Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԲԱՐԶԱՆԻԻՆ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Մերձավոր Արեւելքում իրավիճակը կարող է արմատապես փոխվել

Որքան ավելի է մոտենում Իրաքյան ինքնավար Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեի օրը, այնքան ավելի պարզ է դառնում, որ Էրբիլի գործողությունները անհնար է կանգնեցնել: Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը անտեսում է հանրաքվեից հրաժարվելու Բաղդադի խորհրդարանի պահանջները, չնայած որ դրա անդամները նախազգուշացրել են Իրաքի ամբողջականությանը սպառնացող վտանգի մասին եւ վարչապետ Հեյդար ալ-Աբադիին հանձնարարել են բոլոր միջոցները ձեռնարկել հանրաքվեն չեղարկելու համար: Սակայն Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ինքնավար տարածքի ժողովուրդը չի ընդունում քրդերի ձայնն անտեսող Բաղդադի պահանջները: Այսպես է ուրվագծվում Բաղդադ-Էրբիլ գծի առաջին եւ ամենագլխավոր ինտրիգը:

Երկրորդը կապված է Արեւմուտքի եւ Էրբիլի դիմակայության հետ: Ավելի վաղ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ ՄԱԿ-ը Էրբիլին առաջարկել էին հանրաքվեի անցկացման այլընտրանքՙ փորձելով նրան տարհամոզել քվեարկության անցկացման հարցում: Այլընտրանքի մանրամասնությունները չեն բացահայտվում: Քրդերի տեղեկատվական կայքերի հաղորդումներից դատելովՙ ընդհանուր գծերով ամեն ինչ հանգում է հետեւյալ երկու կետերին: Առաջինը Բաղդադի եւ Էրբիլի երկխոսության վերսկսումն է նոր պայմաններով: Երկրորդը հանրաքվեի հետաձգումն է:

Բարզանին այդ առաջարկությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Քրդստանի հանրաքվեին փոխարինող որեւէ այլընտրանք չի առաջարկվել: Նա նաեւ պատասխանել է «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկի այն խոսքերին, թե հանրաքվեն միջազգայնորեն օրինական չէ: Բարզանիի խոսքերով հանրաքվեի լեգիտիմությունը բխում է Քրդստանի ժողովրդից, այլ ոչ թե դրսից:

Գոյություն ունի նաեւ երրորդ ինտրիգըՙ Էրբիլ-Անկարա-Թեհրան առանցքը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան մշակել է արձագանքման ծրագիր ի դեպս Իրաքյան Քրդստանի հանրաքվեում անկախության հռչակման: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, այդ ծրագիրը չի հրապարակվել, սակայն թուրք վարչապետը խոսել է առանց այդ էլ բարդություններով լի տարածաշրջանում հնարավոր նոր բարդությունների ծագման մասին: Թուրքիայի կառավարության ղեկավարը հանրաքվեի չեղարկումից Բարզանի որոշումը անվանել է «շատ վատ», «հայտնի է մեր զգայուն վերաբերմունքը Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման նկատմամբ, երկիր, որի հետ ունենք 350 կիլոմետրանոց սահման», ասել է Յըլդըրըմը: Նա ավելացրել է, որ Թուրքիայի դիրքորոշումը կհրապարակվի Անվտանգության խորհրդի եւ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստից հետո:

Թեհրանը համանման դիրք է բռնել, թեեւ այն դեռ չի հստակեցվել: Բայց ամեն դեպքում Թուրքիային եւ Իրանին միավորում են այն երկյուղները, թե «քրդական պտտահողմը» կդիպչի նաեւ իրենց, քանի որ երկու երկրներում էլ մեծ թվով քրդեր են ապրում:

Առանձնահատուկ դիրք է բռնել Իսրայելը: Վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը պաշտպանում է սեփական պետականություն ստեղծելու քուրդ ժողովրդի օրինական ջանքերը: Առավել կոնկրետ արտահայտվել է իսրայելական բանակի շտաբի պետի նախկին տեղակալ Յաիր Գոլանը. «Ես չեմ կարող ուրվագծել կոնկրետ սահմանները, չեմ կարող ասել, թե հնարավոր է արդյոք ի մի բերել Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի քրդերին: Մեր դարաշրջանում գուցե դա տեղի չունենա, չգիտեմ: Սակայն նկատի ունենալով արեւելքում Իրանի գոյությունը եւ տարածաշրջանի ընդհանուր անկայունությունը, կարծում եմՙ դա այնքան էլ վատ գաղափար չէ»:

Բայց Էրբիլը ինչո՞ւ հենց հիմա որոշեց անցկացնել անկախության հանրաքվե: Նախ եւ առաջ, նա արդեն ունի հզոր զինված ուժեր, որոնք մարտական փորձություն են անցել «Իսլամական պետության» դեմ մղվող մարտերում: Երկրորդ, նա ամրապնդել է իր տնտեսական բազան Իրաքի հյուսիսում գտնվող նավթի հանքավայրերի շնորհիվ: Ներկայումս քրդերը ձգտում են ամրանալ Կիրկուկի շրջանում: Ճիշտ է, նավթն առաքվում է Թուրքիա, որը կարող է փակել քրդերի եկամուտների այդ կարեւոր աղբյուրը: Այնպես որ Էրբլը հույսը թերեւս դնում է Արեւմուտքի վրա, որը կարող է չեզոքացնել թուրքական գործոնը:

Երրորդ, Բար-Իլանի անվան համալսարանի կապի ֆակուլտետի դասախոսներից մեկի կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ Էրբիլը զգում է Բաղդադի, Թեհրանի եւ Անկարայի թուլությունը, որոնք չեն համարձակվի իր վրա հարձակվել, թեեւ, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի խոսերից դատելով, գիտակցում են, որ Մերձավոր Արեւելքում կարող է հայտնվել մի նոր Իսրայել:

Իսկ քրդերը գիտակցո՞ւմ են արդյոք, թե իրենց քայլերը ինչպիսի հետեւանքներ կունենան ոչ միայն Իրաքի, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար, հարց է տալիս իսրայելցի հայտնի հրապարակախոս եւ քաղաքագետ Ավիգդոր Էսկինը : Վերջինս նշում է, որ իրաքցի քրդերի օրինակը կարող է ոգեշնչել Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի քրդերին: Ժամանակին հենց քրդերի ակտիվությունը Թուրքիային ստիպեց ռազմական գործողություններ սկսել հարեւան Սիրիայի տարածքում: Ի դեպ, Սիրիայում եւս ամեն ինչ չէ, որ հանգիստ է: Այնտեղ քրդերը 2016 թ. մարտին հայտարարեցին իրենց ինքնավար շրջանի ստեղծման մասին: Իսկ այժմ պատրաստվում են անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քչերը գիտեն, որ Իրանի ներսում քուրդ ապստամբները մարտական գործողություններ են իրականացնում: Իրանցի զինվորականները ներկայումս բախումներ են ունենում տեղացի քրդերի կազմավորումների հետ եւ կարող են դեմ լինել հակամարտության գոտու ընդլայնմանը: Թուրքիան նույնպես կձեռնարկի ինչ-ինչ գործողություններ, կարծում է Ավիգդոր Էսկինը:

Այսինքն խնդիրն առաջադրվում է առավել բացահայտ ձեւով: Էսկինի կարծիքով, Իրաքյան Քրդստանի անկախության կարգավիճակ ստանալու դեպքում կարող է ծագել Սիրիայում դաշնապետություն (կոնֆեդերացիա) ստեղծելու, Թուրքիան եւ Իրանը մասնատելու հարցը: Էրբիլը ի՞նչ կանի այդ ամենի պայմաններում: Այսօր նույնիսկ Վաշինգտոնն է նախազգուշացնում քրդական ինքնավարությանը. «Վիճելի տարածքներում անկախության հանրաքվեի անցկացումը հատկապես սադրիչ եւ ապակայունացնող երեւույթ է»: Այդ դեպքում կարող է պատերազմ ծագել Բաղդադի եւ Էրբիլի միջեւ: Ինչպես գրում է քուվեյթյան Al Rai Kuwait հրատարակությունը, «երբ տարածաշրջանի վերաձեւման գործընթացը դառնա անշրջելի, Իրաքի քրդերը ստիպված կլինեն անկախության հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 25-ին»: Դրան կհաջորդի դիվանագիտական-քաղաքական տեւական ու հյուծիչ պայքար, որի ելքն առայժմ անհայտ է: Բացառված չէ Թուրքիա-Իրան-Սիրիա նոր կոալիցիայի ստեղծումը, որի անդամները հանդես կգան Իրաքյան Քրդստանի դեմ: Մի խոսքով, Մերձավոր Արեւելքի իրադրությունը հերթական անգամ փոխում է իր բնութագրերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՄԱԿ-Ը

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՄԱԿ-Ը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական