Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԱՐԳԱՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԶԱՐԳԱՑԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ

20/10/2017
- 20 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած չորեքշաբթի օրը վարչապետ Կարապետյանը Լոռիում էր: Վանաձորում նրան է ներկայացվել քաղաքի զարգացման հայեցակարգը, որը ներառում է Վանաձորում ամառային եւ ձմեռային զբոսաշրջության համար ենթակառուցվածքների ստեղծում, գործարար-ներդրումային մթնոլորտի բարելավում, քաղաքացիների բարեկեցության բարձրացում, մի խոսքովՙ լավ բաներ: Վարչապետն ուշադիր լսել է այդ հայեցակարգը եւ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արել: Այո, ճիշտ եք, հանձնարարել է այդ ամենին զուգահեռ, կամ այդ ամենի հիմքում, Վանաձորում նախադրյալներ ստեղծել, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա, դե այսինքնՙ մինչեւ հիմա իրեն լավ չէր զգում, սրանից հետո պետք է լավ զգա. վարչապետն է հանձնարարել: Ի դեպ, առաջարկում եմ վարչապետի թիմինՙ կազմել Կարեն Կարապետյանի հանձնարարականներիՙ աշուն-ձմեռ հավաքածու, մի քանի հատորից: Սա շատ կարեւոր է, քանի որ մի քանի տարուց, իսկ շատ հավանական է, որ ընդամենը եկողՙ Հայաստանի համար վճռորոշ 2018-ին, Կարեն Կարապետյանն այլեւս ՀՀ վարչապետ չլինի ու մարդիկ գոնե այդ հատորյակներից իմանան, թե ի՞նչ էր ուզում անել վարչապետը, բայց նրան չթողեցին:

Ինչեւէ, վերադառնանք Վանաձոր: Ուշագրավ է, որ Հայաստանի երրորդ քաղաքը մինչեւ այս պահը զարգացման հայեցակարգ չուներ: Այսինքն ոչ Լոռիի մարզպետը, ոչ Վանաձորի քաղաքապետը, ոչ քաղաքի ակտիվիստները (բառիսՙ ոչ բնապահպանական իմաստով) չեն էլ մտածել, որ իրենց քաղաքն արժի զարգացնել, դրա համար արժի ստեղծել զարգացման հայեցակարգ, այն ներկայացնել կառավարությանը, գուցե հաստատեն, իրենց քաղաքի զարգացման ծրագրերը ֆինանսավորեն, Վանաձորը զարգանա, ծաղկի, բարգավաճի, մարդիկ սկսեն բարեկեցիկ ապրել, …այ հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, վանաձորցիները ցանկացան զարգանալ: Չի բացառվում, որ հենց Կարապետյանն է հասկացրել վանաձորցիներին, որ, տղերք, հերիք չի՞ այդպես մնաք, բերեք մի հատ հայեցակարգ մշակեք, տվեք նայեմ, ինչ-որ մասի վերաբերյալ հանձնարարականներ տամ: Միամիտ լոռեցիներն էլ հասկացել են, որ զարգացման հայեցակարգ մշակելու համար նախ պետք է ցանկանալ զարգանալ ու սկսել են ցանկանալ: Ահա եւ արդյունքը, մարդիկ կազմել են Վանաձորի զարգացման հայեցակարգը, չնայած, եթե մի 15 տարի առաջ կազմած լինեին, հիմա հավանական է, որ Վանաձորը կարգին զարգացած քաղաք կլիներ:

Ամեն դեպքում պետք է ուրախանալ, կարող էին եւ չմշակել այդ հայեցակարգը, իսկ առանց հայեցակարգի զարգանալ, ինչպես գիտենք դեռ Տիգրան Մեծի ժամանակներից հնարավոր չէ: Այ Տիգրան Մեծն էլ, Կապադովկիան գրավելուց առաջ հանձնարարեց իր վեզիրին կազմել Կապադովկիան գրավելու հայեցակարգ, որի շնորհիվ միայն կարողացավ գրավել…

Պարզ է, որ հայեցակարգի մեջ զետեղված են Վանաձորի զարգացման տարբեր տեսլականներ, դրանք կյանքի կոչելու գործիքակազմ, օրինակՙ կոնկրետ ձմեռային զբոսաշրջության համար քաղաքին պետք է 30 հատ սահնակ, 45 զույգ չմուշկ: Մի խոսքով, չխանգարենք. Վանաձորը զարգանում է:

Ի դեպ, ՀՀ այլ քաղաքները չե՞ն ուզում զարգանալ, օրինակ Գորիսը, որն ինչպես գիտենք, հռչակվել է 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք եւ որտեղ ԱՊՀ ներկայացուցիչներին հրավիրեց Սերժ Սարգսյանըՙ Սոչիում անցյալ շաբաթ կայացած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ընթացքում: Բա ամոթ չէ՞, որ, ուզբեկական Սամարղանդից կամ Ղազախստանի Ոստ-Կամենագորսկից, էլ չեմ խոսում Պակիստանին սահմանակից տաջիկական Լանգար քաղաքի մասին, գան ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ու տեսնեն Գորիսը: Կարելի է շատ արագ մշակել Գորիսի զարգացման հայեցակարգը, կարելի է եւ անհրաժեշտ է: Բայց քանի որ Երեւանից Գորիս ճանապարհին մի շարք քաղաքներ կան ու ԱՊՀ-ից ժամանած հյուրերը դրանցից գոնե մի քանիսում կանգառ պետք է անեն, ուրեմն այդ քաղաքներից, օրինակ Արտաշատը, Սիսիանը, Վայքը եւս պետք է ունենան զարգացման հայեցակարգերՙ քաղաքների զարգացման տեսլականներով, դրանք կյանքի կոչելու գործիքակազմերով եւ այլ ճոռոմ բառերով, սակայն միայն բառերով:

Մի խոսքով, քանի դեռ վարչապետը Կարեն Կարապետյանն է, Հայաստանի քաղաքները զարգանալու հնարավորոթյուն ունեն: Զարգանալու ցանկությունն էլ խրախուսելու համար առաջարկում եմ ստեղծել պետական հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի կառավարությանը ներկայացված ՀՀ քաղաքների զարգացման հայեցակարգերը եւ դրանցից լավագույն հինգը կընդգրկի Կարեն Կարապետյանի հանձնարարականների աշուն-ձմեռՙ հայ օլիգարխների պես հաստափոր հավաքածուում, հետո կկարդանք, կհիշենք, կժպտանք, կանցնի-կգնա:

Իսկ եթե լուրջՙ Հայաստանի բոլոր քաղաքներն էլ զարգանալու հնարավորություն ունենՙ անկախ նրանից, թե ով է վարչապետը: Մնում է դրա… հայեցակա՞րգը, ո՛չ, ցանկությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

4 ԿԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 6 ԿԵՏՈՎ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՈՒ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՈՒ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական