Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԷՐԴՈՂԱՆ ԵՎ ԱԼԻԵՎ, ՀԵՌԱՑԵ՛Ք»

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

ՄԱԿ-ի դիմաց գոչում էին հայ, քուրդ, հույն ցուցարարները

Այս տարի Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում տիրող մթնոլորտը հարիր էր աշխարհում տիրող քաղաքական խառնաշփոթին: Գլխավոր ինտրիգը Թրամփն էր, ով որպես ԱՄՆ նախագահ իր առաջին ելույթում բաց տեքստով նշեց Հյուսիսային Կորեայի վերացման հավանականության մասին, եթե այն չդադարի իր միջուկային փորձարկումները: Սակայն աշխարհի առաջնորդների ամենամյա ներկայացուցչական այս հավաքում իր անվան շուրջ ստեղծված ականդալային վարկանիշով Կիմ Չեն Ինին գրեթե չէր զիջում Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով ՄԱԿ-ում հավատարմագրված մեդիայի ամենաորոնվող անձերից էր: Ամերիկյան հանրային (PBS) հեռուստաալիքի լրագրող Ջուդի Ուդրաֆի հետ զրույցում նա հայտնեց, որ իր թիկնապահների համար զինհանդերձանք գնելու միլիոնների արժողության պայմանավորվածությունը չեղարկելը նշանակում է այն, որ Մ. Նահանգները այդ հանդերձանքը տրամադրելու է քուրդ ահաբեկիչներին: Էրդողանն ապա առանց աչք թարթելու հայտնել է PBS-ի մեկնաբանին, որ Թրամփն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Վաշինգտոնում իր թիկնապահների միջադեպի եւ դրան հետեւած լարվածության համար:

Մի քանի ժամ անց Սպիտակ տունը Yahoo-ի իր թղթակցի միջոցով պաշտոնապես հերքեց այդ լուրը: Ըստ երեւույթին Էրդողանը պատրանք ուներ, որ Պուտինի հետ հաջողված «ներողության» հնարքը կաշխատեր նաեւ ամերիկյան նախագահի պարագայում: ՄԱԿ-ի նստաշրջանում ոչ պակաս անհեթեթ եւ զավեշտալի վիճակում էր հայտնվել նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը : Սուլթանական ընտանիքիՙ ամուսին-տիկին-դուստր ֆլեշմոբը ՄԱԿ-ի դահլիճում անցնող-դարձող պատվիրակ-«պապարացիների» ուշադրության կենտրոնում էր հայտնվել:

Չորեքշաբթի առավոտյան Ալիեւի ելույթի ընթացքում ՄԱԿ-ի շենքի դիմաց հավաքված հայ ցուցարարները վանկարկում էինՙ «Ալիեւ, դիկտատո՛ր», «Ալիեւ, ֆաշի՛ստ», «Արցա՛խ-Հայաստա՛ն» լոզունգները: «Հավաք հանուն ազատության» խորագրով ցույցին մասնակցում էին ամերիկաբնակ տասնյակ հայեր, քրդեր, հույներ, կազմակերպմամբՙ Հյուսիսային Ամերիկայի քրդական միասնության, «Քեվոք» հիմնադրամի, «Նոր Անգլիայի քրդեր» միասնության, ԱՄՆ Արեւելյան ափի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հունական խորհրդի: Ցուցարարների դիմացից անցնող միջազգային պատվիրակությունների խմբերի ուշադրությունը դեպի իրենց էին շեղում «Էրդողան, հեռացի՛ր», «Էրդողան-տեռորիստ», «Էրդողան-isis» մեգաֆոնային կոչերը: Անցնողներին բաժանվող թղթերում ասվում էր. «Ձեր ձայնը բարձրացրեք ընդդեմ բռնատիրության, ռասիզմի եւ անհանդուրժողականության: Էրդողան եւ Ալիեւ, դուք անցանկալի եք Մ. Նահանգներում»:

Արդյոք ե՞րբ կբացահայտվի «Ալիեւների լվացքատան» Ամերիկայում գործող մասնաճյուղը եւ մեկ առ մեկ վեր կհանվեն դրա երկար պարաններից օգտվող մարդկանց անունները: Այն, որ Ռաբբի Մարս Շնիերը այդ «կեղտոտ փողերի լվացման» շահառուներից է, կասկած արդեն չի հարուցում: Այս օրերին նրա ջանքերով կազմակերպվեցին Իլհամ Ալիեւի հանդիպումները Ամերիկայի ազդեցիկ հրեական կազմակերպությունների, Հրեական միջազգային կոնգրեսի, Եվրասիական հրեաների պաշտպանության կոալիցիայի, Հյուսիսային ամերիկայի հրեական ֆեդերացիայի եւ Նյու Յորքում գործող հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մահմեդական եւ քրիստոնեա համայնքների միջեւ փոխըմբռնման շրջանակներում Ռաբբի Շնիերը կազմակերպել էր նաեւ Ալիեւի անձնական հանդիպումը ԱՄՆ ավետարանչական եկեղեցու լիդերների հետ: Ո՞ւր եք, հայ ավետարանականներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՈՀԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական