Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

01/09/2017
- 01 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՆԱԻՐ ՅԱՆ
«Դպրոցականների պայուսակներըՙ չինական, շալվարներն ու վերնաշապիկներըՙ թուրքական, դպրոցըՙ հայկական»Երեւանյան տոնավաճառի աղմկոտ երթեւեկն ու շոգն իրենց հորձանուտի մեջ են առնում առեւտրի եկածներին: Խելահեղ երթեւեկի մեջ մխրճվելովՙ շատերը միառժամանակ մոլորված այս ու այն կողմ են շպրտվում, հայացքով չափչփում տոնավաճառի խայտաբղետ ապրանքները, աշխատում արագ սթափվել ու կողմորոշվելՙ ի՞նչ պետք է գնել ու որտեղի՞ց: Շարվեշարան տաղավարների վրա ինչ ասես որ չկա. հագուստ-կոշիկի, կենցաղային իրերի առատությունից ուղեղդ ուղղակի շաղվում է, մանավանդ, երբ կին լինելով հանդերձՙ առեւտրի հետ այդքան էլ սեր չունես: Բայց սեպտեմբերը մոտենում է. երեխաներին դպրոց ճանապահելը հանաք-մասխարա չէ: Ու բազմերանգ տաղավարների մեջ հայացքով փնտրում ես ս–սպիտակ գույները, որ անիմաստ չչափչփես տոնավաճառի անվերջանալի շարքերը:Խանութներում էլ կա դպրոցական ապրանք. հատկապես ֆիրմային շոր-կոշիկը որակյալ է, բայց դե գներն էլ են «որակյալ»: Մեր երկրում ամեն ինչն աշխարհում ընդունված կանոններին հակառակ է գործում: Օրինակՙ սեպտեմբերմեկի նախօրեին աշխարհի մի շարք երկրներում զեղչային ճկուն համակարգ է գործում, մեզ մոտՙ ընդհակառակը, դպրոցական ապրանքը կրկնակի թանկանում է: Մտնում ես ֆիրմային խանութ, որի վրա գրված է «Back to school . մինչեւ 70 % զեղչ»: Նայում ես պիտակներին. աստղաբաշխական թիվը ցուցադրաբար ջնջված է, դրանից հինգ-վեց հազար դրամ պակաս գին է գրված, տակն էլՙ սմայլիկ. իբր թե զեղչել ենք: Թանկագիններս, այդ նույն վերնաշապիկը տասն օր առաջ ավելի էժան էր, քան հիմա, երբ դրա գինը իբր զեղչել եք:Մեր խանութների զեղչային տարօրինակ համակարգի խնդիրն առանձին թեմա է. ինչեւէ, երկու-երեք դպրոցական երեխա ունենալու դեպքում ստիպված ես ֆիրմային խանութների մասին մոռանալ ու հույսդ դնել տոնավաճառների վրա: Մի վերջին անգամ շոշափում ես դրամապանակիդ համեստ պարունակությունը, գլուխդՙ բարձր, հայացքդՙ դեպի պայծառ ապագա, առաջՙ դեպի տոնավաճառի հորձանուտ, որտեղ հնարավոր է ապրանքի գները սակարկել ու 1000-2000 դրամով իջեցնել: Իսկ մի քանի վերնաշապիկի, տաբատի, կիսաշրջազգեստի, երկու-երեք զույգ կոշիկի ու պայուսակների պարագայում այդ 1000-2000-ը գումարվում, դառնում է 10.000-20.000 դրամՙ միջին եկամտի տեր ընտանիքի համար գոհացուցիչ խնայողություն: Ուրեմն եւ ստիպված ես թեթեւ նայել տոնավաճառի շարքերում քեզ հրմշտող չաղ տիկնանց, տաղավարներից «էստի համեցեք» անողներին, խաշած եգիպտացորեն, մեջք քորիչ, քիսա, ճանճի դեղ առաջարկող պապիկ-տատիկներին, դերմանտինե կոշիկը կաշվի տեղ սաղացնող, մեկանգամյա օգտագործման դպրոցական պայուսակը «ֆիրմեննի սումկա» որակող առեւտրականին: Ի՞նչ արած. այս կյանքում ամեն մեկը փորձում է իր ձեւով ապրել ու գումար աշխատել:Տոնավաճառը մեր հասարակության խճանկարն է: Տնովաճառներից առեւտուր է անում մեր հասարակության զգալի մասը, թեեւ հաճախ խնամքով թաքցնում է այդ փաստը: Ու որքան էլ բողոքեն, թե սնկի պես աճող խանութները տոնավաճառների «գործին խփում են», միեւնույն է, բոլոր տոներից ու սեպտեմբերից առաջ հասարակության զգալի մասը տոնավաճառներ է շտապում:Սեպտեմբերմեկյան հոգսերի մասին են դպրոցահասակ երեխաներ ունեցող մեր հայրենակիցների մտահոգությունները:Վարդուհի Իսպիրյան (44 տարեկան) – Երկու երեխա ունեմ, չոր հաշվարկովՙ երկուսին դպրոց ճանապարհելու համար հարյուր հազար դրամ է պետք: Հագուստ-կոշիկով չպրծանք. դասագրքերի, տետր-գրիչների փող էլ է պետք: Երկու պայուսակ եմ առել, բայց գիտեմ, որ մինչեւ հունվար էլ չեն ձգելու: Ապրանքն անորակ է, շուտ է փչանում, ոչ փողի մեջ ուժ կա, ոչ ապրանքի: Սիրուն-սիրուն, պսպղան բաներ են կպցնում, երեխեքին էլ խաբում, մեզ էլ. առնում ենք ու ձեռքները կրակն ընկնում: Բայց դե սեպտեմբեր է գալիս, երեխաներն ուրախանում են, ուզում են նոր շոր-կոշիկ հանգնեն, նոր պայուսակ բռնեն, ո՞նց չառնես, կաշվից էլ դուրս գանք, պիտի առնենք, հո մեր երեխեքին հներով չե՞նք ուղարկի դպրոց:Հայկարամ Մաղաքյան (78) – Ծոռս առաջին դասարան է գնում, պապիկ եմ, բա առաջին պայուսակը ես չառնե՞մ: Թոշակիցս 10.000 դրամ մի կողմ եմ դրել, ըհը, ձեռքս բռնել, ինքն է ինձ խանութ տանում: Ամբողջ ճանապարհին ալիֆրանգի անուն է տվելՙ «սպայդերմեն» է, ինչ է, դրա նկարով պայուսակ է ուզել: Իրեն հետս տանում եմ, որ ցույց տա: Հիմիկվա երեխեքին չգիտե՞ս, իրենց կամքն են թելադրում: Նշանված տղա էի. մայրս ինչ առներ, դա էլ հագնում էի: Կարո՞ղ էի ասելՙ չէ, սա դուրս չի գալիս, էն մյուսն եմ ուզում. քանի՞ գլուխ ունեի ուսերիս: Նույնն էլ նշանածս: Սկեսուրն ինչ առներՙ սուսուփուս կհագներ, չէիր էլ իմանաՙ դուրն եկա՞վ, թե չէ: Բայց դե էդ էլ մի բան չէրՙ մեր մեջ ասած: Հիմա լավ է, որ մի մատ երեխան էլ իր կարծիքն ու ճաշակն է թելադրում:Ազնիվ Մակարյան (61) – Հարսիս հետ եկել ենք երեխաների համար դպրոցական հոգուստ-պայուսակ առնենք: Անցյալ տարվա համեմատՙ ամեն ինչն էլ ահագին թանկացել է: Երեւի մեր գումարի մեջ չտեղավորվենք: Երեք դպրոցահասարակ երեխա ունենք: Մրգաշատ գյուղից եկել-հասել ենք էստեղ, որ մի քիչ էժան առնենք, թե չէ մեր հարեւանն էլ է էսպիսի բաներ վաճառում, բայց կրկնակի թանկ: Տղա երեխաներ են, շուտ-շուտ մեծանում են, ոչինչ, եթե մի քիչ էլ որակին ուշադրություն չդարձնենք, աշխարհը չի փլվի: Երկու ամսից կոշիկն էլ է փոքրանում, շալվարն էլ: Մտածում ենք երեքին միասին հիսուն հազար դրամը հերիք է: Տեսնենքՙ կտեղավորվե՞նք:Գայանե Սիմոնյան (56) – Հիմա խանութներն էլ որ ման գաս, հնարավոր է հարմար գնով ապրանք առնես: Բայց սովորել եմ տոնավաճառին: Ամեն ինչ կա, մի քանի ժամում առեւտուրդ կանես-կգնաս: Ուղղակի պետք է լա փնտրես, որ որակն էլ գոնե մի քիչ տեղը լինի: Շատը թուրքական ապրանք է: Հա, ես էլ եմ դեմ թուրքականին, բայց տեղական կա՞: Եթե լինի, բայց նաեւ թանկ չլինի, սիրով կգնեմ: Հայկական արտադրության պայուսակներ եմ տեսել, բայց դրանց մեկի գնով ես երկու հատ թուրքական կառնեմ: Ես ինքս ժամանակին տեքստիլում եմ աշխատել, մեծ արտադրանք էինք տալիս, բայց հիմա ո՞ւր է. ամեն ինչ փլվեց-կորավ, մնացինք թուրքականի ու չինականի հույսին: Թոռներս դպրոց են գնալու. կոշիկնեըՙ չինական, շալվարներն ու վերանաշպիկներըՙ թուրքական, գնացած դպրոցըՙ հայկական: Հսկայական տովաճառ է, տեսեքՙ մի հայկական ապրանք կգտնե՞ք:Էլեն Մարգարյան (15 տարեկան) – Ես էլ եմ մայրիկիս հետ եկել տոնավաճառ, որ իմ ուզած իրերը գնենք: Գիտե՞ք տոնավաճառից գնված ապրանքի ինչն է վատ, որ գնում ես դպրոց ու տեսնում ես, որ դասարանի կեսը նույն շոր-կոշիկն է հագել: Իսկ ես չեմ սիրում, որ իմ հագուստից ուրիշի վրա էլ եմ տեսնում, մի տեսակ հիասթափվում եմ: Հիմա մայրիկիս նախապատրաստել եմ, որ պիտի երկար ման գանք, մինչեւ իմ ուզածը գտնենք: Նախատեսել ենք մոտ քառասուն հազար դրամՙ չհաշված դասագրքերն ու տետրերը, որ դեռ չենք գնել:Երկու տոնավաճառներում նախասեպտեմբերյան հարցումները ցույց տվեցին, որ միջին եկամուտ ունեցող ընտանիքները դպրոցահասակ մեկ երեխայի ծախսերը հոգալու համար նախատեսել են քառասուն-հիսուն հազար դրամ, միջինից ցածր եկամուտ ունեցողներըՙ մինչեւ երեսուն հազար: Մեր հայրենակիցների նախասեպտեմբերյան ընդհանուր տրամադրությունը կարելի դրական գնահատել: Ինչքան էլ սուղ լինեն պայմանները, հայ մայրիկ-հայրիկները երեխաների համար ոչինչ չեն խնայում. մեր ազգային առանձնահատկություններից մեկն էլ երեխայապաշտությունն է: Հագուստ-պայուսակի հոգսերից ավելի շատ մեր քաղաքացիներին հուզում են դպրոցական կրթության, ուսուցիչների ցածր որակն ու մակարդակը: Նրանք բողոքում, որ դպրոցներում գործում են երկրորդ եւ երրորդ հերթեր, որոնց պատճառով երեխաների ուսուցումն ավելի անարդյունավետ է դառնում:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԱՂԿԱՄԱՆՆԵՐ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ԵՎ ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՔԼՈՒՆԻՆ Ի ՆՊԱՍՏ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՔԼՈՒՆԻՆ Ի ՆՊԱՍՏ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական