Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ընթերցասրահների բաժնի պետ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տաթեւիկ Ենոքյանը եւ գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սյուզաննա Առաքելյանը արդեն երկու տարի հաճախում են գիտական գրադարան, մասնակցում գիտելիքի եւ գրքի պրոպագանդման հետ կապված բազմաթիվ միջոցառումների:

Հաճախում են գրադարանում գործող «Չորեքշաբթի» գրական ակումբի հանդիպումներին եւ կամավոր ստանձնել են այդ հանդիպումները լուսանկարելու եւ գիտական գրադարանի կայքում ու գրական ակումբի ՖԲ էջում համդիպման մասին տեղեկատվություն տարածելու գործը:

2017 թ-ի ուսումնական տարվա ավարտին նրանք ցանկություն հայտնեցին ամառվա ընթացքում հումանիտար գրականության ընթերցասրահում, արձակուրդ գնացած աշխատողների փոխարեն, գրադարանավարի կամավորական աշխատանք կատարել:

Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի համաձայնությամբ նրանք 2017 թ-ի հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 29-ը կատարեցին գրադարանավարի աշխատանք:

Ամեն օր ժամը 10.00-ից մինչեւ 17.00 նրանք եղել են գրադարանում, կատարել սպասարկում, օգնել գրադարան հաճախող մագիստրատուրա ընդունվողներին, սիրով տեղեկատվություն են հայտնել տպագիր նյութերի եւ գրադարանի էլեկտրոնային ռեսուրսների, դրանցից օգտվելու կանոնների մասին եւ տրամադրել գրքեր: Օրվա ընթացքում համացանցում մուտքագրել են նոր գրքեր: Մասնակցել են «Աբովյանցիներ» կենսագրական հանրագիտարանի համար կենսագրություններ մուտքագրելու աշխատանքներինՙ մուտքագրելով ավելի քան 100 կենսագրություն: Աշխատանքում բարեխիղճ էին, պատասխանատու, առօրեայումՙ ընկերասեր եւ աշխատասեր:

Գնահատելով կամավորականների աշխատանքը գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նրանց պարգեւատրել է գիտական գրադարանի պատվոգրով:

Սեպտեմբերի 15-ին Տիգրան ՊետրոսՅանցի հրավերով գրադարան էին այցելել երկու ուսանողների հարազատները: Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց կամավորական աշխատանքի բովանդակությունը, նշեց ամառվա ընթացքում Տաթեւիկի եւ Սյուզաննայի կատարած աշխատանքը, շնորհակալություն հայտնեց նրանց հարազատներին ուսանողներին կամավորական աշխատանք կատարելու հարցում քաջալերելու համար եւ Տաթեւիկին ու Սյուզաննային հանձնեց պատվոգրեր:

Սյուզաննան եւ Տաթեւիկը շնորհակալական ջերմ խոսք ասացին ընթերցասրահի գրադարանավարներին, որոնք իրենց սովորեցրել էին գրքերի հետ աշխատելու նրբությունները եւ խոստացան ակտիվորեն մասնակցել գրադարանի հետագա աշխատանքներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՄԱԿ-Ը

Հաջորդ գրառումը

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական