Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌԱԿ ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՁԳԱՐԱՆԸ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 22-ին ՌԱԿ ղեկավար մարմինների մի խումբ ներկայացուցիչներՙ գլխավորությամբ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Հակոբ Ավետիքյանի եւ ՌԱԿ Գերագույն խորհրդի ատենապետ ընկեր Վարդան Նազիրյանի, ժամանեցին Սիսիան: Կուսակցականներին քաղաքի կենտրոնական հրապարակում դիմավորեցին Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, քաղաքի ավագանու անդամներ, դպրոցների բարձր դասարանների մի խումբ աշակերտներ: Հյուրերը Սիսիանի տարածաշրջանի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ ընկեր Լեւոն Ավագյանի կողմից առաջնորդվեցին ՌԱԿ գրասենյակ, որի հարեւանությամբ էլ գտնվում է նորաբաց հրաձգարանը, որն այսուհետ ծառայելու է Սիսիան քաղաքի պատանիների եւ աղջիկների զինավարժական նախակրթությանը:

Այս կարեւոր նախաձեռնությանը պատրաստվելու ընթացքում ամիսներ շարունակ ընթանում էին սրահի նորոգման աշխատանքները, եւ սրահը հարմարեցվում էր հրաձգարանի համար սահմանված չափանիշներին, որպեսզի երեխաները կարողանան նշանառության վարժանքներով իրենց առաջին քայլերը կատարել դեպի զինվորական պատրաստություն:

ՌԱԿ Կենտրոնական վարչության այս նախաձեռնության գլխավոր նպատակն է, որպեսզի ՀՀ սահմանամերձ գոտիներից Սիսիանը, որն այնքան քաջեր է տվել հայոց բանակին, միշտ բարձր մարտական պատրաստություն ունենա, եւ դրանով է պայմանավորված նմանօրինակ հրաձգարանը առաջինը հենց Սիսիանում հիմնելու հանգամանքը:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ընկեր Հակոբ Ավետիքյանը, քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ընկեր Վարդան Նազիրյանը: Հակոբ Ավետիքյանն իր խոսքում մասնավորապես շեշտեց. «Այս հրաձգարանը կոչվելու է ռամկավար զինվորական մեծ գործիչ, Վանի հերոսական ինքնապաշտպանության զինվորական խորհրդի նախագահ եւ հրամանատար Արմենակ Եկարյանի անունով»:

Գեղեցկորեն հարդարված եւ բոլոր հարմարություններն ունեցող հրաձգարանին պակասում էին միայն զինատեսակները… Իսկ զինատեսակներըՙ 3 հրացան եւ 2 ատրճանակ, որոնցով այսուհետ մարզվելու են երիտասարդները, ինչպես հպարտությամբ նշեց Հակոբ Ավետիքյանը, նորաբաց հրաձգարանին են նվիրաբերվել լիբանանահայ հայտնի ռամկավար գործիչ եւ բարերար ընկեր Կարապետ Պապահեքյանի կողմից: Իսկ բարերարի նվերը Հայաստան էր բերվել Բեյրութի հայտնի ռամկավար գործիչ ընկեր Պետրոս Թոփչյանի միջոցով: Հ. Ավետիքյանը տեղեկացրեց, որ Կ. Պապահեքյանը, որ կուսակցական բարձր պաշտոններ է վարել, 80-ական թթ.ին Հայաստան է ուղարկել խնձորի 10 հազար տնկի, որոնց բերքը հետագայում կոչվել է «Դեմիրչյանական սորտ»: Նա Հայաստանին է նվիրաբերել նաեւ հոլանդական ցլերի սերմ եւ սերմակայան, որն անձամբ է հասցրել Մայր հայրենիք:

Իր խոսքում Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը նշեց, որ նմանատիպ բոլոր նախաձեռնություններին քաղաքային իշխանությունները պատրաստակամ են օգնելու եւ օժանդակելու իրենց բոլոր հնարավոր միջոցներով:

Հրաձգարանի բացման արարողությունն անցավ բավական ուրախ ու ջերմ մթնոլորտում, իսկ ուրախության ու խանդավառության ամենամեծ չափաբաժինը, անշուշտ, երիտասարդներինն էր, որոնց համար անակնկալ էր հրաձգարանի բացումը: Քաղաքում սա նորություն է, եւ պատանիները, նշանառության դասընթացներին հետեւելուց հետո առավել պատրաստված կլինեն ծառայելու հայոց բանակին ու հայրենիքին:

Նշենք, որ հրաձգարանը նախատեսված է 10-16 տարեկան պատանիների համար: Նախնական յուրաքանչյուր դպրոցից դասընթացներին մասնակցելու համար ընտրվել են 10-15 աշակերտներՙ ե՛ւ տղաներ, ե՛ւ աղջիկներ, իսկ յուրաքանչյուր դպրոցը դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենա շաբաթական մեկ օր:

Վերջում հայտարարվեց, որ ՌԱԿ Ա. Եկարյան հրաձգարանի ստեղծումը պիլոտային ծրագրի առաջին փուլն է, որը հետագայում, գոհացուցիչ արդյունքների դեպքում, կունենա շարունակությունՙ սահմանամերձ այլ շրջաններում եւս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՅՈԲԵԼԵԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՄԱՎԻՐԻ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՄԱՎԻՐԻ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական