Շաբաթ, Հունիսի 7, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՋԱՊԵՍՙ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ, «ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅՐԻԿԻՍ»

06/10/2017
- 06 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հովհաննես Շիրազի Գյումրու հուշատուն-թանգարանի բակը անցած կիրակի կեսօրին իր հյուրընկալ գիրկն էր կանչել բանաստեղծի արվեստի բազմաթիվ երկրպագուների, մշակույթի, արվեստի ու այլ ոլորտների ճանաչված մարդկանց նաեւ մայրաքաղաք Երեւանից ու արտերկրից: Այդ օրը նշվող «Գյումրու օրը» սկսվեց այստեղ մի կարեւոր ձեռնարկիՙ Հովհաննես Շիրազի նոր լույս տեսած «Հուշարձան հայրիկիս» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսով: Թանգարանի աշխատակազմն ինքը մասնակցություն է ունեցել գիրքը հրատարակության պատրաստելու աշխատանքներին:

Շիրազյան տաղանդի շատ արգասիքներ լույս են տեսնում բանաստեղծի մահվանից տարիներ հետո, եւ սա դրանցից մեկն է: 1968 թվականին 50 000 տպաքանակով հրատարակված եւ գրախանութներում շատ արագ սպառված, այնուհետեւ էլի ոչ մեկ վերահրատարակություն ունեցած «Հուշարձան մայրիկիս» հայտնի ժողովածուից հետո, կյանքի վերջին տարիներին, ինչպես գրում է ներկա գրքի խմբագիր, ծանոթագրող եւ առաջաբանի հեղինակ Սամվել Մուրադյանը , Հովհաննես Շիրազը հոր մասին իր բանաստեղծություններով կազմել է նաեւ «Հուշարձան հայրիկիս» ժողովածուն եւ անվանի գրականագետ Սուրեն Աղաբաբյանի «Երկու խոսք» առաջաբանով ներկայացրել հրատարակման: Ի դեպ, նա ինչպես «Հուշարձան մայրիկիս», այնպես էլ այս ժողովածուն անվանել է պոեմՙ բանաստեղծություններով: Սակայն սա էլ իր այլ գրքերի նման հանդիպել է արգելքների ու լույս չի տեսել…

Ներկա հրատարակության համար հիմք են ծառայել ժամանակին բանաստեղծի ներկայացրած մեքենագիր օրինակներից միակ պահպանվածը, թեեւ բավական վատ ընթեռնելի վիճակում, ու 200-ի չափ բանաստեղծություններից շուրջ 100-ի տպագրված օրինակները Շիրազի երկերի վերջին ժողովածուի 4-րդ հատորում, 1986 թ., հենց «Հուշարձան հայրիկիս» ընդհանուր խորագրով: Ցավոք, այդ հատորը եւս, թեկուզ կազմված լինելով հեղինակի կողմից, տպագրվել է նրա մահվանից երկու տարի անց:

«Հուշարձան հայրիկիս» ժողովածուն լույս է տեսել բանաստեղծի ծննդավայր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հոգածությամբ: «Հայրապետ» հրատարակչությունում տպագրված գրքի շապիկին Արա Շիրազի «Թադեւոս պապը» քանդակի լուսանկարն է:

«Տարիների հեռավորությունից,- ժամանակին իր «Երկու խոսք» առաջաբանում գրել է Սուրեն Աղաբաբյանը,- բանաստեղծը դառնում է իր հորՙ բոստանչի Թադեւոսի… կերպարին եւ նրա սովորական կենցաղի, առօրյա զբաղմունքի, ապրումների ու մտքերի, երազների ու հույսերի, օրհնանքների ու աղոթքների, նրա գեղջկական յուրօրինակՙ «հողային» բարոյախոսության, հայրենասիրական դասերի միջոցով վերստեղծում է մի ամբողջական կենսագրություն, որն անպայման կրթիչ նշանակություն կունենա ժամանակակից սերնդին այնպիսի բարոյական արժեքներով զինելու գործում, ինչպիսիք են արդարամտությունը, խիղճը, ազնվությունը, հողի պաշտամունքը, բնության, մարդու, հայրենիքի սերը, հոգու ասպետական վեհությունը»…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅ ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

Հաջորդ գրառումը

«ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

07/06/2025

Հունիսի 6-ին կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Ըստ տարածված տեղեկությունների` նա դիրքերում է եղել, երբ...

ԿարդալDetails

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025

Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է

07/06/2025

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական