տնտեսական զարգացման շատ հանդուգն ու գլոբալ ծրագիր է մշակում, նպատակ ունենալով վերականգնել նախկին «Մետաքսի Ճանապարհը», որտեղ Հայաստանն էլ իր ներկայությունն է ունեցել Քսենոփոնի ժամանակներից սկսած: Չինաստանի Մետաքսի ճանապարհը շրջանցում է Ռուսաստանի տարածքը, բայց հասնում է Կենտրոնական Ասիայի հանրապետությունները եւ ձգվում դեպի Եվրոպա: Պեկինը պնդում է, որ ծրագիրը շահեկան է բոլոր կողմերի համար եւ առաջ է տանում այն առանց քաղաքական դոգմատիզմի, ինչպես նախկին Խորհրդային Միությունն ու Ամերիկան են մինչ օրս գործել:

Մինչ Չինաստանը տնտեսական զարգացման հիման վրա է մշակում իր ծրագրերը, Թուրքիան հակադիր պահանջներ եւ ընդարձակվելու նկրտումներ ունի այդ նույն տարածքների հանդեպ: Թուրքիայի պան-թյուրքական ծրագրերը ներառում են ղուրանը, մադրասաները, իսլամական ծայրահեղությունը եւ լեզվական միասնությունը, որոնք հակասում են Չինաստանի տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերին եւ անպայմանորեն բախվելու են միմյանց: Դրանից օգտվողը Հայաստանն է լինելու:

Թուրքիան Չինաստանին վրդովեցնում է նաեւ Ույղուր բնակչության շրջանում էթնիկական խլրտումները վառ պահելու իր նկրտումներով: Նախագահ Էրդողանը Չինաստանի ղեկավարներին մեղադրել է Ույղուրների դեմ «ցեղասպանություն» գործելու համար:

Այսպիսով Արեւմուտք-Ռուսաստան տնտեսական եւ ռազմական մրցակցությունն ու Չինաստանի վերհառնումը որպես մեր օրերի գերհզոր պետություն բախվում են միմյանց կովկասյան տարածաշրջանումՙ թույլ տալով Հայաստանին խուսանավելու իր արտաքին քաղաքականության բնագավառում:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՐԻՆ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՐԻՆ ԹՈՒՐՔ ԳՐՈՂԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական