Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՀԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՈՎ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դժվար է Հայաստանի անկախությունը հանրաքվեով վավերացրած տոնական օրը նստել համակարգչի մոտ եւ գրել այն մասին, թե որքան պրոբլեմ ունի կամ որքան պրոբլեմ է կուտակել երկիրը անկախության 26 տարիների ընթացքում: Մանավանդ բոլոր տեսակի պրոբլեմներով հանդերձ` անկախ պետության մեր կեցությունը բոլորս ենք մեր ներսում փայփայում եւ ուրիշ կենսակերպ հիմա չենք էլ պատկերացնում մեզ համար: Համենայնդեպս` ճիշտ է գրել այն, ինչ չես գտնի տոնական զեղուն ուղերձներում, որոնց պակասը երեկ չզգացվեց` ոչ Եռաբլուրում, ոչ Անկախության առթիվ պաշտոնական ու ոչ պաշտոնական ընդունելություններում: Գումարած` տոնին խորհուրդ հաղորդեցին նաեւ այն 1800 սփյուռքահայերը, որոնք «Հայաստան-Սփյուռք» համաժողովից հետո դեռ չեն մեկնել երկրից ու Հայաստանի հայերի հետ միատեղ, լավ եղանակի առկայությամբ ըմբոշխնեցին Հայաստանի անկախության քսանվեցերորդ տարեդարձը:

Հայաստան-Սփյուռք կամ` «տեսքիդ մեռնեմ, Հայրենիք»

Սպասել, որ այս անգամ «Հայաստան -Սփյուռք» համաժողովը տարբեր կլիներ նախորդներից, իհարկե, անիրատեսական է, եթե նկատի առնենք վերջին տարիների համանման հանդիպումները, Հայաստան-Սփյուռք աշխատանքում մոտեցումների անփոփոխությունը, Հայաստանի ներսում տիրող մթնոլորտի եւ մտեցումների անփոփոխությունը: Առայժմ: Այո, առայժմ Հայաստանի եւ Սփյուռքի կապերը դեկլարատիվ-զգացմունքային-հանգրվանային մակարդակի են եւ այդպես կլինի տարիներ, քանի Հայաստանն իր ներսում դեռեւս չի առանձնացրել իր խնդիրները, չի ախտորոշել հիվանդությունները եւ չի հայտարարել, թե դրանցից որոնց բուժման մեջ է տեսնում Սփյուռքի մասնակցությունը:

Սպասել, որ բազմադեմ Սփյուռքը երեք օրում կկարողանա կողմնորոշվել եւ Սփյուռքի ինքնակառավարման, եւ Հայրենիքի վերքերը բուժելու օրակարգերի վերաբերյալ` առնվազն իրատեսական չէ: Եւ ոչ էլ ինչ- որ թղթերի վրա գրված կետերը կամ կարգախոսներն են գործնականում հարցեր լուծելու երաշխիք:

Չպարտավորեցնող-չմասնավորեցվող-անհասցե խոսք է, երբ ասում են` ներդրումներ արեք, մեծահարուստ սփյուռքահայ հայրենակիցներ: Հասկանալի չէ նաեւ, թե ինչ տեսք կստանա «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովի հավանությամբ ստեղծվելիք համահայկական խորհուրդը, որի վտիտ ուսերին դնել համահայկական օրակարգ ձեւավորելու գործը, երբ առկա են պետություն եւ սփյուռքյան հզոր կառույցներ, կարծում ենք` անիրականանալի ցանկություն է պարզապես եւ միգուցե թաքցվող այլ նպատակ ունի իր ներսում:

Ուրիշ վիճակ կլիներ, եթե Հայաստանի կառավարությունն այս ընթացքում օրակարգերից այն մեկը, որը պետք է վերաբերեր Հայաստանի տնտեսական կյանքը ոտքի կանգնեցնելուն, այն աստիճան հստակեցրած լիներ, դերաբաշխում կատարած լիներ, որ մնար համաժողովում դերերը կատարելու խնդրանք ներկայացնել մեծ համայնքներից գոնե մի քանիսին, դա կլիներ բոլորովին նոր մոտեցում:

Թե չէ այնպես` հյուր եկած սփյուռքահայերի համար իհարկե լավ էր. վերստին տեսան իրար ու Հայրենիքը, Սփյուռքի կուսակցությունների ներկայացուցիչները հարաբերվեցին իրենց հայաստանյան կուսակիցների հետ, պտտվեցին երկրով ու Արցախով, «հայրենիքի կյանքին մեռնեմ»-ի արտաբերման շատ առարկայական առիթներ ունեցան, ու կոնկրետ իրացրեցին էլ դա` բավական փող ծախսելով երեք օրում Հայաստանում:

Այս իմաստով ինձ համար անհասկանալի է բյուջեից համաժողովի կազմակերպման վրա ծախսված ութսուն միլիոն դրամը լրատվամիջոցներով ապարդյուն ծախս անվանելը:

Ուրիշ բան, որ հենց սփյուռքահայերի հնչեցրած քննադատությունները` առկա կոռուպցիայի, իրավական աչառության պայմաններում Հայաստանում ներդրումներ անելու անհնարինության մասին կամ հենց համաժողովի անարդյունավետության վերաբերյալ պիտի վերջապես հասկացնեն մեր պատասխանատուներին` համաժողովների այս ծանրաշարժ եւ անարդյունք ձեւաչափը փոխելու, Սփյուռքի հետ աշխատելու իսկապես հայանպաստ տարբերակներ գտնելու` գալիք քսանհինգ տարիներին միատեղ աշխատելու ինչ-որ վիրտուալ պատկերացումների փոխարեն:

Անկեղծ ասեմ` Հայաստան-Սփյուռք համաժողովը ինձ մի պահ թվաց ելույթների ցուցահանդես-վաճառք, որտեղ ժխոր է ու դժվար է կողմնորոշելը` ո՞ր ապրանքն ընտրես, ու լրագրողներն ընտրում էին ամենաբարձր բղավողներին նախ:

Ձեւաչափն աշխատող չի, համաժողովները հավաքվելու, ուղղակի զգացմունքներն արտահայտելու տեղ էլ կմնան, ձեւաչափը պիտի փոխել: Միգուցե համաժողովը ողջ տարին պիտի բաց լինի` ամեն ամիս մի համայնքից մարդիկ հավաքվեն, առաջարկեն, ինչ- որ գործեր սկսեն, այսինքն` տարածք- տարածք պետք է աշխատել հետները: Իսկ հսկա համաժողովը պարզապես հնարավոր չէ իսկապես աշխատեցնելը: Հույս ունենալ, թե այդ խնդիրը ինչ-որ համահայկական խորհուրդ պետք է լուծի`միամտություն է, երբ առավել լայնածաալ աշխատանքի ձեւաչափը չի գտնված:

2018-ն` ըստ նախագահի եւ վարչապետի ելույթների

Բայց որ Հայաստան-Սփյուռք համաժողովը ծառայեց երկրի ղեկավարներին` հերթական անգամ մրցակցելու, իրենց հեռագնա նպատակներն ի ցույց դնելու եւ լայնածավալ Սփյուռքի ներուժն այդ նպատակի համար օգտագործելու առումով` սա հաստատ:

Ես չեմ հավատում, որ երկրի ղեկավարները կարող են չպլանավորված բաներ անել` այնպես որ մեկ օր Հայաստան-Սփյուռք համաժողովում, մյուս օրն արդեն ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթների` իրար շարունակող ենթատեքստերը վերահաստատում են այն ՀՀԿ-ականների հավաստիացումները, որ Սերժ Սարգսյանը մնում է դեռ, եւ նա է իրոք գոնե ՀՀԿ-ականների մի մասի վարչապետի թեկնածուն:

Բայց մնալու ցանկություն ունի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը , որն ուղիղ «այո» ասաց այդ վերաբերմամբ հարցին, հետո արդեն մի փոքր ծամծմելով խնդիրը, թե` երբ ՀՀԿ-ն հստակեցնի իր թեկնածուին, այդ ժամանակ էլ կխոսենք:

Հետաքրքրական է, որ նախագահ Սարգսյանն ու վարչապետ Կարապետյանը տարբեր օրեր ելույթ ունեցան Հայաստան-Սփյուռք համաժողովին եւ ցանկության դեպքում նրանց ելույթներում կարելի էր կարդալ տարբեր, իրար հակադրվող ենթատեքստերը:

Սերժ Սարգսյանը համաժողովում խոսում էր Հայաստանի բնակչությունը 4 մլն դարձնելուց, ՄԱԿ-ի ամբիոնից` եկող գարուն առանց հայ-թուրքական արձանագրությունների մտնելուց` արձանագրությունների հետագա օգտագործումը նպատակահարմարությանը թողնելով (ի՛ր), տեւական հեռանկարի պլանավորման մասին է վկայում: Ընդ որում` կան իշխանական ԶԼՄ-ներ, որոնք համարում են, որ համահայկական խորհրդի ստեղծումը ոչ թե իրոք համահայկական նպատակներ է հետապնդում, այլ իշխանության ներհամակարգային մրցակցության, վարչապետի ներդրումների ակումբին հակակշիռ: Այստեղ են ասել` խելքի աշեցեք, բա մարդիկ էլ, միամիտները, կարծում են, թե ե՛ւ ներդրումների ակումբ, ե՛ւ համահայկական խորհուրդ ստեղծելը ազգային խնդիրների լուծում է հետապնդելու, ու ոչ թե իշխանության մնալ-չմնալու:

Սարգսյանը ողջունում էր բազմակարծությունը, խոստանում, որ գալիք համաժողովը լինելու է չորս միլիոնանոց Հայաստանի քննարկման հավաքը (այսինքն` ինքը ներկա է լինելու եւ դերակատար մի երկու տարուց), մինչ այդ էլ եկող տարի մայիսին ի մի կբերեն ե՛ւ համահայկական խորհրդի ե՛ւ Ցեղասպանության հարյուրամյակի աշխատանքներին հետեւող որոշումների կայացումը:

Բայց… 2018-ի աշնան վերաբերյալ պլանների անթաքույց բացահայտումը մատնում էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հաստատակամությունը` վարչապետ մնալու, իսկ Հայաստան-Սփյուռք համաժողովին ուղղված մտերմիկ շեշտադրումներով խոսքը ավանսով ինչ-ինչ վստահությունների արդյունք էր գուցե:

Մի ուրիշ հետաքրքրական փաստ` վարչապետ Կարապետյանը երեկ իրեն սահմանազատեց ռուսաց լեզվի հայեցակարգի մշակման հանձնարարականից, որը Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման կանոնակարգ է լինելու փաստորեն, եւ որի վերաբերյալ թունդ որակումներ էր տվել անգամ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ` անվանելով այն հայկական բթամտության արգասիք:

Հանձնարարականն իրենը չէ, վստահեցրեց Կարապետյանը: Հա՞: Հետաքրքրական է:

Իսկ ում ջրերին է մի պուտ ուրիշ գույնի ջուր խառնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի անսպասելի անկեղծացումը «Հայաստան-Սփյուռք» համաժողովում, թե Արցախի անվտանգությանը չվնասող տարածքները վերադարձնելու մասին է եղել խոսքը բանակցությունների ժամանակ, որը հանգուցալուծումը սպառնալիքի տակ չի դնում:

Բայց չէ որ նախագահ Սարգսյանը Նյու Յորքում ասաց. «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միեւնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ եւ վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի»: Բացի այդ` նաեւ վարչապետն է կոշտացել ու Արցախի վերաբերյալ հայերիս արժանապատվությունը չվնասող եւ Արցախի անվտանգությանը չսպառնացող հանգուցալուծման վերաբերյալ տեսակետ հայտնում:

Ո՞ւմ արգործնախարարն է Էդվարդ Նալբանդյանը, ում քաղաքականությունն է իրացնում, թե՞ նախընտրական մրցակցությունը թույլ է տալու սահմանազատվել նաեւ Նալբանդյանից:

Համենայնդեպս` Նալբանդյանին կոշտ պատասխանած Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան ու Արցախի արգործնախարար Կարեն Միրզոյանը եւս համաձայնեցնում են իրենց կարծիքները, որ ասում են, թե անվտանգության չվնասող տարածք չկա հանձնելու կամ` Արցախի անվտանգությանը վնասող որեւէ փոփոխություն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է;

Ուրեմն ի՜նչ անհարմար ժամանակ է լեզվի սայթաքում թույլ տվել Նալբանդյանը, ինչքան էլ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասի, թե մեր դիրքորոշման ավելի կարծրացման մասին է խոսքը:

Հ.Գ. – Այսպիսով` Հայաստանն, իրոք, շանս ունի զարգանալու, գոնե ապագա վարչապետացուների մրցակցության շարժառիթի մեջ: Էլ չասած, որ մեծ ու փոքր նշանակության միջազգային պաշտոնյաները նույնպես այս օրերին ջրի ճամփա են դարձրել Հայաստանը` ԱՄՆ կոնգրեսականներից սկսած, Անդրանիկ Միհրանյանով վերջացրած, հույս կա, որ մեր բարեկամներն ավելի շատ են, քան չարակամները: Մանավանդ Ալիեւյան կլանի վերջին խայտառակության ֆոնին ՄԱԿ-ում:

Հա, Թրամփն է մեր նախագահին Հայաստանի անկախության առթիվ շնորհավորական ուղերձ ուղարկել: Բա ասում էիք` Թրամփը Հայաստանի տեղը չգիտի՞:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

20 ՀՈԳՈՎ ՆՇԵՑԻՆ «ԶԱՐԹՕՆՔ»Ի 80-ԱՄՅԱԿԸ

Հաջորդ գրառումը

«ԷՐԴՈՂԱՆ ԵՎ ԱԼԻԵՎ, ՀԵՌԱՑԵ՛Ք»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ԷՐԴՈՂԱՆ ԵՎ ԱԼԻԵՎ, ՀԵՌԱՑԵ՛Ք»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական