Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՐՋԱՆՑՎՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸՙ ԱՐՏԱԳԱՂԹ

15/09/2017
- 15 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Առաջիկա երկուշաբթի օրը մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, թվով 6-րդը: Կարեւոր հարցեր են դրված եռօրյա հավաքի օրակարգի վրա, ազգային-պետական հրատապ խնդիրներ, որոնց քննություն-քննարկումը կարող է հայրենաշեն հետեւությունների հանգեցնել մեզ բոլորիս: Սակայն հարցերի հարցը մնում է բաց, բաց վերքի պես, որից հոսող արյունը չի մակարդվում, չի լերդանում. արտագա՛ղթը:

Անշուշտ բոլորիս սիրտը արյունում է այդ հարցը, մորմոքում բոլորիս հոգին, նախագահից մինչեւ կաթողիկոս ու կաթողիկոսներ, ու մինչեւ, ասենք, Հոնգ-Կոնգից եկած հայ ոսկերիչը, անգամ նրանցՙ ովքեր ինքնացուցադրական ճառեր են արտասանելու համաժողովում, ուր բոլորը աշխատելու են միմյանց գերազանցել խելացի, իմաստուն մտքերով, հայրենասիրությամբ, պետականամետությամբ, ազգասիրությամբ: Սակայն բոլորը, թերեւս քիչ բացառությամբ, արտահայտվելու են շրջանցելով գլխավոր, կարեւորագույն, ամենակենսական հարցը, եւ ոչ միայն այն պատճառով, որ պաշտոնական օրակարգում այն չկա: Ոմանք շրջանցումը կատարելու են փափկանկատորենՙ չնեղացնելու համար հանրապետության նախագահին եւ նրա անմիջական շրջապատին, ուրիշներՙ մատով վերքը առավել չարյունելու մտահոգությամբ, տակավին ուրիշներՙ վերքը դարմանելու դժվարություններից խուսափելով, ու դեռ ուրիշներՙ պատասխանատվություն չստանձնելու թուլակամությամբ: Իսկ ոմանք…

Անշուշտ կան նաեւ մտահոգվողներ, այդ երեւույթի բոլոր հետեւանքները խորապես զգացողներ, որոնք չեն խուսափում արտահայտվել այդ մասին: Սակայն նրանք, քիչ բացառությամբ, ի տարբերություն սովետական շրջանի, չեն հորդորում գնացողներին, մեկնողներին չգնալ, այլ իրենց քննադատության սլաքները բացառապես ուղղում են պետական պատասխանատուներինՙ գլխավորությամբ գործող եւ գործած նախագահների. հիշեցնելով, որպես արտագաղթի պատճառներից, երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակը, ապագայի նկատմամբ անհուսության զգացումը: Եվ արդարորեն:

Սակայն գոնե մեկ անգամ խոստովանենք. արտագաղթի իրարահաջորդ ալիքների համար պատասխանատու ենք բոլորսՙ ե՛ւ պետական ղեկավարություններ, ե՛ւ քաղաքական-հասարակական կազմակերպություններ, ե՛ւ մտավորականություն, ե՛ւ կրթամշակութային հանրույթ, ե՛ւ մամուլ: Մեղավոր է նաեւ մեր հասարակ ժողովուրդը, որին մենք սովոր ենք միշտ շողոքորթելՙ «ժողովուրդը չի սխալվում» խոսքով: Բայց երբեմն սխալվո՛ւմ է: Մեր ժողովուրդը անկախության եւ սահմանադրության բերած ոչ մի բարիքից եւ ազատությունից այնքան չօգտվեց, որքան «ազատ տեղաշարժվելու իրավունքից»: Գնում են, կամ ուզում են գնալ բոլորը- հայր, մայր, որդի, դուստր, փեսա, սկեսուր, զոքանչ ու տատիկ: Վերջերս սկսել են գնալ նաեւ ունեւորները, պաշտոնաթող զինվորականը, պաշտոնազրկված չինովնիկը: Գնալու համաճարակ է: Գնում ենՙ հաճախ նույնիսկ չիմանալով որեւէ լեզու, չունենալով որեւէ հենարան, ապավինելով «խոմ էստեղից լավ կէղնի» ինքնահուսադրիչ մտքին:

Իսկապես, տարօրինակ չե՞ք գտնում, որ ոչ ոք նրանց, հրապարակավ գոնե, չի ասումՙ «ո՞ւր եք գնում, դժգո՞հ եք երկրից, նրա կարգուսարքից, դժգո՞հ եք գյուղապետից, քաղաքապետից, մարզպետից, վարչապետից, նախագահից, պայքարեք: Խաբեցի՞ն մեկ անգամ, խաբեցվի՞ք երկու կամ երեք անգամ, այսուհետ մի՛ խաբվեք, թույլ մի՛ տվեք ձեզ խաբել: Երկիրը ժողովրդինն է, տերը դո՛ւք եք, պետությունը դո՛ւք եք: Մնացեք եւ զորացրեք ձեր անփոխարինելի հայրենիքը»: Նման ձայներ չեն լսվում: Երեւի այսպիսի լռություն էր, երբ Վասիլի իշխանն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը բյուզանդացիներին էին հանձնում մեր ամենաբարգավաճ քաղաքամայր Անի բերդաքաղաքի բանալիները, իսկ ժողովուրդը գաղթում էրՙ դեպի Լեհաստան, դեպի Ռումինիա, Սեւ ծովի տարբեր ափեր…

Համաժողովի պաշտոնական օրակարգի հարցերը չորսն ենՙ երկրի զարգացման, պաշտպանական քաղաքականության, արտաքին քաղաքականության եւ հայապահպանության հիմնախնդիրներին վերաբերող: Կրկնեմՙ բոլորն էլ կարեւոր են, շա՛տ կարեւոր: Բայց դրանք բոլորն էլ ածանցվում կամ, նույնիսկ, ավելորդ են դառնում ահագնացող արտագաղթի պայմաններում: Հայերից դատարկված Հայաստանի զարգացումը ո՞ւմ է պետք, ո՞ւմ պաշտպանել դատարկված երկրում, ի՞նչ արտաքին օրակարգՙ երբ չունենք ներքին ոչ մի կարգ, ի՞նչ հայապահպանություն, երբ հայությունը պահպանված չէ:

Կազմակերպիչները ինչո՞ւ են շրջանցում հարցերի հարցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱՍՏԵՐՙ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԲԵՌՆՄԱՆ ԿԱՐԻՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՎԵՐԲԵՌՆՄԱՆ ԿԱՐԻՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական