Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԺՀ-Ի ԵՎ ՌԴ-Ի ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՋԱԽՋԱԽԵԼ ԱՄՆ-Ը

25/08/2017
- 25 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Տիեզերքում ԱՄՆ-ի տիրապետությունը վտանգված է

Չինաստանը գտնվում է օպերատիվ հակաարբանյակային զենքի ստեղծման շեմին: Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են ամերիկյան արբանյակներին հակազդող ուղղորդված էներգիայով զենքի մշակումը: Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները: The National Interest-ի համար գրած հոդվածում Դեյվ Մաջմուդարը պնդում է, որ տիեզերական տարածությունում ԱՄՆ-ի տիրապետությունը սպառնալիքի տակ է:

«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են չեզոքացնել ԱՄՆ-ի տիրապետությունը, որը ձեռք է բերվել ռազմական, քաղաքացիական եւ արբանյակաին համակարգերի կիրառման շնորհիվ: Նրանք ավելի ու ավելի հաճախ են դիտարկում ապագա պատերազմի շրջանակներում արբանյակային համակարգերի վրա հարձակվելու հնարավորությունը», մայիսի 11-ին հայտարարեց ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոուտսը :

Նա հայտարարեց, որ հնարավոր են հարձակումներ կապի ռազմական արբանյակների եւ տեղաշարժման արբանյակային համակարգերի վրա, ներառյալ տեղորոշման GPS գլոբալ համակարգերը: Ամերիկյան արբանյակների դեմ ուղղված կիբեռհարձակումներից բացի կարող է կիրառվել ուղղորդված էներգիայով զենք, որպեսզի «կուրացվեն» կամ վնասվեն օպտիկական տիեզերական տվիչները:

«Չին հետազոտողները մշակում են լայնորեն կիրառվող համակարգերի շրջափակմանն ուղղված աղմուկների ստեղծման նոր մեթոդներ: Ռուսաստանը մտադիր է արդիականացնել սեփական ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը եւ մինչեւ 2020 թվականը ստեղծել ռադիոէլեկտրոնային պայքարի նոր զենք»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դեն Կոուտսը:

Եթե ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները թույլ չտան հասնել շոշափելի արդյունքների, ապա Ռուսաստանն ու Չինաստանը կարող են գործի դնել նորագույն տիեզերական հրթիռներ, որոնց մշակումը կարող է ավարտվել առաջիկա մի քանի տարվա ընթացքում:

Ավելին, երկու երկրները մշակում են արբանյակներ, որոնք կարող են միջամտել ուրիշ արբանյակների աշխատանքին, կամ էլ, հարկ եղած դեպքում, բախվել եւ ոչնչացնել հակառակորդի ուղեծրային արբանյակները:

Կոուտսի խոսքերով, ռոբոտացված տիեզերական տեխնոլոգիաների հետազոտությունը, այն տեխնոլոգիաների, որոնք նախատեսված են արբանյակների սպասարկման եւ տիեզերական աղբի հավաքման համար, կարող են օգտագործվել արբանյակների վնասման նպատակով: Նման առաքելությունները կարող են լուրջ բարդություններ ստեղծել ապագայում:

Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունն արձանագրում է, որ տվյալ պայմաններում Պենտագոնին անհրաժեշտ են հավելյալ ներդրումներ, որոնք նրան կարող են հնարավորություն տալ պահպանելու տիեզերքում ԱՄՆ-ի գերակայությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՉՇՈՇԱՓԵԼ ՀՐԵԱԿԱՆ ԹԵՄԱՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՉՇՈՇԱՓԵԼ ՀՐԵԱԿԱՆ ԹԵՄԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական