Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

08/09/2017
- 08 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Էրդողանը հետաձգեց Բաքու կատարելիք այցը

Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, որ նախագահ Էրդողանը հետաձգել է սեպտեմբերի 10-11-ը Ադրբեջան կատարելիք այցը, որտեղ մասնակցելու էր Ադրբեջան-Թուրքիա Ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերոդ նիստին: Նա պետք է նաեւ բանակցեր նախագահ Ալիեւի հետ: Համագործակցության խորհրդի նիստի հետաձգումն անցյալում միշտ կապված է եղել անհաղթահարելի դժվարությունների ծագման հետ: Այսպես, հինգերորդ նիստը չէր կայացել Անկարայում կատարված ահաբեկչության պատճառով: Իսկ ի՞նչ է պատահել այս անգամ:

Դեսպան Օզորալը այցի հետաձգումը պատճառաբանեց Էրդողանի խիստ զբաղվածությամբ: Ընդսմին նա չպատմեց մանրամասնությունների մասին, ինչն անմիջապես զանազան մեկնաբանությունների առիթ դարձավ փորձագետների շրջանում: Վարկածներից մեկի համաձայն, դա չունի քաղաքական աստառ եւ կապված է Էրդողանի առողջական վիճակի հետ: Բայց այս տեսակետը քննադատության չի դիմանում: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Էրդողանը միանգմայն առողջ է եւ ակտիվորեն մասնակցում է իր երկրի քաղաքական կյանքին: Թուրք փորձագետ Հասան Օքթայի խոսքերով, այցի հետաձգման պատճառը պետք է փնտրել մեկ այլ կարեւոր բանում, որի մասին նախընտրում են լռել:

Ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի դիտարկման համաձայն, խոսքը Ռազմավարական համագործակցության խորհրդի ավելի վաղ մշակված օրակարգի փոփոխման մասին է: Ի դեպ փոփոխված քաղաքական հանգամանքների մասին ակնարկել է ինքըՙ դեսպան Օզորալը: Նրա խոսքերով, «ներկայումս քննարկվում է ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, որն ունի քաղաքական իմաստ»: Ավելին, Անկարան մտադիր է մինչեւ տարեվերջ մաքսային համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ: Այդ մասին արդեն հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին : Օքթայը իր հերթին նշում է, որ Թուրքիայի համար կարեւոր է տեղ զբաղեցնել միջազգային համակարգում եւ օգտվել դրա ընձեռած բոլոր հնարավորություններից, երկիրը ներկայումս գտնվում է միջհամակարգային վիճակում:

Անշուշտ չի կարելի բացառել թուրքական դիվանագիտության հնարավոր բլեֆը, որով խաղարկվում է մերթ եվրոպական, մերթ էլ ռուսական խաղաքարտը: Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , ով ամենայն հավանականությամբ հաղթելու է սեպտեմբերի 24-ի ընտրություններում, հայտարարել է, որ ԵՄ առաջիկա գագաթաժողովում պետք է քննարկվի Եվրոմիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության բանակցությունների դադարեցման հարցը: Իսկ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ընդգծել է, որ քանի դեռ Էրդողանն է ղեկավարում Թուրքիան, այդ երկիրը չի ունենա ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն: Քանի որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Անկարան կորցրեց իր գլխավոր դաշնակցին, Եվրոպայի դարպասը երկար ժամանակ փակ կլինի նրա առջեւ: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս կրճատվի նաեւ Թուրքիայի առեւտրատնտեսական համագործակցությունը Բրյուսելի հետ:

Նման պայմաններում Թուրքիայի տեղաշարժը դեպի ԵԱՏՄ թվում է միանգամայն բնական եւ տրամաբանական: Սակայն այդ ճանապարհին կանգնած է ԵԱՏՄ լիիրավ անդամ Հայաստանը, որը կարող է Թուրքիայի անդամակցությանը համաձայնել որոշակի պայմաններով, օրինակՙ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը եւ սահմանների բացումը: Բայց կարող է նաեւ դեմ լինել: Հենց սա է գլխավոր ինտրիգը: Այսպիսով, Անդրկովկասում կարող է առաջանալ միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրադրություն: Եթե անցյալում Անկարան Բաքվի թելադրանքով Երեւանին հարաբերությունների կարգավորման պայմաններ էր առաջադրում դրանք շաղկապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, ապա այժմ Թուրքիային պայմաններ առաջադրել կարող է ինքըՙ Հայաստանը: Պատահական չէ թուրքական Daily Sabah թերթի այն պնդումը, թե Էրդողանը Բաքու կարող է այցելել միայն Աստանա մեկնելուց հետո, որտեղ կքննարկվեն ԵԱՏՄ-ի հետ Թուրքիայի համագործակցության հարցերը:

Լայն իմաստով ԵԱՏՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիան երբեք հանդես չի գա գլխավոր դերում, նկատի ունենալով Ռուսաստանն ու Ղազախստանն ու նրանց գործընկերությունը Հայաստանի հետ: Անկարայի Միջազգային ռազմավարական հետազոտությունների եվրասիական քաղաքականության փորձագետ Քերիմ Հասը գրում է, որ գոյություն ունեցող ռուս-թուրքական դաշինքը դեռ վերջերս ամրապնդում էր նաեւ Ադրբեջանի դիրքերը: Տարօրինակն այն է, որ Բաքուն կարող է տեղը զիջել Երեւանին որպես ռուս-թուրքական հարաբերություններում կողմերին կապող օղակներից մեկը: Նույնիսկ «Շահդենիզ-2» գազի հանքավայրի նախագծային կարողության հասնելու դեպքում Բաքուն կարող է չբավարարել Թուրքիային անհրաժեշտ գազի ծավալները: Վերջինս ստիպված է պակասը լրացնել ռուսական վառելիքով: Իսկ «Թուրքական հոսք» գազամուղի գործարկումից հետո Բաքվից Անկարայի կախվածությունը կնվազի, որի հետեւանքը կարող է դառնալ Բաքվի հանդեպ Անկարայի տոնայնության փոփոխությունը:

Բաքվում արդեն գրում են, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական տրամաբանություններն ու իրողությունները եւ նույնիսկ շահերը միշտ չէ, որ համընկնում են»: Հիմա մնում է սպասել եւ տեսնել, թե ինչպես է Թուրքիան հարաբերություններ ձեւավորում Հայաստանի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻՐՏՈՒԱԼԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՈՍՏԱՅՆԸ

Հաջորդ գրառումը

ԼԱՎՐՈՎԸ ԲԱՔՎԻ ԳՐՈՀՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼԱՎՐՈՎԸ ԲԱՔՎԻ ԳՐՈՀՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական