Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. Ո՞Վ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՆԻ ՄՅՈՒՍԻ ԿԱՐԻՔԸ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

ՄԱԿ-ի ընթացիկ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի համարել այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնությամբ 2009-ի հոկտեմբերին ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Անկարան մինչեւ այժմ չի վավերացրել: Անկարան վավերացման համար առաջ է քաշում անհեթեթ եւ դրանց միանգամայն անհարիր նախապայմաններ: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում էՙ կարծելով, թե կարող է Հայաստանին պահել պատանդի վիճակում եւ այդ փաստաթղթերը վավերացնել ըստ իր հարմարության: Դրական տեղաշարժերի տեւական բացակայության պայմաններում Հայաստանը կարող է չեղյալ ճանաչել այդ փաստաթղթերը», ասել է Սարգսյանը:

Խոսքը հայ-թուրքաական դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը եւ սահմանների բացմանը վերաբերող 2009 թ. արձանագրությունների մասին է: Դրանց վավերացման գործընթացը Անկարայում վիժեցվեց Բաքվի ջանքերով: Բաքուն Անկարային ստիպեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապել ԼՂ խնդրի հետ: 2011 թ. օգոստոսին Անկարայի խորհրդարանը օրակարգից հանեց 900 օրինագիծ, որոնց մեջ էին նաեւ հայ-թուրքական արձանագրությունները: Սեպտեմբերի 24-ին կառավարությունը դրանք վերադարձրեց պատգամավորներին, բայց վավերացման ժամկետները մինչեւ օրս անորոշ են:

Առավել հեռատես թուրք փորձագետները այն ժամանակ իրենց իշխանություններին նախազգուշացնում էին, որ Անկարան դառնում է Բաքվի նեղ շահերի պատանդը, մինչդեռ վավերացումը կստեղծեր նոր իրավիճակ, ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորություններ եւ կամրապնդեր Թուրքիայի դիրքերն Անդրկովկասում: Բայց Անկարան այն ժամանակ իրեն շատ վստահ էր զգում եւ կարծում էր, թե շուտով Եվրոմիություն կմտնի որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր եւ Անդրկովկասում Արեւմուտքը ներկայացնող դաստիարակի դեր կխաղա: Նախագահ Ալիեւը կարծում էր, որ Ռուսաստանի հարավում մինչեւ Կասպից ծովը հասնող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքում Թուրքիան գլխավոր դեր կխաղա:

Բացի դրանից, Թուրքիան հնարավորություն կստանար կապվել միջինասիական թյուրքալեզու ժողովուրդների հետ: Ղազախական եւ թուրքմենական էներգակիրները հնարավոր կլիներ Եվրոպա հասցնել Ռուսաստանը շրջանցելով: Նման սցենարը ԼՂ հակամարտությունը կտաներ թուրք-վրացական դաշինքի թիկունք, հնարավորություն ստեղծելով ժամանակի ընթացքում հայերին դուրս մղել Արցախից: Բաքուն համոզված էր, որ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը կթուլանա: Ադրբեջանը ժամանակի ընթացքում ընդունեց Թուրքիայի օգտին իր որդեգրած ռազմավարության սխալականությունը, որը Բաքվին թույլ չտվեց ժամանակին փոխել դիրքորոշումը, երկխոսություն սկսել հայերի հետ, ինչը ընդհանուր առմամբ կհամապատասխաներ երկրի ազգային շահերին, քանզի ծայր առան իրադարձություններ, որոնց մասին չէին մտածել Բաքվում:

Սկզբում Անկարան «արաբական գարնան» գործողությունների մեջ ներգրավվեց Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, իսկ հետո ներքաշվեց Սիրիայի ճգնաժամի մեջ: Թուրքիան սկսեց վերածվել Ուկրաինայի. բացի իր հարավային սահմաններում պատերազմի մեջ ներքաշվելուց, քաղաքացիական կռիվների ասպարեզ դարձավ հենց երկրի արեւելքումՙ կռվելով միաժամանակ թե՛ քրդերի եւ թե՛ «Իսլամական պետության» դեմ: Ստեղծված աշխարհաքաղաքական ջրապտույտի ընթացքը փաստորեն անհնար է կասեցնել:

Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեն Թուրքիայի համար լավագույն դեպքում կավարտվի դաշնապետականացմամբ: Թուրք եւ ադրբեջանցի փորձագետները, որոնք անցյալում այդ խնդիրը համարում էին դրսից բերված սադրանք, ներկայումս բացեիբաց արտահայտվում են: Սկսվել է մեծ քաղաքական խաղ, երբ պանթյուրքիզմի եւ նեոօսմանիզմի ծնած զավակ «քուրդ զավակի» առավել մերձավոր ազգականը Հայաստանն է, «Ռեգնում» գործակալության կայքում գրում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում: Ահա թե ինչու ՀՀ նախագահըՙ Անկարային զգուշացնելով, որ կարող է չեղյալ ճանաչել Ցյուրիխյան արձանագրությունները, փաստորեն հանդես է գալիս ուժի դիրքերից: Հայաստանը կարող է փակել դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ Թուրքիայի նահանջի ճանապարհները: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռեւս ունի մանեւրելու հնարավորություն, քանի որ Ցյուրիխյան արձանագրությունները չեն առնչվում անդրկովկասյան այլ խնդիրների եւ մասնավորապես Ադրբեջանի հետ, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Արեւմուտքը կարող է դա գնահատել, մանավանդ, որ Հայաստանին այլեւս չի դիտարկում բացառապես Ռուսաստանի հետ նրա գործակցության համատեքստում, այլ ավելի շուտ Քրդական հարցի լուծման ասպարեզում կարեւոր գործոնի դերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

5,5 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃՙ Ո՞Ր ՃՅՈՒՂԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎՐԱ Ի՞ՆՉ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՎ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԱՐԻՔԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԱՐԻՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական