Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՄԱՎԻՐԻ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Սեպտեմբերի 21-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբը նախաձեռնել էր «Անկախության սերունդ» խորագիրը կրող բարեգործական բնույթի նկարչական ցուցահանդես-վաճառք:Ցուցահանդեսը տեղի էր ունենում քաղաքի Մշակույթի պալատում, իսկ միջոցառման նպատակն էր օժանդակել Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայում վճարովի հիմունքներով սովորող ուսանողներինՙ ուսման վարձի որոշակի մասը վճարելու համար: Միջոցառմանը ներկա էին հյուրերՙ ինչպես Սփյուռքի ՌԱԿ կառույցներից, այնպես էլՙ Հայաստանից, որոնք փորձում էին իրենց նվիրատվությունների կամ նկարներ գնելու միջոցով օգնել ուսանողներինՙ տալով կրթության մեջ առաջընթացին նպաստող քայլեր կատարելու հնարավորություն: Ցուցահանդեսին ներկա էին նաեւ Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր տարբեր վայրերից:Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել 16-ից ավելի նկարիչներ, որոնց մեծամասնությունը ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներ են, իսկ նրանցից մի քանիսն էլ կուսակցության շարքերն են համալրել վերջերս: Երիտասարդ նկարիչների համար կազմակերպված ցուցահանդեսը դրական ու օգտակար նշանակություն ունեցավ. բացի նկարների վաճառքից ստացած եկամուտներից, երիտասարդները արժանացան քաջալերանքի, խրախուսանքի ու գովասանքի խոսքերի, բարոյական ու հոգեբանական աջակցության, որը, անշուշտ, յուրաքանչյուր սկսնակ արվեստագետի համար շատ կարեւոր է:Միջոցառումը անցավ ջերմ, մտերմիկ ու ոգեշնչող միջավայրում: Բոլոր ներկաներինՙ ե՛ւ հյուրերին, ե՛ւ նկարիչներին պարուրել էր արվեստով ապրելու ու արարելու զգացումը:Ցուցահանդեսի հյուրերի թվում էր նաեւ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրյանը , որ «Հայ ձայնի» հետ զրույցում կիսելով ցուցահանդեսից ստացած տպավորությունները, նշեց, որ ցուցահանդեսը տարբերվում է կուսակցության երիտասարդների նախաձեռնած նախորդ միջոցառումներից, եւ այս մեկը կազմակերպված էր շատ ավելի բարձր մակարդակով, հանրության շրջանում ավելի մեծ հնչեղություն էր ստացել: «Շատ տպավորված եմ ու հուզված, երիտասարդների խանդավառությունը, դրական լիցքերը մեզ էլ են փոխանցվել: Նկարիչների աշխատանքներն իսկապես շատ գեղեցիկ էին, բարձրորակ, արժեքավոր ու խորիմաստ, եւ իրենքՙ նկարիչներն էլ հաճախ մեկնաբանում էին իրենց աշխատանքներըՙ ներկայացնելով դրանց խորքում թաքնված իմաստն ու նկարների փոխանցած ասելիքը: Ցուցահանդեսին մասնակցող բոլոր երիտասարդների նպատակներն էլ իրականացան թե՛ նյութապես, եւ՛ բարոյապես»,- նշեց ընկեր Նազիրյանը:Մեզ հետ իր տպավորությունները կիսեց նաեւ Լիբանանից Հայաստան ժամանած ՌԱԿ անդամ ընկեր Պետրոս Թոփչյանը , որ բարձր գնահատեց երիտասարդների կատարած աշխատանքը, շեշտեց ցուցահանդեսի բարձր որակը: «Գովելի է նման միջոցառումների կազմակերպումը երիտասարդների կողմից: Ցանկալի է, որպեսզի դրանք շարունակական բնույթ կրեն, երիտասարդները միշտ նախաձեռնեն այսպիսի միջոցառումներ, ժամանակ տրամադրեն ու պատրաստեն նման գեղեցիկ ու բովանդակալից ցուցահանդեսներ»,- ասաց մեր զրուցակիցը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌԱԿ ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՁԳԱՐԱՆԸ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՄՈՆՈԷԹՆԻԿՆԵՐԻՍ ՏԵՍԵՔ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՆՈԷԹՆԻԿՆԵՐԻՍ ՏԵՍԵՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական