Հարավային Կորեան դիտարկում է 8 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Հյուսիսային Կորեային: Օգնությունը կփոխանցվի միջազգային կազմակերպությունների միջոցով: Սեուլը նշել է, որ «անկախ քաղաքական իրավիճակիցՙ մարդասիրությունը պետք է շարունակվի եւ Հյուսիսային Կորեայի անպաշտպան քաղաքացիները պետք է ստանան օգնություն»:
Հատկանշական է, որ Փհենյանը որեւէ կերպ չի արձագանքել հարավցիների այս քայլին. Կիմ Չեն Ընը հավանաբար մտածում էՙ իսկ ինչո՞ւ չընդունել, մանավանդ, որ Հյուսիսային Կորեայի պետական տոնն է մոտենում, նոր բալիստիկ հրթիռներ փորձարկելու կարիք կլինի, ինչի համար փող է պետք: