Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԱՌԻ ՀԵՏԵՎԻՑ ՆԱՅՈՂ ՀԱՅԱՑՔԸ

18/08/2017
- 18 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կանցնեն շատ տարիներ եւ Մարիամ Պռոշյանը ոչինչ չի հիշի այն օրվա մասին, երբ ինքըՙ լրիվ մերկ պառկել էր ծառի տակ… Իսկ այդ օրը օգոստոսի 12-ն էր, երբ Պռոշյան համայնքի Տեղերաշեն փողոցի հողամասերից մեկում, ծառի տակ հայտնաբերվեց լրիվ մերկ նորածին: Երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները վստահեցնում են, որ նա առողջական որեւէ խնդիր չունի: Հա, ծառըՙ սալորի է եղել, իսկ դրա տակ երեխային գտել է մի աղջնակ, ում սկզբից թվացել է, թե կատվի մլավոց է լսում:

Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանը կայքերից մեկին հայտնել է, թե նորածինը «լավ էլ սիրուն երեխա է», եւ որ մի շարք մարդիկ, կարդալով թերթերում ծառի տակ հայտնաբերված երեխայի մասին, ցանկություն են հայտնել որդեգրել նրան. «Տեսենենք, թե ինչ կլինի», ասել է գյուղապետը: Այժմ ձեւակերպվում են երեխայի փաստաթղթերըՙ նրան մանկատուն հանձնելու նպատակով: Որոշվել է, որ երեխան կրելու է Մարիամ անունը, քանի որ հայտնաբերվել է Խաղողօրհնեքի օրը, եւ Պռոշյան ազգանունը, որովհետեւ գտնվել է Պռոշյան գյուղում: Գուցե այլ գյուղից, հնարավոր էՙ նույն գյուղից…

Ծնողները, հասկանալի է, հայտնի չեն, հայտնի է միայն, որ այս օրերին երեխային հիվանդանոցում միայն մեկ հոգի է այցելումՙ Պռոշյանի համայնքապետը… Եւ մի բան էլ. Պռոշյանում ու ոչ միայն այնտեղ կան կանայք, որոնք չեն կարողանում մայրանալ, բայց ամենաշատը դա են ուզում:

Բայց այս պատմությունը մի տեսակ կիսատ է: Ինձ թվում է, ես անգամ համոզված եմ, որ օգոստոսի 12-ին Պռոշյանի Տեղերաշեն փողոցի այդ հողամասում, մեկ այլ ծառի հետեւում ուրիշ մարդ էլ է եղել: Ես սրանում համոզված եմ, քանի որ ես հավատում եմ մարդուն, գուցե իզուր: Հնարավոր է ոչ ոք էլ չի եղել, բայց, եթե եղել է, ապա ո՞վ. մա՞յրը, գուցե հա՞յրը, գուցե նրանցից իրենց երեխային խլե՞լ են, բայց եթե այդպես է, ապա ինչո՞ւ ոչ ոք չի դիմել ոստիկանություն, ուրեմն կա՛մ մայրն է եղել այնտեղ, կա՛մ հայրը: Նրանցից ոչ ոք չէր կարող հեռանալ, ես այդպես եմ ուզում հավատալ: Բերել է, դրել ծառի տակ, ու մեկ ուրիշի հետեւում թաքնվել, թաքնվել ու նայել, նայել ու արտասվել, հետո, երբ ամեն բան ավարտվել է, սրբել է արցունքներն ու հեռացել այդՙ մեծագո՜ւյն հանցագործության վայրից, իրեն ամենեւին էլ հանցագործ չզգալով, կամՙ զգալով, դա կարեւոր չէ: Ինձ հայացքն է հետաքրքրական, մոր կամ հոր, երբ տեսնում է, թե ինչպես են տանում իր երեխային, որը կարող էր սիրել իրենՙ աշխարհում ամենաշատը, բայց որն ատելու է իրենՙ աշխարհում ամենաուժգինը:

Անպայման հանդիպելու են Մարիամն ու նրան ծառի տակ թողածը, եթե վերջինս մինչ այդ պահը դիմանա, քանի որ նայել է, թե ինչպես են Մարիամին տանում ու դիմացել է, առանց նրա էլ կդիմանա, այլեւս ամեն բանի կդիմանա, ամենաանդիմանալիին դիմացել է: Ու այդ հանդիպումը ոչինչ չի փոխելու, հնարավոր է գրկեն իրար, գուցե համբուրվեն ու շատ էլ անկեղծ, բայց մինչ այդ հանդիպումը կեղծիքն այնքան շատ է ու երկար ու մեծ, որ րոպեի անկեղծությունը հաջորդ վայրկյանին իսկ ջնջվելու է… Նա տեսնելու է, թե ինչպես է Մարիամը հեռանում ու անգամ չի էլ լացելու, քանի որ մի անգամ դա արդեն տեսել է, ավելի ճիշտՙ արել է:

Իսկ Մարիամը… երեւի նա խաղող շատ սիրի, գուցե դրա համն ու բույրը նրան ինչ-որ բան հիշեցնեն, գուցե նա մեծանա ու չսիրի անտառը, ծառերը, մանավանդՙ սալորի, ինքն էլ չհասկանալով, թե ինչու: Չի բացառվում, որ նա պարուհի դառնա ու սովորեցնի, թե ինչպես են ճիշտ շարժվում կյանքում, երբ դա գեղեցիկ է լինում… Ոչինչ հաստատ չէ, բացի մի բանից. կանցնեն շատ տարիներ եւ Մարիամ Պռոշյանը ոչինչ չի հիշի այն օրվա մասին, երբ ինքը պառկել էր ծառի տակ, կամ էլ նա ամեն բան կհիշի, մանավանդ այն հրեշային, բայց հարազատ հայացքը, որն իրեն էր նայում մեկ այլ ծառի հետեւից, երբ ինքն իր փոքրիկ մատներով դիպչում էր խոտերին, որ բռնվի, որ բարձրանա, որ ապրի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ «ՄԱՆՐԱԴՐԱ՞Մ»

Հաջորդ գրառումը

ԻՆՆՈՒԻՏՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՆՈՒԻՏՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական