Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԳՆԵՆՔ ԲԱՆԱԿԻՆ, ԴԵԶԴԵՄՈՆԱ

01/09/2017
- 01 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ժամանակին մի թատրոն կար: Միայն մեկը, առաջինը: Բոլորն այնտեղ էին գնում ու դեռ չէր ծնվել այնպիսի հանդիսատես, որը բեմադրության ընթացքում ոչ թե մտածերՙ տեսածը հասկանալու ուղղությամբ, այլՙ մեկ այլ թատրոն ստեղծելու մասին: Այ հենց այդ առաջին թատրոնում բեմադրություն էր: Բեմում են թագավորը, նրա զորքը, նազիր-վեզիրը, թագուհին, արքայազնը, մյուս արքայազնըՙ «ես երբեք արքա չեմ կարող դառնալ» դեմքի արտահայտությամբ, արքայադուստրը… Մի խոսքով: Հանկարծ, ըստ բեմադրության, բեմում հայտնվում է հարեւան երկրի սուրհանդակը: Նա նամակ է բերում ու այն հանձնելով արքային ասում. «Իմ արքայիցՙ պատվելի արքային, կարդա, ով արքա»: Արքան, կրկին ըստ բեմադրության, բացում է նամակը ու հայտնաբերում, որ այնտեղ ոչինչ գրված չի լինում, մաքուր թուղթ է, սա արդենՙ ըստ բեմադրության չի լինում: Բանն այն է, որ թատրոնի անձնակազմը որոշած է լինում կատակել արքայի դերում հանդես եկող դերասանի հետ ու նրան հանձնել մաքուր թուղթ, սա այն պարագայում, երբ դերասանը երբեք անգիր չէր անում այդ նամակի բովանդակությունը, քանի որ միշտ այն բացում էր եւ կարդում: Հիմա, փաստորեն, նամակում գրված ոչինչ լինում: Բայց, քանի որ արքայի դերասանը մեծ վարպետ է լինում, նա նամակը նորից հանձնում է սուրհանդակին ու, հասկանալի է, ոչ ըստ բեմադրության, ասումՙ «Իմ երկրում ընդունված չէ, որ արքան նամակներ կարդա, այն էլ հարեւան թագավորի. ինքդ կարդա»: Սուրհանդակը վերցնում է նամակը ու որովհետեւ ինքը եւս մեծ դերասան է լինում, պարզապես անբախտ, քանի որ արքա չէր խաղում, այլՙ սուրհանդակ, ասում է. «Ով արքա, իսկ մեր երկրում ընդունված չէ, որ սուրհանդակները կարդալ իմանան, որպեսզի նրանք չկարողանան կարդալ արքաներին ուղղված նամակները: Ես անգրագետ եմ»…

Այստեղ այս պատմությունն ավարտվում է ու հայտնի չէ, թե անբառ նամակն ի վերջո ո՞վ է կարդում, կամ ի՞նչ է անում հանդիսատեսը, կամ որքա՞ն են խմում արքան ու մյուս դերասանններըՙ բեմադրությունից հետո, երբ քննարկելիս են լինում այս պատմական դարձած կատակը, բայց դա երեւի կարեւոր էլ չէ:

Հիշեցի այս պատմությունը, քանի որ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի նոր տնօրեն Վարդան Մկրտչյանին: Վերջինս էլ հայտարարել է, որ բավականին շատ ու մեծ ու լուրջ ծրագրեր ունի, որոնցից կլինեն, օրինակ թատրոնի ֆեյսբուքյան էջի թարմացումը, նոր կայքի թողարկումը եւ այլն: Բայց ամենակարեւորը, պարոն Մկրտչյանը հայտարարել է, որ այս թատերաշրջանից սկսած, թատրոնի եւ ՊՆ-ի համագործակցության արդյունքում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի յուրաքանչյուր տոմսի 10 տոկոսն իրենք կուղղեն հայոց բանակին:

Գաղափարն ինքնին հրաշալի է, ավելի ճիշտՙ լավն է, ավելի ճիշտՙ վատը չէ… Մի խոսքով, այսուհետ նրանք, ովքեր թատրոն չեն գնաՙ բանակին լավություն չեն անի, քանի որ նրանք, ովքեր թատրոն կգնան, բանակին լավություն արած կլինեն: Թատրոն, այսինքնՙ Սունդուկյան, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մյուսներն էլ իրենց տոմսերի 10 տոկոսը չեն ուղղի հայոց բանակին: Պարոն Մկրտչյանը, ցավոք, չի խոսել Սունդուկյանի նոր թատերաշրջանում սպասվող ներկայացումների մասին, գոնե պիեսների վերնագրերը տար, ինչը շատ կարեւոր է, կներեք, բայց ավելին, քան այն, թե ուր է գնալու թատրոնի տոմսի 10 տոկոսը: Բանն այն է, որ եթե սունդուկյանցիներին պետք է, որ թատրոն գան նրանք, ովքեր այն սիրում են ու դրանից բան են հասկանում, եւ առհասարակ հասկանալ սիրում են ու ձգտում են, այդ պատճառով էլ թատրոն են գալիս, այլ ոչ թե նրանց պետք է, որ թատրոն ուղղակի շատ մարդ գա, ապա ավելի կարեւոր է այն, թե ինչ ներկայացումներ են խաղալու թատրոնում: Իսկ եթե սունդուկյանցիներին պետք է, որ թատրոնը մարդաշատ լինի, որ ամեն մեկը գա այնտեղ, քանի որ ամեն մեկս էլ մտածում ենք բանակին օգնելու մասին, ու եթե սունդուկյանցիները չգիտեն, որ ամեն մեկը թատրոն չի գնում, հակառակ պարագայում աշխարհի բոլոր թատրոնները փակված կլինեին, ու նրանց դիմաց կանաչի կվաճառեին, ապա այս նախաձեռնությունը լավն է, բանակին օգնելու պես:

Օգնենք բանակին լոզունգը շատ չե՞նք օգտագործում, չե՞նք չարաշահում, ազգամիջյան պառակտիչ պատերազմում դրոշակ չե՞նք դարձնում: Հասկանալի է, անշուշտ, որ մեր բանակն օգնության կարիք ունի, ոչ այնքան, ռուսների, որքանՙ հենց մե՛ր, բայց մարդիկ, այսքան կարելի է՞ բարձրաձայնելՙ օգնենք բանակին: Ինչո՞ւ վատ դրության մեջ դնել նրանց, ովքեր չունեն այդ ամսական լրացուցիչ 2000 դրամը ու չեն կարող գալ Երեւան ու տեսնել, թե ինչպե՞ս է Օթելլոն արդեն քանի՞ դար խեղդում անմահ Դեզդեմոնային, կամ ինչպե՞ս է Համլետը բարձրացնում դարի անլուծելի հարցը: Նրանք ուզում են բանակին օգնել, բայց քանի որ թատրոն չեն կարող գալ, մենք նրանց ասում ենքՙ դուք չեք օգնում բանակին: Սա ճի՞շտ է: Կամ ինչո՞ւ է միայն Սունդուկյանն իր տոմսի 10 տոկոսն ուղղում հայոց բանակին, բա մյուս թատրոնները, Օպերան, պատկերասրահը, պատմության թանգարանը, տուն-թանգարանները չե՞ն ուզում բանակին օգնել: Սունդուկյանն ամենալա՞վն է, ամենահայրենասե՞րն է, ախ պարզապես առաջի՞նն է, շուտով մյուսները եւս միանալո՞ւ են այս նախաձեռնությանը ու մենք ունենալու ենք մի կողմից բանակին օգնող, մյուս կողմից թատրոն սիրող ու հաճախող կիրթ ու հայրենասեր, տոկուն ու իմաստուն, գեղեցիկ, ավելի շատՙ մտքով հասարակությո՞ւն: Ու Սունդուկյանի այս նախաձեռնությունը դրա՞ն է ուղղված… Հնարավոր էՙ այո, բայց ամեն դեպքում մենք հիշում ենք, թե ինչ եղավ առաջին թատրոնի բեմում, երբ հարեւան երկրի սուրհանդակը արքային նամակ բերեց: Հիշում ենք ու հասկանում, որ թատրոնում թղթերը չեն կարեւորը, անգամ եթե դրանք թղթադրամներ են, կամ շատ հայրենասեր որոշումներ, այլ խաղը, դերասանը, վարպետությունը: Սրանք են թատրոն հրավիրում, իսկ բանա՞կը… իսկ բանակը միշտ ստիպում է, տեղեր կան, թատրոնից շատ ու շատ հեռու, եւ արդարացիորեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՂՐԻ ԵՎ ԸՆԿՈՒՅԶԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԿԱՐԱԿԱՆՋԻ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿԱՐԱԿԱՆՋԻ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական