Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԴԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Գրեթե ճիշտ երկու տարի առաջ, 2015 թ. հոկտեմբերի 2-ին, երբ մեր թերթն սկսեց հրատարակել պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» վերնագրով հոդվածաշարը, որը հետագայում Ռամկավար Ազատական կուսակցության կողմից առանձին գրքույկով լույս ընծայվեց հայերեն եւ ապա թուրքերեն լեզուներով, մեր նպատակն էր «ճակատային» մոտեցմամբ արծարծել մեր գիտական ու պետական շրջանակների համար տաբու դարձածՙ քրդական գործոնի եւ Հայոց ցեղասպանության գործում քրդերի պատասխանատվության եւ հայ-քրդական հարաբերությունների հետագա ճակատագրի հարցերը: Մանավանդ որ պրոֆ. Ն. Հովհաննիսյանը, որպես պրակտիկ մտածողությամբ օժտված արեւելագետ պատմաբան, իր աշխատության մեջ ներկայացրել էր հայկական հայեցակարգերի ի՛ր տարբերակները, համապատասխան շրջանակներին առաջարկելով քննարկել դրանքՙ տարածաշրջանում մոլեգնող հակամարտությունների լույսի ներքո:

Երկու տարին անցավ. տաբուն մնաց տաբու, հայկական ժանգոտած միտքը մնաց ժանգոտ, մինչ քրդական գործոնի շարժունակությունը հասնում էր իր գագաթնակետինՙ սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեով:

Հիմա արդեն արդյունքները հայտնի են: Հայտնի է նաեւ, որ շուտով, առկա խոչընդոտները հաղթահարելուց հետո, հայտարարվելու է Քրդստան պետության կազմությունը: Տեսանելի են նաեւ Բաղդադի, Թեհրանի եւ Անկարայի դիրքորոշումները, որոնք թշնամական են. Բաղդադըՙ արդեն տրոհված Իրաքի նոր տրոհման համար, Թեհրանըՙ Եփրատ գետից մինչեւ Միջերկրական ծով շիիթական մահիկ ստեղծելու իր ծրագրի ձախողման համար, իսկ Անկարանՙ իր տարածքում 20 միլիոնանոց քրդական կաթսայի բերանը փակ պահելու ստիպողության համար: Այո, վաղ թե ուշ այդ կաթսան պայթելու է: Օսմանյան կայսրությունը վերստեղծելու թուրքական երազը վաղուց ծվեն-ծվեն է եղել, եւ ժամանակն է արդեն, որ թուրքերն իրենց սուլթանի անունըՙ Էրդողան, որը նշանակում է «վաղ ծնված», փոխեն Գեճդողանիՙ «ուշ ծնված»:

Թուրքիայում քրդերի անկախական ձգտումները միշտ էլ արդարացված են եղել, նույնիսկ հաստատագրված 97 տարի առաջ կնքված Սեւրի պայմանագրով, որի գլխավոր երեք մասերից առաջինը եթե արաբական անկախ պետության ստեղծման սկզբունքն էր, որը իրականացավ միանգամից 18 պետությունների ստեղծմամբ, երկրորդըՙ հայկական պետության ստեղծումը Արեւմտյան Հայաստանում, որն այդպես էլ մնաց թղթի վրա, երրորդըՙ քրդական անկախ պետություն ունենալու իրավունքի ճանաչումն էրՙ Եփրատի ափերից մինչեւ Դիարբեքիրի, Վանի ու Բիթլիսի վիլայեթների հարավային մասերում:

Այստեղ պետք է շեշտել հետաքրքրական մի պարագա. Սեւրի դաշնագրի ստորագիր երկրների որոշմամբ, նկատի ունենալով քրդական տարբեր ցեղախմբերի հակոտնյա տեսակետները իրենց հասանելիք տարածքների նկատմամբ, ինչպես նաեւ բուն հայաբնակ եւ հայապատկան տարածքների նկատմամբ նրանց ունեցած հավակնությունները, քրդերին հանձնարարվեց հանրաքվե անցկացնել, ինչը, ինչպես տեսնում ենք, իրականացվեց 97 տարվա ուշացումով, այն էլՙ չնախատեսված վայրում…

Արդ, այս բոլոր խնդիրների եւ վերջինՙ հանրաքվեի իրադարձության դիմաց ի՞նչ է լինելու մեր դիրքը: Հատկապես նկատի ունեմ երեք պարագա.

ա – Քրդերը անմիջական մասնակցություն են ունեցել հայերի ցեղասպանության գործում եւ կրում են ծանր պատասխանատվություն, որի համար պաշտոնապես ներողություն իսկ չեն խնդրել, շարունակելով հանդերձ հայերի հող ու ջրին, ստացվածքներին տեր մնալ ու վայելել:

բ – Քրդական պաշտոնական կամ կիսապաշտոնական որեւէ մարմին չի պաշտպանել հայկական դիրքորոշումը Արցախի հարցում, առնվազն ինքնորոշման իրավունքի կտրվածքով, հակառակ փաստին, որ իրենց հակաթուրք պայքարի մեջ միշտ էլ ստացել են սփյուռքահայերի աջակցությունը գործնական եւ բարոյական մակարդակի վրա:

գ – Տարածաշրջանային վերիվայրումների, վերաբաժանումների ու հակամարտությունների ներկա վտանգավոր ու փորձանավոր մթնոլորտում մեր պետությունը ստիպված է ռեալպոլիտիկի քաղաքականություն դրսեւորել ե՛ւ Բաղդադի, ե՛ւ Իրբիլի նկատմամբ, առանց սրելու հարաբերությունները որեւէ մեկի հետ, մնալ հավասարակշիռ եւ լուրջ:

Սակայն լրջություն չի նշանակում լուռ եւ մունջ սպասել: Պետք է առաջին հերթին խոսել քրդերի հետ, խորքային բանակցություններ ունենալ, ի հարկինՙ սակարկել: Պետք է ձեռքի տակ ունենալ մշակված բոլոր սցենարները հետագա հնարավոր եւ անհնար թվացող զարգացումների եւ հնարավորինս պատրաստ լինել արագ արձագանքման, այս անգամ գոնե առանց սպասելու Մոսկվային: Քրդական հարցը մե՛ր հարցն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական