Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆՈՒՄ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ճանաչումը պահանջում է տեւական ու դժվարին պայքար

Իրաքի քրդական ինքնավարության տարածքում սեպտեմբերի 25-ին անցկացվեց անկախության հանրաքվե: Քվեարկությանը ընդհանուր առմամբ մասնակցում էր 5,2 մլն մարդ: France 24 հեռուստաալիքը հաղորդեց, որ հանրաքվեի մասնակիցների 92,5 տոկոսն արտահայտվել է անկախության օգտին: Նույն աղբյուրի տվյալներով, երեքշաբթի առավոտյան, Քիրքուկ եւ Էրբիլ քաղաքներում ցնծություն էր տիրում:

«Ռեգնում» գործակալությունը հետեւել է Իրաքի, Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների արձագանքներին: Այդ բոլոր երկրների լրատվական թողարկումները սկսվում էին Էրբիլից հեռարձակվող հաղորդումներով, բայց միայն թուրքական լրատվամիջոցներն էին ընդգծում, որ «կրիտիկական օր» է սկսվել: Իրոք, Էրբիլում քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի, նրա մրցակից Թալաբանիի կուսակցության եւ Քրդստանի հայրենասիրական միության քաղաքական գործիչների քվեարկությունից ընդամենը երկու-երեք ժամ անց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըմը Անկարայում իր նստավայրում թուրքական չորս հեռուստաալիքների լրագրողներին հավաքեց հանրաքվեի արդյունքները մեկնաբանելու համար:

Նրա խոսքերով, ներկայումս գլխավորն այն է, որ Թուրքիան առայժմ մտադիր չէ պատերազմ սկսել Իրաքյան Քրդստանի դեմ: Ինչպես ասաց վարչապետը, «Մենք պատերազմ չենք սկսում, մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն, մենք միայն պաշտպանում ենք մեր ազգային անվտանգությունը»: Ընդ որում, վարչապետը խոստովանեց, որ Էրբիլի վրա քաղաքական ճնշում գործադրելու Անկարայի եւ Թեհրանի բոլոր ջանքերն ավարտվել են ապարդյուն:

Նախօրեին Թուրքիան եւ Իրանը զորավարժություններ էին սկսել Իրաքյան Քրդստանի սահմանի մոտ, Իրանը փակել էր ինքնավարության օդային տարածքը, Թուրքիանՙ սահմանային անցակետերը: Թուրքիան խոստացել էր փակել իր տարածքով քրդական էներգակիրների տարանցման ուղիները: Վարչապետի ելույթից մեկ ժամ հետ Անկարայում նախագահ Էրդողանը ելույթ ունեցավ համաժողովումՙ փաստորեն կրկնելով բոլոր հայտնի սպառնալիքները, ինչպես նաեւ ակնարկելով, որ Անկարան Բաղդադի հետ մեկտեղ կարող է շրջափակել Քրդական ինքնավարության տարածքը:

Ընդսմին, թուրք փորձագետներից շատերն ընդգծում են, որ թեեւ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն վերաբերում է դրա անկախությանը, իրականում դա կապված է իշանությունը պահպանելու Բարզանիի մտադրության հետ: Հավանական է նաեւ, որ նա «ձգտում է առավելագույնս շահավետ դիրք ստանալ Բաղդադի հետ սպասվող բանակցություններից առաջ: Այս առիթով ոմանք հիշեցնում են, որ Բարզանին արդեն 2014 թվականին փորձել էր անկախության հանրաքվե անցացնել Իրաքյան Քրդստանում: Ինչպես այժմ, այն ժամանակ բարձրացվել էր վիճելի տարածքների, մասնավորապես Քիրքուկ քաղաքի հարցը: Իրաքի կառավարական զորքերը այդ տարածքից հեռացել էին «Իսլամական պետության» գրոհայինների հարձակման հետեւանքով: Դրանից հետո քրդերն այդ տարածքն առել էին իրենց վերահսկողության տակ:

Մերձավոր Արեւելքում առավել փորձառու քաղաքական գործիչներից մեկը հանդիսացող Մասուդ Բարզանին հասկանում է, որ առաջիկայում իրեն բավական ծանր քաղաքական սակարկություն է սպասում ինչպես Բաղդադի, Թեհրանի եւ Անկարայի, այնպես էլ մի շարք արտաքին խաղացողների հետ: Դատելով բազմաթիվ արտաքին նշաններից, նա հաշվարկել էր իր քայլերը, սակայն ամեն ինչ չէ, որ հաջող ստացվեց: «Մենք կարծում էինք, թե կարող ենք հույս դնել Թուրքիայի վրա, բայց, ըստ երեւույթին, սխալվել ենք», խոստովանում է Բարզանին : «Թուրքիան իրավունք ունի սեփական տարածքում անել իր ուզածը, բայց մենք չենք ուզում, որ նրա գործողություններն ուղղված լինեն մեր դեմ: Ինչպես այս կապակցությամբ հայտարարել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիր Բեռնար Կուշները , քրդերն անկախության են ձգտում արդեն 100 տարի, այնպես որ նրանց հանրաքվեն անսպասելի չէ ողջ աշխարհի համար:

Կուշների կարծիքով, «հենց ազատ ու անկախ Քրդստանը կկանգնեցնի ապակայունացման գործընթացը Մերձավոր Արեւելքում»: Ամեն դեպքում, սեպտեմբերի 25-ը նշանակալից օր կդառնա քրդերի պատմության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԱԼ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական