Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՏԱՍՏԱՆ

25/08/2017
- 25 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Ամէն անգամ որ կը յիշեմ 1936-37 թուականներու խորհրդային վարչակարգի «մաքրագործումները», որոնց զոհ գացին այնպիսի անկրկնելի մտաւորականներ, ինչպիսիք էին Չարենցը, Թոթովենցը, Զապէլ Եսայեանը, Ակսել Բակունցը, Գուրգէն Մահարին, Մկրտիչ Արմէնը եւ շատ ուրիշեր, որոնց շարքին նաեւ Թումանեանի երկու զաւակները, գնդակահարուելով կամ Սիպերիա աքսորուելով, սիրտս կը ցաւի ոչ միայն անոնց մահուան ու չարչարանքին համար, այլեւՙ հայանուն ճիւաղ դահիճներուն դատաստանը ապագային տեսնուած չըլլալուն համար:

1953-ին Ստալինը մեռաւ, երկիրը ազատ շունչ մը քաշեց, շատ բաներ փոխուեցան յաջորդող տարիներուն, սակայն հայ մտաւորականութեան սեռուցքը գլխատողներուն դատաստանը չտեսնուեցաւ: Հասանք սովետական կարգերու փլուզումին եւ Հայաստանի անկախացման, որուն վրայ արդէն քառորդ դար անցած է, սակայն, դեռ ոչ մէկ դատաստան, ոչ մէկ «Նեմեսիս», ոչ պետական, ոչ ալ ժողովրդական:

Ու կը մտածեմ, մենք այսքան ներողամի՞տ ենք, թէ՞ այնքան մը մեղկացած, որ նոյնիսկ մոռացութեան տուած ենք այդ սեւ թուականը պատշաճօրէն արժեւորելը, մեղսակիցները պատասխանատուութեան կանչելն ու անոնց դատը տեսնելը: Ի՞նչ բանէ կը քաշուինք, ի՞նչ բան կ՛արգիլէ: Չէ՞ որ հրեաները դեռ մինչեւ այսօր իրենց Ողջակիզումի պատասխանատուները կը հետապնդեն ու կ՛որսան:

Այս մտորումները ունեցայ, երբ այցելեցի Թումանեան թանգարանի տնօրէնութեան կազմակերպած «Խաւարում» խորագրով միջոցառման, նուիրուած խորհրդային տարիներուն բոլշեւիկներուն զոհ գացած հայ մտաւորականութեան:

Թանգարանի փողոցի մուտքէն մինչեւ վերեւի գլխաւոր մուտքը, աստիճաններուն վրայ, տեղադրուած են ցուցատախտակներ, որոնց վրայ խարանուած տառերով արձանագրուած են փաստագրական տուեալներ «Խաւարումը» բացատրող, ուր կը յիշուի, որ 1920-1953 տարիներուն սովետական եւ սովետա-թրքական հայաջնջումի ծրագիրներուն զոհ գացին 45.000 հայեր…

Սարսափով կը կարդամ ցուցատախտակներուն վրայի գրութիւնները ու յանկարծ կը հանդիպիմ մարմինս փշաքաղող գրութեան մըՙ «Ընկեր Միկոյանը խնդրում է Հայաստանը հակասովետական տարրերից մաքրելու նպատակով թույլատրել գնդակահարել լրացուցիչ 700 մարդ»… Ցուցատախտակին վրայ ալ փակցուած է փաստաթուղթին պատճէնը:

Թող ներուի ինծի իմ տգիտութիւնս, ես այս մասին բան չեմ իմացած, ընդհակառակը, մեր փոքր տարիքէն Անաստաս Միկոյեանը մեր հպարտանքի առարկան էր եւ ամէն տեղ զինք կը գովէինք որպէս սովետական վարչակարգի ամենախելացի եւ տոկուն քաղաքագէտը, որ երկար տարիներ մնաց ղեկավար մարմնին մէջ, երբ ուրիշներ եկան ու գացին:

Ոչ միայն կը հպարտանայինք, այլ եղան ծնողներ, որոնք իրենց նորածինները Միկոյեանի անունով «Անաստաս» կոչեցին: Միամի՞տ էինք, թէ՞ իրականութենէ անտեղեակ:

Չեմ զարմանար, որ ցարդ Հայաստանի մէջ Միկոյեանի արձանը չկայ: Անաղմուկ այս մերժումը ինքնին կը փաստէ, որ պետութիւնն ու ժողովուրդը զգաստ են եւ նախանձախնդիր մեր պատմութիւնը չարատաւորելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԵՆՔ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ ՄԵՐ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԴԵԿՈՄՈՒՆԻԶԱՑԻԱ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԴԵԿՈՄՈՒՆԻԶԱՑԻԱ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական