Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՎՐՈՎԸ ԲԱՔՎԻ ԳՐՈՀՆԵՐԻ ԹԻՐԱԽ

08/09/2017
- 08 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Անդրկովկասում ո՞վ է հայտնվում աշխարհաքաղաքական ծուղակում

Օրերս թուրքական Milliyet թերթի հրապարակած հոդվածում պնդում է արվում, թե ԱՄՆ-Ռուսաստան եւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների միաժամանակյա վատացումը, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների խնդիրը անխուսափելիորեն կազդեն ուրիշ տարածաշրջանների եւ հարցերի վրա, մանավանդՙ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում:

Եթե խոսենք Մերձավոր Արեւելքի մասին, ապա Սիրիայի ուղղությամբ գործում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, մինչդեռ Անդրկովկասում այդ երեք երկրները պատմականորեն հանդես են եկել որպես մրցակիցներ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ տարածաշրջանում զգալիորեն ուժեղացավ Թուրքիայի ազդեցությունը, սակայն ոչ թե միանձնյա կերպով, այլ արեւմտյան դաշնակիցների եւ առաջին հերթին ԱՄՆ-ի աջակցությամբ: Ըստ որում Իրանը երկար ժամանակ պատժամիջոցների ազդեցության տակ էր, նախ եւ առաջՙ իր միջուկային ծրագրի պատճառով: Տարածաշրջանի խնդիրները Ռուսաստանին առնչվում էին անուղղակիորեն, այն էլՙ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:

1990-ականներին Մոսկվայում առհասարակ չկար անդրկովկասյան կամ մերձավորարեւելյան քաղաքականություն: Նույնիսկ ավելի ուշ Ռուսաստանը բավական զգուշավոր դիրք էր բռնել այս առումով: Սիրիայի ճգնաժամին նրա մասնակցությունը դրա ապացույցն է:

Այսօր փաստացի է դառնում Մեծ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների ազգայնացումը արտաքին եւ տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ: Բայց եթե Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքում Սիրիայի ուղղությամբ նկատելի է Մոսկվայի առաջատար դերը, ապա հայտնի չէՙ կպահպանի՞ նա արդյոք այդ դերը Անդրկովկասում Թուրքիայի եւ Իրանի մրցակցության պայմաններում: Մանավանդ որ այդ եռանկյան ներսում գոյացել են ուրիշ դաշինքներՙ Ռուսաստան-Հայաստան եւ Թուրքիա-Ադրբեջան: Հիմա խնդիրն այն է, թե կփոխե՞ն արդյոք իրենց տարածաշրջանային քաղաքականությունը Հայաստանն ու Ադրբեջանը:

Երեւանը Մոսկվայի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի գծով եւ ԵԱՏՄ անդամ է: Այս առումով Երեւանը պաշտոնական որեւէ հայտարարությամբ երբեւէ չի մտահոգել Մոսկվային, թեեւ վերջինս նկատում է Երեւանի ընդլայնվող համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Դեպի Արեւմուտք կատարվող տեղաշարժի մասին Երեւանում բարձրաձայնում է միայն ընդդիմությունը: Բայց այն պայմաններում, երբ Արեւմուտքը ձեռնարկում է հակառուսական պատժամիջոցներ եւ պետականաշինության առաջարկներ է անում, տպավորություն է ստեղծվում, թե Երեւանը կանգնած է ընտրության առջեւ:

Բավական բարդ իրավիճակում է հայտնվել նաեւ Ադրբեջանը: Հույսը դնելով Արեւմուտքի հետ հարաբերությունները բարդացնող Թուրքիայի վրա, նա գիտակցում է, որ այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականություն վարելու իր հնարավորությունները սահմանափակվում են: Ինչպես գրում է բաքվեցի փորձագետ Հուսեյնբալա Սալիմովը , «Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական տրամաբանություններն ու իրողությունները եւ նույնիսկ շահերը միշտ չէ, որ համընկնում են»: Ուստի Թուրքիայի նավարկուղիով Ադրբեջանի շարժվելը բարդություներ է ստեղծում Արեւմուտքի հետ վերջինիս հարաբերություններում:

Ռուս-թուրքական դաշինքը Բաքվի համար դժվարացնում է Լեռնային Ղարաբաղի հարցում շեշտը ուժային գործոնի վրա դնելը: Վերջինս կարող է իր հրատապությունը պահպանել, եթե Ադրբեջանը միանշանակ կերպով կողմնորոշվի դեպի Արեւմուտք, կարծում է ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Բայց այդ դեպքում ճաք կտան նրա հարաբեություները Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի հետ: Իսկ եթե Հայաստանը մնա Ռուսաստանի ազդեցության ոլորտում, ապա ոչ միայն կպահպանի սուբյեկտի կարգավիճակը տարածաշրջանի քաղաքական մեծ խաղում, այլեւ կկարողանա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկար ունենալ Իրանի հետ փոխգործողության պայմաններում:

Ճիշտ է, գոյություն ունի նաեւ այլընտրական սցենար: ԱՄՆ-ը, հասկանալով Մերձավոր Արեւելքում Թուրքիայի կարեւոր դիրքը, կարող է այդ երկրում պետական հեղաշրջման եւս մեկ փորձ հրահրել, իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում ուժեղացնել այսպես կոչված «արեւմտյան կուսակցության» գործունեությունը Իրանի դեմ պատերազմի սանձազերծման սպառնալիքի ֆոնի վրա: Սակայն Վաշինգտոնի նմանօրինակ քաղաքականության դեպքում անգամ Մերձավոր Արեւելքում խոչընդոտ կդառնա քրդական խնդիրը, իսկ Անդրկովկասումՙ ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Տարասովի կարծիքով, հենց սրանով է բացատրվում Բաքվի տեղեկատվական հարձակումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վրա: Բանն այն, որ ավելի վաղ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում Լավրովը Արեւմուտքին մեղադրել էր ԼՂ հակամարտության լուծման ուղիով շարժվելուց հրաժարվելու մեջ: ՌԴ ԱԳՆ-ն նաեւ հրաժարվել էր ընդունել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումների տարբերությունները ԼՂ հակամարտության լուծման հեռանկարների հարցում:

«Ռեգնում» գործակալությունը նշում է, որ հիմա արդեն Լավրովին ամբաստանում են այն բանում, թե նա ՌԴ ԱԳՆ-ում գրեթե «հայկական լոբբի» է ստեղծել Հայաստանի քաղաքական վերնախավի արեւմտամետ ճամբար անցնելու պայմաններում:

Լեռնային Ղարաբաղի եւ այլ խաղաքարտեր խաղարկելու Մոսկվայի եւ Վաշինգտոնի նմանօրինակ ազդանշանները հասցեագրված են առաջին հերթին Անկարային եւ Թեհրանին: Դրա հետ մեկտեղ դեսուդեն է ընկնում նաեւ Բաքուն, որը մոտ ժամանակներս ստիպված կլինի կարեւոր որոշումներ ընդունել արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխման վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐԳԵԼՎԱԾ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՖԻԼՄԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՔԼ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐԳԵԼՎԱԾ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՖԻԼՄԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՔԼ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական